Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ՃԼԶ
Սաղմոս Դավթի, Երեմիայի ձեռքով՝ եբրայերենում անվերնագիր: Խոստովանում է, որ հնում անվերնագիր է գտել, և ինքն է տվել Երեմիային, որ նույն եղանակով ողբաց Իսրայելի վրա, և որ նրանը չէ այս սաղմոսը, և նա Բաբելոն նույնպես չգնաց, այլ սուրբ Դավիթը Հոգով տեսնելով պանդխտության մեջ գտնվող գերու տառապանքները և ողբալու վայրը՝ ասում է. 1.  Առ հետս Բաբելացւոց, անդ նստէաք և լայաք, որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն: Բաբելոնի գետերի մոտ՝ այնտեղ նստած լալիս էինք, .....
Սաղմոս ՃԼԵ
Ալելուիա Կրկնությամբ է ասում, թերևս այստեղ կրկնում է այնպես, ինչպես որ աստիճանների սաղմոսից առաջ դնում էր «ալելուիա» վերնագիրը: Տարբեր խրատներից բոլորի համար օգտակար բան է կազմում, քանի որ ասում է ընդդեմ նրանց, ովքեր արարածներին ինքնագո են համարում և կամ այլոց, և նրանց, ովքեր հայտարարում են, թե Աստծու [կողմից են ստեղծվել] բարին ու չարը: Ուստի ձայնում է բոլոր ազգերին՝ ասելով. 1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն .....
Սաղմոս ՃԼԴ
Ելքի սաղմոսներն ավարտվեցին, հետևաբար օրհնությամբ, գոհությամբ և խոստովանությամբ են ավարտում՝ ասելով. 1. Օրհնեցէ՛ք զանուն Տեառն, օրհնեցէ՛ք, ծատայք Տեառն, զՏէր. ո՛ կայք ի տուն Տեառն, ի գաւիթս Աստուծոյ մերոյ: Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գավիթներում: Որովհետև փառք տվեց իր անվանը՝ դարձյալ ստեղծելով մեզ, և նրա անունը բոլոր ծառաների և բոլոր արարածների վրա է, քանզի ծառաները .....
Սաղմոս ՃԼԳ
Երգ գաղթի Երբ ավարտեցին դարձը և հասան Երուսաղեմ, հորդորում են միմյանց՝ ասելով. 1. Աստ օրհնեցէ՛ք ամենայն ծառայք Տեառն, զՏէր, ո կայք ի տուն Տեառն, և ի գաւիթս Աստուծոյ մերոյ: Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլոր ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում: Առաջին, միջին և վերջին [ծառաներ], նաև վերջին զորությունները՝ մեզ հետ միաբանված: Եվ օրհնեցե՛ք Տիրոջը մեզ համար, որ գտնվում եք Տիրոջ տանը՝ տաճարում ու գավթում: Եվ սա է սեփական .....
Սաղմոս ՃԼԲ
Երգ գաղթի, որն ուղևորության ընթացքն է. հրեաների ելնելը: Սողոմոնի որդի Ռոբովամի ժամանակ Իսրայելի ցեղը երկու մասի բաժանվեց. ազգերից տասը Հերոբովանի հետ եղավ, իսկ երկուսը՝ Ռոբովամի, և նրանց մեջ թշնամություն առաջացավ, և սրանք բոլորը երևելի էին յուրաքանչյուր կողմում, իսկ վերադարձի ժամանակ միավորվելու էին և մեծ խաղաղություն էր լինելու նրանց մեջ, ուստի և այստեղ գովաբանում է նրանց միաբանությունը՝ ասելով. 1. Զի՞ բարի, կամ զի՞ վայելուչ, զի բնակեն .....
Սաղմոս ՃԼԱ
Երգ գաղթի: Այս սաղմոսը շատ նման է ութսունութ սաղմոսին, քանի որ երկուսն էլ հիշեցնում են Աստծու ուխտի և Դավթի խոստման մասին, որ գերին աղերսում է և որպես Աստծու առջև բարեխոսություն՝ ասում. 1. Յիշեա՛, Տէր, զԴաւիթ, և զամենայն հեզութիւն նորա: Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ամբողջ հեզությունը: Մի կողմ թողնելով բոլոր բարիքները՝ Սավուղի  և Աբիսողոմի և այլոց հանդեպ հեզությունը, սա է միայն հիշեցնում, թե ինչպիսի ջերմագին փափագով էր ցանկանում կառուցել .....
Սաղմոս ՃԼ
Աստիճանների օրհներգություններ Սրբերի խոնարհությունն է ցույց տալիս՝ ասելով. 1. Տէր, ո՛չ բարձրացաւ սիրտ իմ. և ո՛չ զբօսան աչք իմ: Տե՛ր, սիրտս չգոռոզացավ, և աչքերս վերևից չնայեցին: Դանիելը, երեք մանուկները և Մուրթքեն, թեև իշխանության հասան ու բարձրացաև, նրանց միջոցով հիասքանչ հրաշքներ գործվեցին [սակայն նրանց սիրտը չգոռոզացավ], որովհետև սրտի գոռոզության պատճառով ոչ միայն ամբարիշտներն են ապականվում, այլև սրբերը, ինչպես Օզիան, Եզեկիան, որ .....
Սաղմոս ՃԻԹ
Աստիճանների օրհներգություններ Գերության մեջ գտնվողի աղոթք է սուրբ սրտով և կատարյալ հավատքով: 1. Ի խորոց կարդացի առ քեզ, Տէ՛ր, լո՛ւր ձայնի իմում: Խորություններից քեզ կանչեցի, Տե՛ր: Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը: Այսինքն՝ ոչ թե լեզվով ու շուրթերով, այլ՝ հաստատուն խորհուրդներով, լի հույսով և սրտաբուխ հոժարությամբ, և ոչ թե այնպես, որ ասում է. «Դու նրանց շուրթերի մոտ ես, սակայն հեռու ես նրանց շուրթերից» (Երեմ. 12:2), և ինքն էլ է վկայում. «Այս ժողովուրդը .....
Սաղմոս ՃԻԸ
Աստիճանների օրհներգություններ Վերադարձի ժամանակ շրջակա ազգերը հարձակվեցին հրեաների վրա և այդտեղ էլ կործանվեցին, որի մասին էլ մարգարեն երգելով՝ ասում է. 1. Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, ասասցէ Իսրայէլ: 2. Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, և ինձ ոչ յաղթեցին: Մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, - թող Իսրայելն ասի: Մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, բայց չհաղթեցին ինձ: Բազում .....
Սաղմոս ՃԻԷ
Աստիճանների օրհներգություններ Այս սաղմոսում ցույց է տալիս, թե որքան բարի է հույսի հետ միասին նաև Աստծուց երկյուղելը, ինչպես որ ասում է. 1. Երանի՛ ամենեցուն, ոյք երկնչին ի Տեառնէ, և գնան ի ճանապարհս նորա: Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ընթանում նրա ճանապարհներով: Երանի չի տալիս Աբրահամի զավակներին և ոչ էլ Իսրայելի սերմին, այլ, ինչպես Պետրոսն է ասում՝ «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել» (Գործք 10:34), քանզի ամեն ազգ, .....
Սաղմոս ՃԻԶ
Աստիճանների օրհներգություններ Նրանք, ովքեր Երուսաղեմ վերադարձան ոչ անկեղծ սրտով և Աստծուն հուսալով, չկարողացան տաճարը կառուցել քառասուն տարում, մինչև որ եկավ Զորաբաբելը և վեց տարում ավարտեց, որովհետև Տերը նրա հետ էր, ինչպես որ ասում է. 1. Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա: Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են .....
Սաղմոս ՃԻԵ
Աստիճանների օրհներգություններ Կյուրոսի միջոցով վերադարձի հրաման ստացան, սակայն շատերը չէին ցանկանում վերադառնալ [գերությունից], և երեք անգամվա ընթացքում եկան, նաև սա առաջիններին է վերագրվում, որոնք Աստծուց հայցում են ուրիշներին էլ վերադառնալու ցանկություն տալ՝ ասելով. 1. Ի դարձուցանել Տեառն զգերութիւն Սիովնի, և եղաք մեք մխիթարեալք: Երբ Տերը Սիոնը վերադարձրեց, մենք մխիթարվեցինք: Ինչն այլ թարգմանիչները գրել են՝ «մխիթարվելու .....
Սաղմոս ՃԻԴ
Աստիճանների օրհներգություններ Այս սաղմոսով հայտնում է անսասան հույսի մասին, որ պետք է անսասանություն ունենանք Տիրոջ հանդեպ՝ ասելով. 1. Ո յուսոյ ի Տէր, որպէս լեառն Սիովն, մի սասանեսցի յաւիտեան՝ որ բնակեալն է յԵրուսաղէմ: Ով ապավինում է Տիրոջը, նման է Սիոն լեռանը, Երուսաղեմում բնակվողը հավիտյան չի սասանվի: Որևէ ուրիշ լեռան չի նմանեցնում Տիրոջն ապավինածին, այլ՝ Սիոնին, որ բազմաթիվ չարչարանքներ, ավերածություն և այլ բաներ կրեց, սակայն .....
Սաղմոս ՃԻԳ
Աստիճանների օրհներգություններ Հետդարձի ժամանակ շրջակա ազգերը հեռավոր վայրերից հրեաների վրա հարձակվեցին, ինչպես որ ասում են շատ մարգարեներ, սակայն ոչինչ չկարողացան անել, քանզի Աստված թիկունքից [օգնության] հասավ նրանց, ինչպես որ ասում են. 1. Եթէ ո՛չ Տէր էր առ մեզ, ասասցէ Իսրայել, եթէ ոչ Տէր էր առ մեզ: Եթե Տերը մեզ հետ չլիներ, - թող ասի Իսրայելը, - եթե Տերը մեզ հետ չլիներ: Դավիթը նախապես խրատում է շնորհակալ լինել փրկողին, քանի որ նախքան փորձառություն .....
Սաղմոս ՃԻԲ
Աստիճանների օրհներգություններ Բարեպաշտների խոստովանությունն ու խնդրանքն է, որոնք ցանկանում էին ետ դառնալ Բաբելոնից՝ ասելով. 1. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի զաչս իմ, որ բնակեալդ ես յերկինս: Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, դու, որ բնակվում ես երկնքում: Մտքի և հոգու ամեն ցնորքներով, ասում է, դեգերելով և մարդուց հույսս կտրելով, քեզ եմ միայն նայում, որ թեև ավերված է մեր կառուցած տաճարը, սակայն դու քո սեփական [տաճարում] ես բնակվում, ոչ թե որ այդտեղ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․