Գրքեր

Իրադարձություններ
Ճեմարանի ուսանողները ծանոթացան «12 քայլ» ծրագրին
Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և «Անանուն թմրամոլներ» խմբի երկու մասնակիցներ հանդիպում ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի գործնական աստվածաբանության հոսքի ուսանողների հետ: Հովվական սոցիալական ծառայության առարկայի շրջանակներում՝ ճեմարանականները ծանոթացան Տեր Գրիգորի հովվական սոցիալական ծառայության ուղուն և Զորավոր Ս. Աստվածածին .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական .....
Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը: Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին: Քննարկումների ընթացքում .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ անդամներին և արդյունավոր .....
Խաչի Գյուտի կրկնակի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Գյուտ Խաչի տոնը նշեց հոկտեմբերի 28-ին, տոնական կիրակին կրկնակի տոն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և բազմաթիվ ուխտավորների համար: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Գյուտ Խաչի տոնն այս տարի առաջին անգամ հայտարարվել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի .....
Պայծառակերպության խորհուրդը և տոնի ժողովրդական առանձնահատկությունները
Հոկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պայծառակերպության խորհուրդը և տոնի ժողովրդական առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, աստվածաբան Հասմիկ Աբրահամյանը: Բանախոսությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը նախ անդրադարձավ Քրիստոսի պայծառակերպության .....
Ս. Անանիա առաքյալի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Հոկտեմբերի 16-ին՝ Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը, մեծ հանդիսավորությամբ նշվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Արդեն վեցերորդ տարին է, որ սրբի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և բազմաթիվ ուխտավորներ նախ մասնակցեցին .....
Նավասարդ Սրբազանը հաջողություն մաղթեց Երևանի նորընտիր քաղաքապետին
Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը, որն իրենց ներկայությամբ պատվել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ: Հայկ Մարությանը հանդիսավորությամբ երդվեց ազնվորեն .....
«12 քայլ» ծրագիրն արդեն իրականություն է Երևանում
Հոկտեմբերի 12-13-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում տեղի ունեցավ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի սեմինարը, որը վարեց Ռոստով քաղաքից ժամանած նախկին թմրամոլ Վլադիմիր Զուրնաջին: Մինչ սեմինարը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին՝ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի ներկայացուցիչներին, և սեմինարի մասնակիցներին, ովքեր .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքին: «Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը: Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով, .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ
Տերունական Կնիք համարվող աստվածային Սուրբ Նշանը՝ Սուրբ Խաչը, երկրպագելի է քրիստոնյայի համար, քանի որ այն հավատի, հույսի, սիրո, փրկության նշան է, քանի որ Քրիստոս Իր փրկարար զոհաբերությամբ խաչը վերածեց հաղթության նշանի՝ մարդկությանն ազատելով մեղքի գերությունից: Վարագա Ս. խաչի տոնի օրը՝ սեպտեմբերի 30-ին, Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի առջև երկրպագելու և նրա օրհնությանը հաղորդակից լինելու մեծ մղումը բազմաթիվ ուխտավորների էր առաջնորդել .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ
Հարգելի նախագահ Վայս, Հարգելի վարչապետ Փաշինյան,  Քույրեր և եղբայրներ, Այսօր մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանի որ ականատեսն ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` «Մետրոպոլիտան» արվետի թանգարանում «Հայաստան» անունը կրող ցուցահանդեսի բացմանը։ Այս հիանալի ցուցադրությունը մշակույթի համընդհանուր լեզվով ներկայացնելու է, թե ովքեր ենք մենք` հայերս, և որտեղից ենք գալիս։ Այն նշանավորում է 14 դարերի ընթացքում .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի բացմանը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի .....
Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում բացվեց «Հայաստա՛ն» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Իր կարճ ելույթում Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց. «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․