1 Փետրվար, Դշ, Առաջավորաց պահքի Գ օր

Գրքեր

Երիտասարդներին
«Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում….»
Սբ. Պողոս առաքյալն Եբրայեցիներին ուղղված իր նամակում հետևյալ հարցադրումն է անում՝ ի՞նչ է հավատը, ապա՝ պատասխանում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1): Հավատքը մեծագույն պարգև է Աստծո կողմից մարդուն տրված, այն քրիստոնյայի համար հոգևոր մի ուժ է: Ռուս մանկավարժ Կ. Դ. Ուշինսկին գրել է. «Հավատը դա երկնային մի գանձ է, որ տրված է մարդուն .....
Մի մոռացիր նայել Երկինք
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է իր հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Նա՝ Ամենակալը, բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալը: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և .....
Ինչ ձեռքբերումներ ունեն այսօր մարդիկ
Կրթվածությունը լավ բան է, բայց որպեսզի այն օգուտ բերի, անհրաժեշտ է հոգին էլ «կրթել»: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Չնայած, որ գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների է հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն .....
Աստծո իմաստության և շրջակա միջավայրի մասին
«Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր դու…» (Սղմ. 103:24): - Հա՛յր, կարո՞ղ ենք ծիծեռնակների բները քանդել: Ամենուր աղտոտում են և փայտոջիլներ են հավաքվում դրա պատճառով: - Իսկ ինքդ կարո՞ղ ես ծիծեռնակի գեթ մեկ բույն պատրաստել: Ո՜հ, Իր մեկ խոսքով միայն ինչպիսի՜ գեղեցկություն է Աստված արարել: Ինչպիսի՜ ներդաշնակություն, ինչպիսի՜ բազմազանություն: Որ կողմ էլ, որ նայես՝ ամենուր կտեսնես Աստծո իմաստությունն ու վսեմությունը: Երկնային լուսատուներին .....
Սխալները սրբագրվում են սիրով
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհաննես 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց .....
Այսօր Աստծուն հետին պլան են մղում
Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսիք: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծո կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն, եթե դժվարին ժամանակներ, սով կամ նման բաներ լինեն, և նրանք ուտելու ոչինչ չունենան, ապա .....
Եկեղեցում մեր միակ խոսակիցն Աստված է
Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում հոգու պահանջ է և անհրաժեշտություն եկեղեցի այցելել ու պարբերաբար մասնակից լինել եկեղեցական արարողություններին: Աստծո տունն աղոթքի տուն է, որտեղ մենք, հանդիպելով Աստծուն, վայելում ենք Նրա ներկայությունը: Եկեղեցի հաճախող յուրաքանչյուր մեկը պետք է փորձի ծանոթանալ և կատարել այն կանոնները, որ վերաբերում են եկեղեցի հաճախողներին, որպեսզի իրենց պահվածքով որևէ կերպ չվիրավորեն Տիրոջը, տաճարի սրբությունը և .....
Սեռականություն և ամուսնություն
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:  Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ: .....
Անկրկնելի անհատականությունը
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը:  Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական .....
Երաժշտության գաղտնիքները
Տեղեկությունների, ինֆորմացիայի կտրուկ աճը, գիտելիքների զարգացումը նպաստում են նրան, որ այսօր մարդկանց մոտ նկատելի է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան գերծանրաբեռնվածություն: Հետևաբար այս պայմաններում կարևոր է օգտվել բոլոր այն միջոցներից, որոնք կարող են օգնել մարդկանց դուրս գալու այդ վիճակից: Այդպիսի միջոցներից մեկն էլ երաժշտությունն է: Այն ամենուր է, բոլորս էլ մեր կյանքի ընթացքում կամա թե ակամա, մեզ շրջապատող ամեն մի վայրում՝ տանը, .....
Որտեղի՞ց է գալիս չարը
«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դեն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել .....
«Դուք եք երկրի աղը»
Երկինք, լեռներ, արև, ծով, աղ, ջուր, հաց, գինի, ձեթ, ոսկի, անապատ. Աստծո կողմից արարված այս օրինակներով բազմաթիվ մեջբերումների կարող ենք հանդիպել Սբ. Գրքում՝ մարդ-Աստված հարաբերության և հոգևոր աշխարհի մասին պատմող: Վերոնշյալներից աղն ունի առանձնահատուկ նշանակություն: Աղն այժմ այլ կերպ է ընդունվում, քան նախկինում: Այսօր կարող ենք այնքան աղ գնել, որքան որ կամենանք, սակայն այդպես չի եղել միշտ: Հին ժամանակներում աղը մեծ արժեք է ունեցել: Հին հույն .....
Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր ետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն ասացին, .....
«Եղիր ազնիվ ու այլևս մի գողացիր»
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ և անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Հիմնական պատճառը, կարծում եմ, հոգեղեն աշխարհի ամբողջականությունը չիմանալը կամ մակերեսային պատկերացումներ ունենալն է, որովհետև նա, ով իրապես զգացել, տեսել, ճանաչել է հոգեղեն աշխարհի իրականությունը և հասկացել քրիստոնեության սկզբունքները, այլևս չի թերագնահատի քրիստոնեությունը, Քրիստոսի .....
Մարդու արժեքը...
Աշխարհում ոչ մի արժեք ունակ չէ համեմատվելու այն գերագույն արժեքի հետ, որը տրված է քեզ համար… Կյանքում ամեն բան ունի իր արժեքը: Գրեթե ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել առանց վճարելու: Տարբեր են մեր ցանկություններն ու պահանջները, տարբեր են դրանց արժեքները: Շատ հաճախ, պահանջվող արժեքը չունենալով՝ մենք ստիպված հրաժարվում ենք այս կամ այն բանից: Տարօրինակ է, և միևնույն ժամանակ հետաքրքիր, այդ բոլոր արժեքները սահմանում ենք մենք՝ մարդիկ, սակայն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․