Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոստովանություն բանջարանոցի համար
Պաիսոս Աթոսացին պատմում էր, որ մի անգամ, երբ իր բանջարանոցն էր փորում, որպեսզի լոլիկի մի քանի թուփ տնկի, ապա նրա մոտ եկած այցելուներից մեկը հարցրեց. - Ի՞նչ ես անում: - Խոստովանեցնում եմ բանջարանոցս: - Ինչպե՞ս թե,- ապշեց այցելուն,- մի՞թե բանջարանոցն էլ է խոստովանության կարիք զգում: - Իհա՛րկե զգում է: Ես համոզվել եմ, որ երբ հողը մաքրում եմ քարերից, մոլախոտերից, փշերից և այլն, ապա այն բանջարեղենը, որ հողը ծնում է, կարծես հատուկ ընտրված լինի՝ .....
Վանականի ունեցվածքը
Մի գիշեր գող մտավ ճգնավոր վանականի խուցը: Արժեքավոր ոչինչ չգտնելով՝ զարմանքով հարցրեց. - Իսկ ո՞ւր է ողջ ունեցվածքդ: - Բոլորը վերևի տանն եմ թաքցրել,- դեպի երկինք ցույց տալով՝ պատասխանեց վանականը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Լեռ բարձրանալն ավելի հեշտ է առանց բեռի
Երկու ընկեր ուղևորվեցին անտառ՝ հանգստանալու: Նրանք հաշվի չէին առել, որ զառիվեր արահետով պետք է վեր բարձրանային դեպի գեղեցիկ հովիտն ու աղբյուրը, և չափից ավելի մթերք էին վերցրել իրենց հետ: Երկար վերելքից հոգնելով՝ ընկերները կանգ առան ու ստվերի տակ նստեցին հանգստանալու: - Ոչինչ,- ասաց նրանցից մեկը,- կարևորը ամեն ինչ վերև բարձրացնել էր: Սրանից հետո արահետն այնքան էլ ուղղաձիգ չէ, այնպես որ ավելի հեշտ կլինի: - Իսկ ինձ համար արդեն հեշտ է,- պատասխանեց .....
Ոսկի ու ողորմածություն
Ժամանակին մի վարպետ կար: Նա փայտից գեղեցիկ տապանակներ ու սրբապատկերների պատկերակալներ էր պատրաստում, ոսկով ու արծաթով զարդարում դրանք: Նրա վարպետության լուրը տարածվել էր ողջ շրջակայքում: Հարուստները սիրով էին գնում նրա գործերը և իր ողջ կյանքն այդ մարդն ապրում էր հաճույքի ու լիության մեջ: Եվ ահա, մի օր հասավ նրա մահվան ժամը: Նրա երկյուղից դողացող հոգին կանգնեց Տիրոջ առջև: Տերը նրան անդունդի եզրը տարավ ու մատով ներքև ցույց տվեց: Վարպետը .....
Ոսկե կարթը
Մի բարեպաշտ եպիսկոպոս երազում մի պատանու տեսավ, ով սառը ջրում ձուկ էր որսում արծաթյա կարթաձող ունեցող ոսկե կարթով: Եվ այդ կարթով մի վայելուչ կնոջ հանեց ջրից: Այդ երազը մտահոգեց եպիսկոպոսին: Երբ պատուհանից դուրս նայեց, ապա իր տեսիլի պատանուն տեսավ: Նա եկեղեցու բակում դրված դագաղի մոտ կանգնած՝ ջանասիրաբար աղոթում էր: Եպիսկոպոսը կանչեց նրան ու հարցրեց, թե ինչ է անում: Պատանին պատասխանեց. - Մորս հոգու համար «Հայր Մեր»-ն եմ ասում ու 50-րդ .....
Ոսկե բահը
Գանձեր որոնողը մի հինավուրց գրքում կարդաց, որ մի տեղ, հողում անթիվ գանձեր կան թաղված և որոշեց գտնել դրանք: Նա երկար ժամանակ փնտրտուքների մեջ էր: Մի անգամ, երբ փորում էր, նկատեց, որ երկնքից դեպի իրեն մի ոսկե բահ է իջնում: Մարդն ուրախությամբ վերցրեց բահն ու երջանկությունից իրեն կորցրած՝ տուն գնաց: Նա դադարեց մտածել պահված գանձերի մասին՝ երկնքից ստացած բահն իր համար արժանի ձեռքբերում համարելով: Եվ երկնքից ձայն լսեց. «Այդ բահի օգնությամբ պետք .....
Ճակատագրի նշանը
Մի մարդ Սուրբ Պատարագից հետո, եկեղեցուց դուրս գալիս, միայնության սուր զգացում ունեցավ: Անսպասելիորեն ընկերը ձայն տվեց նրան. - Քեզ հետ խոսելու կարևոր բան ունեմ: Մարդն այս անսպասելի հանդիպման մեջ ճակատագրի նշանը տեսավ ու այնքան ուրախացավ, որ սկսեց իրեն կարևոր թվացող ամեն ինչի մասին խոսել՝ Աստծո բարեշնորհության, սիրո: Եվ հավելեց, որ ընկերոջն էլ վստահաբար Աստված էր ուղարկել կամ հրեշտակն էր առաջնորդել, քանի որ դեռևս մեկ րոպե առաջ իրեն շատ .....
Արիության և համբերության մասին
«Եթե բնակվելու լինես միաբան եղբայրների հետ,– ասաց հայր Սիսոն,– տեղդ մի՛ փոխիր, որովհետև եթե փոխես, խիստ կվնասվես, ինչպես, թռչունը, որ եթե թողնի խակ ձվերը, դրանցից ձագեր չի հա­նի: Նույնպես և ծերը՝ տեղ փոփոխելուց կցամաքի հավատից և ուխ­տից: Բազում են թշնամու որոգայթները. եթե չկարողացավ աղքա­տությամբ որսալ հոգին, հարստության ցանցերն է դնում նրա առջև. եթե անարգությամբ ու պատկառանքով չկարողանա սայթաքեցնել, գովեստներն ու փառքն է դնում .....
Հոր զղջումը
Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում ու լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը: Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում .....
Չար հակումները
Մի բարեպաշտ մարդ հեռացավ աշխարհի ունայնությունից ու անապատ գնաց, որպեսզի ավելի գոհացնի Աստծուն ու ավելի մոտենա Նրան: Նա միայնակ էր ապրում, կատարում էր պատվիրանները, աղոթում էր ու առ Աստված կատարած նրա սխրանքները տարածվել էին ամենուր: Մի անգամ մի երիտասարդ եկավ նրա մոտ ու հարցրեց. - Հա՛յր, չար հակումներն ինչպե՞ս արմատախիլ անել սրտից: - Ասա՛ ինձ,- պատասխանեց ծերունին,- կարո՞ղ ես դեռ արմատ չունեցող սածիլը հողից պոկել: - Իհա՛րկե, կարող եմ,- .....
Նապաստակն ու ցանցը
Ավազին մի ցանց էր ընկած: Նապաստակը մոտեցավ ու հարցրեց. - Ի՞նչ ես այստեղ անում: Ցանցը պատասխանեց. - Աստծուն եմ երկրպագում: Նապաստակը կրկին հարցրեց. - Իսկ ներսումդ ի՞նչ ես պահում: - Մի կտոր հաց: Մոտեցավ նապաստակը, ցանկացավ հացը վերցնել և մի ոտքով ցանցն ընկավ: Եվ ասաց ցանցին. - Եթե նույնիսկ հիմա հացն ուտեմ, ապա քո երկրպագությունն Աստված երբեք չի ընդունի:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Աղոթքի պահպանիչ ուժը
Մի անգամ վանական եղբայրներից մեկը, հոգևոր կյանքի վերաբերյալ, խորհուրդ հարցրեց աբբա Պիմենից: Վանականը պատասխանեց. - Քանի դեռ կաթսան տաք է՝ դրա տակ այրվող կրակի շնորհիվ, ճանճերը սիրտ չեն անում դիպչել դրան: Իսկ երբ այն սառչում է, այնժամ ամեն տեսակի աղտոտություն ազատորեն դրա վրա է նստում: Այդպես էլ մարդու պարագայում է, քանի դեռ նա աղոթքի մեջ է՝ թշնամին հնարավորություն չի ունենում նրան հաղթելու:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա .....
Կախարդված կինը
Մի անգամ սուրբ Մակար Եգիպտացու աշակերտները անապատով եկող մի մարդու տեսան, ով մի ձի էր բերում իր ետևից ու գալիս էր դեպի ծեր վանականի խուցը: Աշակերտները փորձեցին ճամփորդին համոզել վանականին չշեղել աղոթքից, սակայն շուտով տեղի տվեցին նրա խնդրանքներին ու թույլ տվեցին խուց մտնել: Ճամփորդն ուրախացավ ու իր ձիու հետ ներս գնաց: Սուրբ Մակարի աշակերտները վրդովվեցին ու հարցրեցին, թե ինչու է ձիուն իր հետ տանում: Օտարականը պատասխանեց, որ նա սրբի աղոթքների .....
Ուշացած որոշում
Մի մարդ ցանկացավ լեռն իր ճամփից հեռացնել: Ողջ կյանքը նվիրեց այդ գործին, քանդեց, հեռացրեց լեռը ու մի հարթ տարածություն մնաց միայն: Առանց խոչընդոտի անցավ լեռան տեղով, ետ նայեց ու մտածեց. «Իսկ ինչի՞ համար: Ավելի հեշտ չէ՞ր լինի արդյոք, եթե ուղղակի շրջանցեի այն»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Փակ շրջան
Զազրախոս մարդուն ասում էին. - Վախեցի՛ր Աստծուց, մի՛ վիրավորիր Նրա Սուրբ Մորը: Դժբախտություն կբերես գլխիդ: Իսկ նա՝ լսելու փոխարեն, արդարանում էր. - Հենց այդ դժբախտությունների պատճառով էլ հայհոյում եմ: Եվ ոչ մի կերպ չէր հասկանում, թե իր կյանքում որտեղից են այդ պատճառները հայտնվում, որոնցից հետո ստիպված է լինում կրկին ու կրկին զազրախոսել…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․