Երիտասարդներին
Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է
Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը: Եթե դու մեղքին ես ծառայում, ապա սատանան կվճարի քեզ: Եթե առաքինության վրա ես աշխատում, ապա Քրիստոս կվճարի քեզ: Եվ որքան .....
ՈՒՍՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ: - Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում .....
ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում .....
ՕԳՆԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՀԵՏԵՎԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, .....
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը  կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է: - Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաև Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի և չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, .....
Հելոուինը «անմեղ» խա՞ղ. մի՛ խաղացեք ձեր փրկության հետ
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները: Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր .....
«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»
Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը: Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով .....
Ե՛Վ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ Ե՛Վ ՈՉ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈՒՑ ՕՐՀՆՎԱԾ ԵՆ
- Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից: - Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ .....
Կողակցի ընտրության փնտրտուքներում
Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18) Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն .....
«Ինչին, որ սովորում է մարդը, այն էլ գործում է»
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ .....
Տեխնոլոգիական ապագա
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26): Աստված մարդուն շնորհեց միտք և մտային կարողություն, կամք և ազատ կամեցողություն: Դարերի ընթացքում մարդն իր կյանքը դյուրացնելու համար մտածեց, ծրագրեց և հնարեց իր առօրյա կյանքի հետ առնչվող զանազան սարքեր, .....
Մեղքը որպես հետևանք ներքին կուրացման և խլացման
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է սբ. Մակար Մեծը: Եկեղեցու հայրերը մանրամասնորեն անդրադարձել են արտաքին և ներքին զգայարանների տարբերություններին: Սբ. Սարգիս Շնորհալին այդ մասին գրել է. «Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակի զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի .....
Գայթակղության տեսակները
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ և բազմատեսակ գայթակղություններ՝ լինեն դրանք ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա, մարդկանց, ընկերությունների կամ կազմակերպությունների կողմից:  Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին գայթակղությունն .....
Բարև, ազատությո՛ւն
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ): Ուղիղ և ճշմարիտ ազատությունն ամեն ինչ անելը չէ: Իրական ազատությունն այն է, երբ միտքն ազատորեն զրուցում  է կամքի, ազատության հետ, քննարկում, խորհում իր անելիքի մասին, ապա` ընտրում և գործում: Մենք կատարելապես .....
Մի մոռացիր նայել դեպի Երկինք
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․