Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ԺԶ
Ի կատարած Սաղմոս Դավթի. երբ նա փախել էր Սավուղից, ասաց այս Սաղմոսը: 1. Լո՛ւր Տէր արդարութեան. և նայեա՛ ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց՝ զի ոչ շրթամբք նենգաւորօք: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր, նայի՛ր իմ խնդրանքին և լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ: Այս Սաղմոսը գերիների, ինչպես նաև Դանիելի մասին է: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր. իր խնդրանքն արդարություն է կոչում և չի պարծենում իր վարքով: Լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ, որովհետև ասում .....
Սաղմոս ԺԵ
Ի կատարած Սաղմոս Դավթի, արձանագիր: Արձանը ոչ միայն քարե արձանն է, որ գերեզմանի վրա են դնում, այլ, որ գրում կամ արձանագրում են պատերազմում տարած հաղթանակների մասին, քաղաքների ավերելու մասին: Ինչպես որ այս սաղմոսը բովանդակում է Քրիստոսի մարդեղությունը, չարչարանքները, մահվան հանդեպ հաղթությունը, դժոխքի կործանումը և մեռելներից հարությունը: Եվ որպես մարմնի գլուխ՝ մեր փոխարեն դիմում է Հորը՝ աղոթքով, ինչպես որ ասում է Պողոսը. «Նա էր, որ մարմնի .....
Սաղմոս ԺԴ
Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ Սիոնում և տաճարում մեծ հրաշք կատարվեց ասորիների հետ և ժողովուրդը սաստիկ վախեցավ և ասաց. 1. Տէր, ո՞վ կացցէ ի խորանի քում. կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ քո: Տե՛ր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա: Ո՞վ պիտի ապրի այն տաճարում և Երուսաղեմում, որոնք կառուցվել էին Սիոն լեռան վրա և կրում էին Բարձրյալ Աստծո անունը: Քահանան՝ տաճարում կամ թագավորը՝ Սիոն լեռան վրա: Նաև Սուրբ Հոգով մարգարեանալով .....
Սաղմոս ԺԳ
Ի կատարած Սաղմոս Դավթի Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ կործանվեց Ասորեստանը և Աքիտոբելը և որ սատանան զորացրել էր նրանց: 1. Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ո՛չ գոյ Աստուած: Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված: Ինչպես որ Սենեքերիմն ու Ռափսակը: Եվ չարն ինքն էր իրեն աստված կոչում և այդ եղավ պատճառը, որ. 2. Ապականեցան և պղծեցան յանօրէնութեան իւրեանց. և ոչ ոք է՝ որ առնէ զքաղցրութիւն: Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ, և չկա մեկը, .....
Սաղմոս ԺԲ
Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ մեղանչելուց հետո ապաշխարեց և ասաց այս Սաղմոսը 1. Մինչև յե՞րբ, Տէր, մոռանաս զիս իսպառ. մինչև յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն: Մինչև ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Պաղատում է, որպեսզի հեթանոսները դարձի գան: Ոչ թե մեղադրելով է ասում, այլ խղճմտանքն է հայտնում, ինչն իրեն հանգիստ չի տալիս: 2. Մինչև  յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ. և  ցաւք սրտի իմոյ զաւուրս: Մինչեւ ե՞րբ .....
Սաղմոս ԺԱ
Ի կատարած. ութերորդական եղանակով Սաղմոս Դավթի: Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ Սամուելը մահացավ, իսկ ութերորդականի մասին ասաց վեցերորդ Սաղմոսում: Սա մարգարեություն է Սավուղի և հրեաների ստախոսության մասին: Նաև մարգարեություն է այն մասին, որ հետագա օրերին սրբերն ավելի քիչ են լինելու քան մեղավորները: 1. Ապրեցո՛ զիս Տէր՝ զի նուաղեաց սուրբ. նուաղեցին ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ: Փրկի՛ր ինձ, Տեր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը .....
Սաղմոս Ժ
Ի կատարած Սաղմոս Դավթի Երբ փախել էր Սավուղից և ծաղրում էին նրան՝ ասելով, թե ճնճղուկի պես լեռները թռչի: Իսկ եբրայական և ասորական բնագրերում ասվում է, թե երբ Դավիթը Անքուսի մոտ էր և երբ Անքուսը հարձակվեց Իսրայելի վրա ու տարավ Դավթին իր հետ և գերեցին ամաղեկացիները նրանց կանանց, և երբ Աստծո նախախնամությամբ իշխանները չկամեցան, որ Դավիթն իրենց հետ պատերազմի դուրս գա, որովհետև մտածեցին, թե Սավուղի կողմը կանցնի և որ կազատի գերիներին, ինչպես որ .....
Սաղմոս Թ
Այսուհետև՝ Աստծո Որդու գալստյան մասին, Սաղմոս Դավթի: Յոթանասունից թարգմանության մեջ այն կոչվում է «Որդու խորհրդի մասին», այսինքն՝ Որդու մահվան խորհուրդի մասին, իսկ Սիմաքոսը թարգմանում է Որդու՝ մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին, Ակյուղոսը՝ Որդու մանկությունը հաղթահարելու մասին, Թեոդիտոսը՝ Որդու տղայության մասին: Բոլոր թարգմանիչները, սակայն, այստեղ միաբանվում են և ասում, որ սա վերաբերում է Միածին Որդուն, ով հաղթեց մահվան բռնությանը: .....
Սաղմոս Ը
Այսուհետև՝ հնձանների մասին, Սաղմոս Դավթի Հնձանը եկեղեցին է կոչվում, ըստ այն խոսքի, որ Տերն ասաց առաքյալներին. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15:5), և որ գինին ուրախություն է պարգևում երկնքին և երկրին, որովհետև Տիրոջ չարչարանքների խորհուրդը, առաքյալների և բոլոր հավատացյալների բարի խոսքերն ու գործերը՝ հավատքի մեջ հավաքված և ողկույզի պես հնձանի մեջ ճզմվելով, այսինքն՝ քննվելով, գինի են դառնում, այն նաև իմաստություն է և գիտություն, .....
Սաղմոս Է
Սաղմոս Քուսեի խոսքերի առթիվ Տերն իր աղոթքով սովորեցրեց մեզ թողություն տալ մեր դեմ մեղանչածներին և ապա հուսալ, որ մենք էլ մեր մեղքերից թողություն կստանանք: Այս Սաղմոսը մեծ ազդեցություն ունի, քանզի Դավիթը սա գրեց այն ժամանակ, երբ փախչում էր Աբիսողոմից: Եվ երբ գեթացի Եթթին և արաքացի Քուսին Եթովպիայից եկան իր մոտ, նա Քուսիին ուղարկեց Աքիտոփելի խորհուրդը ցրելու և այդ ժամանակ էլ ասաց այս Սաղմոսը: 1. Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ՝ փրկեա՛ զիս. .....
Սաղմոս Զ
Ի կատարած Սաղմոս Դավթի ութերորդական եղանակով: Վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդկային բնությունը և յոթերորդ օրը նա օրհնեց արարածների գլխավորին, ով հանցանք գործելու պատճառով երկյուղ կրեց ութերորդ՝ հարության օրվանից: Քանզի յոթերորդ օրը խորհրդանշում է վերջին կիրակին, որին հաջորդելու է ութերորդ դարը, որը ո՛չ գիշեր կունենա և ո՛չ էլ հաջորդ օր, որովհետև դրանից հետո այլևս ո՛չ օր կփոխվի և ո՛չ էլ դար: Այդ պատճառով էլ ասում է. «Բոլոր թշնամիներս .....
Սաղմոս Ե
Ժառանգորդների մասին Սաղմոս Ժառանգորդ է կոչում Աստծո Բանին, ինչպես նաև նրա հետ միաբանված եկեղեցուն՝ որպես գլուխ ունենալով Աստծուն, ինչպես որ ասում է. «Եկե՛ք…ժառանգեցե՛ք» (Մատթ. 25:34): Եվ Պողոսն էլ ասում է. «Ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Որոշ թարգմանիչներ ժառանգորդ բառը բաժնեկից են թարգմանում. բաժնեկից է, ասում են, աստվածասեր հոգին և սուրբ Եկեղեցին: Եվ բաժինը դա անակնկալ որևէ իր ստանալն է, և այն [մարդկային] .....
Սաղմոս Դ
Ի կատարած Սաղմոս Դավթի: «Ի կատարած»-ը Ակյուղոսը և Թեոդիտոն հաղթություն են թարգմանում, որովհետև Դավիթն այս Սաղմոսն ասաց Աբիսողոմին հաղթելուց հետո, սա խորհրդանշում է նաև մահվան հանդեպ Տիրոջ հաղթանակը: Իսկ Յոթանասունից թարգմանության մեջ ի կատարած ասելով հասկանում են, թե օրերի լրումին կկատարվեն մարգարեությունները, ինչպես որ ասվում է, թե՝ այդ հույսով ննջեք և արթնացեք: Գոհություն է հայտնում Աստծուց, որ իրեն հաղթանակ պարգևեց: Խորհրդանշում .....
Սաղմոս Գ
Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր Աբիսողոմից։ Սաղմոսը Դավթի նեղության և գերության մեջ գտնվող ժողովրդի տրտունջի մասին է, նաև մարգարեություն է Տիրոջ չարչարանքների, մահվան և հարության մասին։ Դևերի կողմից հալածվող մարդն այս Սաղմոսը պիտի ասի ամեն գիշեր և գոհություն մատուցի, որովհետև փրկվեց  Տիրոջ մահվան և հարության խորհրդով։ 1. Տէր, զի՞ բազում եղեն նեղիչք իմ, բազումք յարեան ի վերայ իմ: Տեր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ .....
Սաղմոս Բ
Եբրայական և ասորական բնագրերը հետևյալ կերպ են մեկնաբանում այս Սաղմոսը. մեկում այն միավորված է առաջին Սաղմոսի հետ, իսկ մյուսում՝ առանձնացված։ Իսկ մեկնիչներն այստեղ միակարծիք են, թե սա մարգարեություն է այն ամբոխի մասին, որ հարձակվեց մեր Տիրոջ վրա՝ Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի գլխավորությամբ և որ Պետրոսը և մյուս աշակերտները [երբ բժշկեցին կաղին], ով նստում էր տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ, ասացին, թե իսկապես խռովություն եղավ քաղաքում Հերովդեսի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․