Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Փնտրտուք
Վազորդը վարդերի պարտեզում անհանգիստ այս ու այն կողմ է քայլում, փորձում է ինչ-որ վայր գտնել, հանգիստ կանգնել, բայց՝ ապարդյուն: Պարտիզպանը նրան հարցնում է . -Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք այդքան անհանգիստ: Վազորդը պատասխանում է. -Փորձում եմ այս պարտեզում մի վայր գտնել, որ կարողանամ հանգստության մեջ լինել, բայց չի ստացվում: Պարտիզպանն ասում է. -Անհանգստության առիթը քո սրտում կուտակված բացասական մտքերն են: Եթե դրանցից հրաժարվես և ազատվես, .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր ասաց հայր Թեոդորոսին. «Կամենում եմ Աստծո պատվիրանները կատարել»: Ծերն ասաց. «Հայր Թեովնեսը մի անգամ ասաց. «Ուզում եմ կատարել Աստծո պատվիրանները»: Եվ իր ալյուրը տանելով փուռը` հաց թխեց և այնտեղ փնտրելով ու գտնելով աղքատ­ների` նրանց տվեց հացը: Ուրիշներ ևս խնդրեցին, և քանի որ հաց չմնաց, նրանց տվեց իր կողովը: Սակայն ուրիշ խնդրողներ ևս եղան, և նրանց տվեց այն, ինչ հագին էր, և ասաց, թե չկարողացավ Աստ­ծո պատվիրանները կատարել»: .....
Գայթակղությունը
Մի վանահայր, տարին մեկ անգամ, Անտիոք էր գնում՝ քարոզելու: Եվ ամեն անգամ մեծ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու համար: Մի անգամ եղբայրներից մեկը նրան հարցրեց. - Հա՛յր, քեզ շրջապատող այսքան ժողովրդին տեսնելով սին փառքը քեզ չի՞ գայթակղեցնում: - Ո՛չ, եղբա՛յր,- պատասխանեց Հայրը,- կարծում եմ, եթե ինձ գլխատելիս լինեին՝ ավելի շատ մարդ կհավաքվեր…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Երեք որմնադիրներ
Տասնչորսերորդ դարի սկզբներին, Կենտրոնական Եվրոպայում մի սքանչելի տաճարի շինարարություն սկսվեց: Աշխատանքները մի վանական էր ղեկավարում: Նա պետք է հետևեր բոլոր սևագործ բանվորների ու արհեստավորների աշխատանքին: Եվ մի օր որոշեց տեսնել, թե որմնադիրներն ինչպես են աշխատում: Մոտեցավ առաջինին ու հարցրեց. - Եղբա՛յր, պատմիր ինձ աշխատանքիդ մասին: Մարդը կտրվեց աշխատանքից և չարությամբ ու զայրույթով լի ձայնով պատասխանեց. - Ինչպես տեսնում ես, նստած .....
Սափորը
Բացարձակ ոչինչ չունեցող մի ծեր որոշեց եղբայրներից մեկին այցելության գնալ: - Եղբա՛յր,- դիմեց նրան,- պատահաբար գինու որևէ հին սափոր չունե՞ս: - Քո կարծիքով ես գինի խմողի նմա՞ն եմ,- չորությամբ պատասխանեց եղբայրը: - Ներիր ինձ, բայց քացախի սափոր հաստատ կունենաս…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Կողմնացույցը
Մի ճանապարհորդ կողմնացույց է գնում և իրեն հանդիպած քահանային ասում. - Աղոթեցի Աստծուն, որ ինձ հարավի ու արևելքի, հյուսիսի և արևմուտքի ճանապարհները ցույց տա, բայց այդպես էլ պատասխան չստացա և որոշեցի կողմնացույց գնել: Քահանան ժպտում է և պատասխանում. - Մի՞թե չնկատեցիր, որ Աստված արդեն պատասխանել է քեզ՝ իմաստության լույս արթնացնելով քո մտքում, որպեսզի կողմնացույց գնես և տարբեր ուղիները տեսնես:   Երբեմն մենք ինչ-որ նշաններ ենք փնտրում .....
Անարդարացի վիրավորանքներն ու անարգանքները համբերությամբ տանել
Ալեքսանդրիայի մոտ մի ծեր էր ապրում, ով հայտնի էր իր չափազանց կռվարար բնավորությամբ: Մի երիտասարդ վանական, նրա մասին լսելով, մտածեց. «Տե՛ր Աստված, բազում մեղքեր եմ գործել Քո առջև ու դրանք քավելու համար կգնամ այդ ծերի մոտ, կաշխատեմ ու կփորձեմ համբերությամբ կրել ամեն բան նրա կողմից»: Այդպես էլ վարվեց. գնաց ծերի մոտ ապրելու և ինչպես ասում են «օր ու արև չտեսավ»: Վեց տարի ծերի մոտ ապրելուց հետո, տեսնելով նրա համբերությունը, Աստված նրան .....
Երբեք մի՛ խոսիր ավանակների հետ
Ավանակը վագրին ասաց․ - Խոտը կապույտ է։ Վագրը պատասխանեց․ - Ո՛չ, կանաչ է։ Վեճի բռնվեցին ու գնացին անտառի արքայի՝ առյուծի մոտ, որպեսզի նա լուծի իրենց տարաձայնությունը։ Մինչ կհասնեին առյուծի գահին, ավանակը սկսեց հեռվից կանչել․ - Ձե՛րդ Գերազանցություն, իսկ ճի՞շտ է, որ խոտը կապույտ է։ - Ճիշտ է, խոտը կապույտ է,- պատասխանեց առյուծը։ Ավանակն ուրախացած շարունակեց․ - Իսկ վագրը համաձայն չէ ինձ հետ, վիճում է ու բարկացնում ինձ։ Խնդրեմ .....
Որդեգրություն
Մի մահմեդական դատավոր ընթրիքի հրավիրեց քրիստոնյա աբբային, որ այն կողմերում էր ապրում։ Հյուրասիրելուց հետո հարցրեց․ - Ասա՛ ինձ, ո՛վ իմաստուն մարդ, ահա ես դատավոր եմ, մահմեդական և ջանում եմ ապրել ըստ օրենքների։ Արդար եմ դատում, կաշառք չեմ վերցնում, կերակրում եմ աղքատներին, աղոթում, պահք պահում։ Կատարում եմ Ալլահի կամքը։ Արդ մի՞թե ես չեմ ժառանգելու Արքայությունը։ Աբբան պատասխանեց․ - Ասա՛ ինձ՛, ո՛վ պատվարժան, երեխաներ ունե՞ս։ - Ունեմ,- .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր եկավ հայր Պիմենի մոտ և ասաց. «Մեծ փորձու­թյուն պատահեց ինձ»: Հայր Պիմենն ասաց նրան. «Հեռացի՛ր այնտե­ղից` որքան կարող ես. գնա՛ երեք օրվա ճանապարհ և մի տարի պա­հեցողություն արա՛` մինչև երեկո»: Եղբայրն ասաց. «Եթե մեռնեմ և մի տարին չկարողանամ լրացնել, ի՞նչ կլինի ինձ հետ»: Հայր Պիմենն ասաց նրան. «Հավատում եմ Քրիստոսին, որ եթե այժմ դուրս գաս իմ մոտից՝ հոժարությունն ունենալով կատարելու ասածս և մեռնես, քո ապաշխարությունը .....
Ոչ միշտ է այսպես լինելու
Քրիստոնյաների դեմ ծավալված հալածանքների տարիներն էին: Գյուղերից մեկում մի քրիստոնյա ընտանիք էր ապրում: Ընտանիքի հայրն օրնիբուն աշխատում էր, բայց չէր հասցնում կնոջն ու երեխաներին կերակրել: Սակայն իր հույսը Տիրոջ վրա էր դրել ու հավատում էր, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Մի անգամ, իրեն ու իր ընտանիքին քաջալերելու համար, տախտակի վրա գրեց. «Ոչ միշտ է այսպես լինելու» և կախեց մի երևացող տեղում: Հալածանքների տարիներն անցան, եկավ ազատության .....
Գթասրտությունը
Աբբա Դանիելը հայտնի էր մեղավորների նկատմամբ տածած իր մեղմությամբ ու գթասրտությամբ: Մի անգամ հիվանդի մոտ գնաց, որպեսզի խոստովանեցնի նրան, սակայն տեսավ, որ հիվանդը երկմտում է: - Ես չեմ պնդում, որ խոստովանես,- ասաց ծերը,- և չեմ ուզում, որ վախի ազդեցության տակ որոշում կայացնես: Հանգիստ քնիր և եթե վաղն առավոտյան արթնանաս՝ կանչիր ինձ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Դարմանը
Մի երիտասարդ վանականի գլխավոր թերությունը ցրվածությունն էր: Եվ ահա, մի օր էլ ծերը որոշեց նրան Ալեքսանդրիա ուղարկել: - Գնա դեղագործ Էրիստոսի մոտ ու ասա, որ քեզ մի փութ հիշողություն տա: Մի քանի օր անց երիտասարդ վանականը դատարկաձեռն վերադարձավ: - Հա՛յր,- ասաց նա,- հիշողությունը վերջացել էր, բայց դեղագործը խնդրեց փոխանցել, որ մի փութ համբերություն ունի քեզ համար:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Հատկությունների արժեքը
Մի երիտասարդ նշանվեց և ուզեց իր նշանածի մասին տեղեկություններ տալ իր ծերունի բարեկամներից մեկին: - Նշանածս ինձ ծանոթ ընտանիքի է պատկանում,- ասաց երիտասարդը: Ծերունին առանց որևէ բան ասելու ոտքի ելավ և գրատախտակի վրա «0» գրեց: - Նա շատ գեղեցիկ է,- ավելացրեց երիտասարդը: Ծերունին մի երկրորդ զրո էլ գրեց: - Նա շատ մեծ հարստության ժառանգորդ է,- ասաց երտասարդը: Ծերունին մի զրո էլ գրեց: - Միևնույն ժամանակ շատ խելացի է, ավելացրեց երիտասարդը, .....
Աբբա Հովհաննեսի խրատը
- Մեզ սնուցողն այն չէ, ինչ ուտում ենք, այլ այն, ինչ մարսում ենք: Մեզ հարստացնողը մեր աշխատածը չէ, այլ մեր բաժանածը: Մեզ ոչ թե մեր խոստովանած հավատն է սրբագործում, այլ այն հավատը, որը կյանքի ենք կոչում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․