21 Սեպտեմբեր, Բշ, պահք
Ամանորն այն բացառիկ տոներից մեկն է, որն աշխարհում ամենուր նշում են: Քրիստոնյայի համար ամանորն ունի երկու նշանակություն: Առաջինը` արտաքին տոնական ավանդույթն է, երկրորդը՝ հոգևոր խորհուրդը: Այդուհանդերձ, մեր երկրում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նշում է ամանորի արտաքին կողմը, այսինքն` ամանորի հասկացությունն ընկալվում է տոնական սեղաններ գցելու, տարատեսակ ուտեստներ պատրաստելու երևույթի հետ: Սակայն շատ ավելի կարևոր է անդրադառնալ ներքին .....
Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն .....
Երբ աստվածային սիրո լուսասփյուռ ճառագայթները մխրճվում են թանձր խավարի մեջ և թափանցում ամենուր, լույսի պայծառությունից մարդու սրտում հանդարտություն, ուրախություն, խաղաղություն է տիրում: Անհետանում է տագնապն ու անհանգստությունը, անորոշությունը և կասկածամտությունը, որովհետև լույսը պայծառացնում է մարդու հոգին, իսկ խավարն, իր սև քողով, ծածկում է կյանքի բացահայտման ուղին ու բնության երփներանգ բազմազանության համադրությունը և շրջապտույտ .....
Ամեն պարագայում և ամեն տեղ իր շահը փնտրողը հայտնվում է շահամոլության մեղքի մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան ագահությունը: Սուրբ Գիրքը հորդորում է և ասում՝ ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին (Ա Կորնթ. 10:24): Հետևյալ պատմությունը շատ պարզ կերպով բնութագրում է այս մոլությունները. «Մի երիտասարդ ցանկանում է վանք ընդունվել: Վանականը սկսում է հարցեր տալ նրան՝ ցանկանալով փորձել, թե արդյո՞ք նա իրապես որոշել է աշխարհը թողնել:
- .....
Ընտանիքի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը երեխաների մուտքն ինքնուրույն կյանք նախապատրաստելն է: Այսօր առավել մեծացել է չարի ներգործությունն աշխարհում, մեղքը դարձել է ավելի հասանելի, և երեխաները հայտնվել են դժվարին ընտրության առջև, քանի որ շատ հաճախ չարը քողարկված է բարու շղարշով: Նման միջավայրում կարևոր է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, որի խնդիրներից մեկը երեխայի մեջ բարին չարից զատորոշելու, մեղքերի դեմ պայքարելու .....
Յուրաքանչյուր սիրող և հոգատար ծնողի մտահոգությունն է պաշտպանել իր երեխային բոլոր հնարավոր վտանգներից ու գայթակղություններից, որոնց երեխան կարող է ենթարկվել: Բայց շատ հաճախ նույն ուշադիր ու հոգատար ծնողը չի նկատում այն քողարկված վտանգը, որի ծուղակն իր երեխան օր-օրի ավելի է ընկնում: Քողարկված վտանգը որոշ համակարգչային խաղերն են և ամերիկյան ու արևելյան մուլտֆիլմերը, որոնք օրեցօր կործանարար ազդեցություն են թողնում երեխայի վրա: Այս դեպքում .....
Արդյո՞ք մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարող է հասնել լիարժեք ազատության: Ըստ հայրաբանության՝ լիարժեք ազատության հնարավոր է հասնել Երկնային Արքայությունում: Ազատությունը մարդուն տրվում է այն չափով, որքանով նա մերձ է Աստծուն: Երկրի վրա մարդն ազատություն է ձեռք բերում՝ կատարելության ձգտելով: Ազատության ձեռքբերման ճանապարհին կարևոր նշանակություն ունի հնազանդության առաքինությունը: Հնազանդությունն ամեն մի խոսքի անառարկելի կատարումը .....
«Ուրիշի ունեցվածքին աչք մի՛ դիր» (Ելք 20:17) պատվիրանը տասը պատվիրաններից վերջինն է, որով Տերը զգուշացնում և նույնիսկ արգելում է մտքով մեղանչել և ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա կամ որևէ այլ բան: Պատվիրանը սովորեցնում է սիրել մեր նմանին և չարամտորեն աչք չունենալ նրա վայելած և ոչ մի բանին: Բարի մարդ լինելու համար բավական չէ չարիք չանելը, այլ հարկ է նաև չար բան չմտածելը: Ուրիշի ունեցածը ցանկանալը Աստծո դեմ գանգատվել .....
Մի երիտասարդ կին հայր Անդրեյին հարցրեց. «Ի՞նչ անել, եթե քահանան, որի մոտ խոստովանության ես գնում, քեզ դուր է գալիս որպես տղամարդ»: Հավաքվածքների շարքերով թեթև ծիծաղ անցավ: Սակայն հայր Անդրեյի առաջին իսկ խոսքերից հետո լիակատար լռություն տիրեց: «Եթե ձեզ, տիրուհի՛, ձեր ծխական քահանան դուր է գալիս որպես տղամարդ, եթե դուք անառակության բորբոք կրակ եք զգացել նրա նկատմամբ, ապա ձեր կրունկներին սկիպիդար քսեք ու վազեք ուրիշ եկեղեցի: Դուք պետք .....
Աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխություններն ամենաանմիջական կերպով ազդում են մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա: Ազգային դիմագիծը պահպանելու համար հարկավոր է զգուշորեն մոտենալ հոգևոր ու մշակութային ավանդույթներին, որոնց միջոցով հնարավոր է հասարակության մեջ կայունություն պահպանել և հաջող կերպով դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Հասարակությունների առջև ծառացած խնդիրներին խելացի լուծումներ են .....
Եթե քրիստոնյան մկրտությամբ ազատվում է ադամական մեղքից, ապա ապաշխարությամբ՝ մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերից: Սակայն մինչ ապաշխարելը, անհրաժեշտ է, որ մարդն իր մեղքերը տեսնի, ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ եսասիրությունն ու ինքնարդարացումը խոչընդոտում են մեղքերը տեսնելուն: Մի անգամ մի ծերի հարցրին, թե իրենք կարո՞ղ են հրեշտակների տեսնել: Ծերը պատասխանեց՝ երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը: Երբեմն մարդիկ մեղանչելիս փորձում են .....
Մեր երկրի և մարդկային քաղաքակրթության ապագան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ապագա սերունդը: Մարդկությանը Տիրոջ կողմից շնորհվել է առանձնահատուկ մի պարգև՝ ազատ ընտրության պարգևը, որն արարչագործության մեջ և ոչ մի արարած չունի: Այսինքն՝ մարդուն շնորհվել է բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, իսկ ճիշտ ընտրության պարագայում նաև աշխարհի պատմության ընթացքը փոխելու հնարավորություն: Ազատորեն ընտրելու փորձառությունը նախ ապրեցին մեր .....
«Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Քրիստոս հորդորում է նախ խնդրել Երկնքի Արքայությունը, Նրա արդարությունը և ապա հոգալ երկրային գործերի մասին: Մարդու համար Երկնքի Արքայության փնտրումը, աստվածահաճո ապրելը և հոգու փրկության վերաբերյալ մտահոգությունն ամենակարևոր և էական մտահոգությունը պետք է լինի: Քրիստոնյան ձգտում է հավիտենական երանելի կյանքին .....
Աստվածապաշտ անձը, աշխարհի որ երկրում էլ բնակվի, կառուցում է աղոթքի իր տունը՝ Աստծո տաճարը, որի դեպի երկինք վերացող կամարները աղոթողի միտքը տեղափոխում են երկրից մի ուրիշ՝ բարձր, երկնային աշխարհ: Աստծո տաճարում աստվածապաշտը հոգևոր ծնունդով Երկնավոր Հոր որդեգրությունն է ընդունում, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում է Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, Սուրբ Պսակի խորհրդով սիրո և հավատարմության .....
(Շարունակություն)
Արդարացումներ և խաբեություն
Առաքյալները Քրիստոսից ստացած լիազորությունները հոգևոր գործունեությամբ զբաղվելու և այդ առաքելության մեջ հաջողություն ունենալու շնորհն ու կարողությունները ձեռնադրությամբ փոխանցեցին իրենց հաջորդած հոգևորականներին: Եվ այսօր այդ ձեռնադրությամբ է եկեղեցականներին փոխանցվում Քրիստոսից տրված շնորհը: Հետևաբար, ձեռնադրությունը կարևոր է որևէ մեկի համար ճշմարտապես հոգևոր առաքելություն իրականացնելու .....