
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Պավելը միշտ աղոթում էր նրանց համար, ում համար աղոթող չկար, այսինքն՝ որոնք այլևս հարազատներ չունեին աշխարհում և խնդրում էր Տիրոջը հիշել այդ հոգիներին:
Եվ ահա մի օր, երբ նրան բարդ վիրահատություն էին կատարում, հանկարծ ֆիզիկական մահ գրանցվեց: Նա ուշքի եկավ այն աշխարհում և իրեն ծանոթ ու անծանոթ մարդկանց մի մեծ բազմություն նկատեց, որոնք եկել էին նրա համար աղոթելու:
- Այս ովքե՞ր են,- հարցրեց հայր Պավելը:
Նրա ծանոթ հոգևորականներից մեկը .....
Հայրերից ոմանք հարցրին հայր Պիմենին և ասացին. «Եթե տեսնենք եղբորը մեղանչելիս, պե՞տք է, որ մենք հանդիմանենք նրան»: Իսկ ծերը նրանց ասաց. «Ես այսպես կանեմ. եթե ճանապարհս այդտեղով անցնի, և տեսնեմ եղբորը մեղք գործելիս, կանտեսեմ և չեմ հանդիմանի, քանզի այսպես սովորեցի Քրիստոսից` մի՛ դատիր, որ չդատվես (Մատթ. 7:1)»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Աթոս Սուրբ լեռան վրա մի մենակյաց կար: Նա ամեն տարի Սուրբծննդյան տոնին մի ծովատառեխ էր գնում, որպեսզի տոնական օրերին ձուկ ճաշակի: Սակայն ձկան ողնաշարը դեն չէր նետում, այլ կախում էր թելից: Երբ հաջորդ տոնն էր գալիս, որի ժամանակ թույլատրվում էր ձուկ ուտել, նա պահածոյի դատարկ տուփի մեջ մի քիչ ջուր էր եռացնում, ծովատառեխի ողնաշարը երկու-երեք անգամ թաթախում էր ջրի մեջ, որպեսզի դրանից մի փոքր ձկան բույր գա, և հետո մի քիչ բրինձ էր լցնում մեջը: Այդպես .....
Ոմն եղբայր, գնալով ծերերից մեկի մոտ, նրան ասաց. «Իմ եղբայրն ինձ խռովքի է մատնում՝ այս ու այն կողմ թափառելով»: Եվ ծերը աղաչեց նրան ու ասաց. «Համբերի՛ր, և Աստված, տեսնելով քո համբերության տքնությունը, նրան ուղիղ ճանապարհի կբերի, քանզի ոչ ոք ոչ մեկին խստությամբ չի ուղղի, ոչ էլ դևը դևին կհանի: Միայն քաղցրությա՛մբ տար նրան, որովհետև Աստված ևս մխիթարությամբ է մարդկանց հոժարության բերում»: Եվ նրան պատմեց հետևյալը. «Թեբայիդում երկու .....
Մի մեծահարուստ հարցրեց իմաստունին.
- Ասա՛ ինձ, հարգելի՛ս, եթե այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ հարուստ չես:
Իմաստունը նրա ոսկով ասեղնագործած թանկարժեք կապային դիմելով՝ ասաց.
- Հասկանո՞ւմ ես, հարգելի՛ կապա, իմ հարստություննը ներքուստ է, այլ ոչ թե՝ արտաքուստ: Երբ քո տերը քնում է, ո՛չ քեզ է իր հետ վերցնում, ո՛չ՝ իր ծառաներին, ո՛չ՝ ոսկի կամ մեկ այլ բան: Եվ եթե նա երազում տեսնի իր հետևից վազող վագրի, ապա ստիպված կլինի վախից փախչել վագրից, այլ ոչ թե .....
Հայր Թեոդորոսն ասաց. «Հանդարտությունը բարի է, քանզի իմաստուն մարդը հանդարտ է: Իսկապես մեծ կարևորություն ունի կրոնավորի հանդարտությունը, հատկապես՝ եթե նա երիտասարդ է: Նաև ա՛յս պետք է իմանալ. եթե մեկը սկսում է հանդարտվել, դևերը ավելի շատ են կռվում նրա հետ և բերում են նրա վրա ձանձրույթ, նրա մարմինն ու հոգին ծանրացնում են կարճամտությամբ, տկարություններով և հիվանդություններով, թուլացնում ու անգործունյա են դարձնում ձեռքերն ու բոլոր անդամները, .....
Լրագրողը ֆերմերին հարցրեց, թե ո՞րն է նրա աճեցրած եգիպտացորենի գաղտնիքը, որն իր որակով ամեն տարի հաղթում է բոլոր մրցույթներում: Ֆերմերը պատասխանեց, որ ողջ գաղտնիքն այն է, որ ցանքսի համար նա եգիպտացորենի լավագույն կողրերը բաժանում է իր հարևաններին:
- Իսկ ինչո՞ւ եք ամենալավ հատիկները հարևաններին տալիս, եթե նրանք էլ ձեզ հետ մշտապես մասնակցում են բոլոր մրցույթներին և ձեր մրցակիցներն են:
- Բանն այն է,- ժպտաց ֆերմերը,- որ քամին ծաղկափոշին իմ .....
Մի ծերի ունեցվածքն ու գրությունները գողացավ նրա դրացին: Ծերը, նույն պահին մտնելով և բացահայտելով կատարվածը, գնաց նրա մոտ՝ գանգատվելու՝ չգիտենալով, թե ո՛վ է գողը: Դրացին դեռևս չէր թաքցրել գողոնը: Տեսնելով իր կարասիները` ծերը դուրս եկավ` իբր թե բնական կարիքից դրդված, և այնքան հապաղեց, մինչև դրացին թաքցրեց իրերը, ապա ներս մտնելով՝ բոլորովին ուրիշ բաներից խոսեց և անտրտում գնաց իր տուն: Օրեր անց գողը բանտ ընկավ: Ծերը, վերցնելով հինգ ձու և հաց, .....
Նավաբեկությունից հետո մի եվրոպացի հայտնվեց Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներից մեկի ափին:
Պարզվեց, որ կղզիաբնակները ոչ միայն խելացի ու հյուրասեր էին, այլև՝ քրիստոնյա:
Երեկոյան ցեղապետը փրկվածին հրավիրեց իր խրճիթ՝ ընթրիքի, և սեղանի շուրջ զրույց ծավալվեց քաղաքակրթության օգուտների մասին:
Հյուրն սկսեց ոգևորությամբ պատմել, թե ինչպիսի բարեփոխումներ կարելի է մտցնել կղզու կյանքում և ինչպես դրանք կփոխեն ցեղախմբի կյանքը:
- Միայն թե ձեր .....
Մի անգամ Սկյութայից ելան հայր Հովհաննես Կարճիկն ու մի քանիսը՝ նրա հետ, և գիշերը ճանապարհին մոլորվեց նրանց առաջնորդ եղբայրը: Եղբայրներն ասացին հայր Հովհաննեսին. «Ի՞նչ անենք, քանի որ մեր առաջնորդը մոլորվել է»: Ծերն ասաց.
«Եթե հանդիմանենք նրան, կամաչի և կտրտմի, այլ ես ինձ տկար ձևացնեմ, իբր չեմ կարող գնալ, և մնանք այստեղ մինչև առավոտ»: Այդպես արեցին և մնացին մինչև առավոտ՝ չգայթակղեցնելով եղբորը:
«Սուրբ հայրերի վարքն ու .....
Մի մարդ հարցրեց ծերին.
- Ինչո՞ւ պետք է պատվիրանները պահեմ, երբ տեսանելի օգուտ չունեմ դրանից:
- Երբ հիվանդ ես, բժիշկ ես կանչում,- պատասխանեց ծերը,- և նա քեզ դեղորայք է տալիս: Մի՞թե միշտ հասկանում ես, թե ինչու է հենց այդ դեղը տալիս, այլ ոչ թե ուրիշը: Սակայն վստահում ես բժշկին, որը մարմինդ է բուժում, և ընդունում ես դեղորայքը: Այդ դեպքում ինչո՞ւ ես ավելի քիչ վստահում Աստծուն, Ով հոգիդ բժշկողն է:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Պատմում էին Սկյութիայում մի ծերի մասին, որ ծառա էր եղել և ամեն տարի գալիս էր Ալեքսանդրիա և բերում էր վարձն իր տերերին: Իսկ նրանք ընդառաջ էին գնում և երկրպագում էին նրան, իսկ ծերը ջուր էր լցնում կուժը և մատուցում էր նրանց, որ լվացվեն: Իսկ նրանք ասացին. «Մի՛ արա այդ, հա՛յր, և մեր բեռը մի՛ ծանրացրու»: Իսկ ծերն ասաց. «Խոստովանում եմ, որ ձեր ծառան եմ, տիա՛րք, և գոհանում եմ ձեզանից, որ ինձ ազատեցիք` ծառայելու Աստծուն, սակայն ես ջուր եմ լցնում, .....
Մի հարուստ ֆերմեր, որի ամբարները պայթում էին ցորենի պաշարներից, հաճախ արտասանում էր իր համար սովորություն դարձած աղոթքը «կարիքի մեջ գտնվող աղքատների համար»:
Աղոթելիս նա միշտ հետևյալ խնդրանքն էր կցում դրան. «Տ՛եր Աստված, հիշիր աղքատներին ու սովյալներին և լրացրու նրանց կարիքները»:
Իսկ ինքը ոչ ոքի չէր օգնում և միայն սպասում էր, որ այդ ամենն Աստված անի: Մի անգամ, երբ նա կրկին նույնկերպ աղոթեց, նրա որդին ասաց.
- Կարո՞ղ եմ ամբարներում .....