Երիտասարդներին
Հելոուինի ծագման պատմությունը
Ի սկզբանէ այս տօնն այլ կերպ էր կոչւում՝ «Սամհայնի հսկումը» կամ «Սամհայնի արթուն մնալը»։ Ներկայիս այս տօնն ստացաւ «Հելոուին» անունը, որի իսկական իմաստն ու էութիւնը հասկանալու համար պէտք է աւելի լաւ ուսումնասիրել նրա ծագումն ու պատմութիւնը: Հին կելտերը[1] Նոյեմբերի 1-ը համարում էին մահուան օր, քանի որ տերեւները ծառերից ընկնում էին, օրերն աւելի կարճ էին, արեւն աւելի շուտ էր մայր մտնում, օդի ջերմութիւնը կտրուկ նուազում էր: Նրանք .....
«Միմյանց համար աղոթք արեք…»
Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,-ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին և հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև մեծամեծ մեղքերի .....
Իրապես ճանաչելով ինքդ քեզ հասկանում ես Աստծուն
Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը:  Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը: Երբ մեծահարուստ .....
Ինչու մարդը չի կարողանում հասկանալ Աստծու կամքը
Կրոնական կյանքով ապրող մարդու համար էական է հասկանալ Արարչի կամքը: Բայց շատ անգամ մարդկանց համար մշուշոտ է մնում, թե ինչու չեն կարողանում ընկալել, հասկանալ Աստծու կամքը հատկապես իրենց անձնական, մասնավոր հարցերում: Այս հարցի պարզաբանման մեջ քրիստոնեական մարդաբանության իմացությունը խորքային իմաստով լուսաբանում է, թե պատճառները որտեղ են թաքնված: Հարկ է ուշադրություն դարձնել, որ մարդու միտքը կարևոր դերակատարություն ունի այդ ամենի մեջ: .....
«Բարի անունը լավ է մեծ հարստությունից»
Ձգտելով մեծին ու բարձրին՝ մարդը երբեմն, անհագուրդ վազքի մեջ մտնելով, կարող է անտեսել անգամ այն սահմանը, որ աստվածատուր է և բնական: Այս ձգտումն էլ կործանում է մարդուն, նա չի ցանկանում ճանաչել իր սահմանները, այլ ագահության մոլուցքով տարված, երազում է այն, ինչ իրենից բարձր է: Մոլությունը, ավելին ունենալու, մոռացնել է տալիս իր ունեցածը, և նա փորձում է բարձրանալ ավելի վեր ու վեր՝ մոռանալով իր բնությունը, մոռանալով, որ վերևից անկումը ավելի սարսափելի .....
Մերձավորի համար զգացած ցավն օգնում է ընտանիքին
Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի: Դե էլ ինչպե՞ս Աստծո Բարեշնորհությունը .....
Թույլ տանք Աստծուն ղեկավարելու մեր կյանքերը
- Հա՛յր, Ավետարանում ինչո՞ւ է Աստծո Արքայությունը մանանեխի հատիկի նմանվում «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13:31, 32): - Մանանեխի հատիկը շատ փոքր է, սակայն, երբ այն մեծանում է՝ դառնում է մեծ թուփ: Թռչունները .....
Սեռականություն և ամուսնություն
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:  Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծու արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի .....
Որքան շատ է մարդ տրտնջում, այնքան ավելի է իրեն կործանում
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ» - Հա՛յր, որտեղի՞ց է սկսվում տրտունջն ու ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից: - Տրտունջի պատճառը սեփական դժբախտության զգացումն է, իսկ դրանից կարելի է ազատվել Աստծուն .....
Չարհամարհենք միմյանց
Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ: Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց» .....
Մարդու արտաքին և ներքին աշխարհները
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝ .....
Քրիստոնյան և աշխարհը
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից: Մարտնչում է, որովհետև փորձում է կյանքի ուղին տանել դեպի այլ ուղղությամբ, որն աստվածաշնչյան հասկացությամբ կոչում ենք մեղքի ուղի: Սա մի համակարգ է, որը սկզբնապես անտեսանելիորեն, այնուհետև շոշափելի կերպով ավերում ու ոչնչացնում է ամեն ինչ: Եթե մարդկությունը չզատագրվի այս ուղղուց, նրա ամբողջական երջանկության մասին խոսելն անիմաստ .....
Աղոթքով և խաղաղությամբ արվող գործն օրհնվում է
- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի: - Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ՝ .....
Աստված ամենատես է
«Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23:28): Իմաստունի այս խորախորհուրդ խոսքերն ընթերցելիս մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Աստված ամենատես է, ամենագետ և գաղտնիքներ քննող: Մեր Տեր Աստված «սրտերն ու երիկամները քննող Աստված է» (հմմտ. Սղմ.7:10): Հարկ է գիտակցել, ընդունել և աներկմտորեն հավատալ, որ Տերը ոչ միայն տեսնում է մեր կատարած բոլոր գործերը, .....
Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․