Ուխտագնացություն
«Հացից վեր կա հոգու կյանքը»
Հայոց աշխարհի ամեն մի քարը, հողը, թուփը, լեռներն ու աղբյուրները, բերդերն ու ամրոցները, Հայոց երկնամերձ տաճարները զրուցում են անցորդի և ուխտավորի հետ, զրուցում և պատմում այն հերոսական անցյալի մասին, որ զարդարել է հայ ժողովրդի բազմադարյան ուղին: Շիրակ աշխարհի սառնորակ աղբյուրներով, պատմական կոթողներով և սրբավայրերով հարուստ Սառնաղբյուր գյուղն էլ շատ ասելիք ունի իր այցելուներին և ուխտավորներին: Սեպտեմբերի 2-ին Սառնաղբյուրի հարուստ պատմությանն .....
Դեպի Արցախ աշխարհ ձգվող ուխտի լուսավոր ճանապարհը
Ուխտավորը, ապաշխարության և փառաբանության ուղի անցնելով, ազատորեն ու կամովին հաղորդակցվում է լույսի հետ և լուսավորվում. «Տե՛ր, Քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսդ տեսնում» (Սաղմ. 35:10): Դեպի լույս տանող ուղին նաև սխրանքի ուղի է, քանի որ անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք (Մատթ. 7:14): Արդարության Արեգակի լույսով նորոգվելու մղումով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ .....
«Ուխտ անել իմացող և ուխտ կատարող ժողովուրդը չի՛ մեռնում»
Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները .....
Աղոթք հանուն Հայ եկեղեցու անսասանության
Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հայ եկեղեցու անսասանությանն ուղղված ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Մուղնիի Ս. Գևորգ, Կարբիի Ս. Աստվածածին, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցիներում և Սաղմոսավանքում: Բոլոր սրբավայրերում ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին առ Տեր, որ Ամենակարողն Իր ամենազոր Աջով պահպանի .....
«Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Քո անվանը, ո՛վ Բարձրյալ»
Հուլիսի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ և «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի հովանավորությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հարյուր հիսուն ուխտավորների ճանապարհի ուղեկիցներն էին աղոթքն ու շարականները: «Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս .....
Ուխտավորների աղոթքով խոնարհված սրբավայրը նոր շունչ ապրեց
Ուխտագնացությունն ուխտավորին առաջնորդում է աղոթքի և փառաբանության: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ խաղաղ և հանդարտ կյանք վարելու, կատարյալ աստվածապաշտության և սրբության հասնելու համար պետք է աղոթք մատուցի բոլոր մարդկանց, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների համար, քանի որ այդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծո առաջ (Ա Տիմոթ. 2:1-3): Աղոթքի այս ուղին ուներ իր առջև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
Իրական հարստության պահպանման և զորացման ճանապարհին
Դարեր շարունակ հայ քրիստոնյայի համար հոգու սրբազան պահանջ, հավատքի նորոգման ու զորացման մի ուղի է հանդիսացել ուխտի ճանապարհը: Դեռևս քրիստոնեության արշալույսից Հայոց հավատքը Հայոց հողի վրա երկնել է հավատքի վկայարաններ, որոնցից մեկը Սյունիքի մարզում գտնվող Որոտնավանքն (XI դ.) է, որի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ՝ խոնարհված) հիմնադրել է Հայ եկեղեցու առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
Երիտասարդ ուխտավորների ուսանելի ուղին
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը, .....
Ուխտագնացություն. քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է
Հինանց շրջանի երկրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ապրիլի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց դեպի Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի: Վաղ առավոտյան աղոթքի ճանապարհ անցնելը և դեպի Աստծո տուն առաջնորդվելը՝ Տիրոջով նորոգվելու և զորանալու նպատակով, համահունչ .....
Սուրբ Երկրում ուխտավորները հաղորդ դարձան կյանքի ավետիսին
Աշխարհի երեսին իր սրբությամբ առանձնացող Սուրբ Երկիրը՝ Երուսաղեմը, դարեր շարունակ իր երկնառաք օրհնությունն է բաշխում իր ուխտավորներին: Տիրոջ Հարության հոգենորոգ օրհնությանը բաժնեկից դառնալու բաղձանքն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով քսանվեց ուխտավորների առաջնորդել դեպի Սուրբ Երկիր: Ուխտավորները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, .....
Ուխտի Սուրբ Պատարագ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ամեն տարի Մեծ պահքի Տնտեսի կիրակիին նախորդող օրը Հայ եկեղեցին տոնախմբում է Երուսաղեմի Սուրբ Հովհաննես և Հայոց Հովհան Օձնեցի Հայրապետների, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակությունը: Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սրբերի հիշատակության օրը նշանավորեց ուխտագնացությամբ: Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, .....
Հավատքի ոգով ամրապնդված սիրիահայ ուխտավորները
«Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց: Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ՝ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրանց»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Սիրաքի Իմաստ. 2:11-13): Ի տարբերություն աշխարհի երեսից ջնջված բազմաթիվ հնագույն ազգերի՝ Հայոց ազգը Տիրոջ պահպանությամբ կա և գոյատևում է՝ չկորցնելով առ Աստված իր հավատի, հույսի և սիրո ոգին: Այդ ոգին է այսօր կրում յուրաքանչյուր սիրիահայ, ով Սիրիայում ծագած .....
Ուխտավորի ուղին լավագույն առիթ է խոկման և ապաշխարության
Տասներկու տիեզերական վարդապետների հիշատակության օրը՝ հոկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց դեպի Կոտայքի թեմ: «Հսկիր քեզ վրա»,- հորդորում է տասներկու տիեզերական վարդապետներից Ս. Բարսեղ Կեսարացին: Քրիստոսի հետևորդը՝ որպես արթուն և զգոն զինվոր, սուրբ վարդապետի հորդորի համաձայն, հսկում է հավատքի իր ուղին: Հսկման ճանապարհին ուխտավորի ուղին լավագույն .....
Եռօրյա ուխտագնացություն դեպի Արցախ աշխարհ
Առ Աստված ուղղված խնդրանքը և գոհունակությունը չէ միայն, որ Քրիստոսի հետևորդի քայլերն ուղղում է դեպի սրբավայր, այլ հոգու ծարավը հագեցնելու փափագը, որով Աստծո պատկերն ու նմանությունը կրող անձը ձգտում է դեպի կյանքի Սկզբնաղբյուրը, դեպի Իր Արարիչը: Ուխտի ճանապարհները՝ որպես կյանքի շավիղներ, ամրացնում և զորացնում են իրենց ճամփորդներին՝ հեռու պահելով չարիքներից: Ըստ առակագրի՝ արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը (Առակներ .....
Սիրիահայ ուխտավորների հոգևոր ուղևորությունը
Սեպտեմբերի 13-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ, մեկնեց ուխտագնացության Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի: Աղոթքով և շարականներով հագեցած նրանց հոգևոր ուղին իր աղոթական շարունակությունն ունեցավ արդեն ուխտավայրում: Սիրիահայ ուխտավորները մասնակցեցին Ճաշու երեք ժամերգություններին, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․