Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
Խորանների պատկերագրական հորինվածքը
Մեզ հասած ձեռագիր Ավետարաններում պատկերված խորաններն ունեն պատկերագրական ուրույն հորինվածք, որոնք իրենց կառուցվածքի ընդհանուր ուրվագծով հետևում են վաղ քրիստոնեական արվեստի ավանդույթներին: Ինչպես ընդունված է, խորաններն, ըստ իրենց խորհրդաբանական կազմի ու հաջորդականության, ունեն կանոնիկ պատկերներ, որոնք նշանակային գործառույթից զատ կատարում են նաև հորինվածքը կազմավորող և դրանք միմյանց կապող դեր, որոնք են ձկնքաղները, արմավենիները, ձիթենիները, .....
Կենդանիները և թռչունները պատկերների խորհրդաբանական կազմում
Քրիստոնեական պատկերագրության մեջ հանդիպում ենք խորհրդանշական բովանդակություն ունեցող ինչպես իրական, այնպես էլ երևակայական, առասպելական բազմապիսի կենդանիների և թռչունների (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն): Առաջինների թվին են պատկանում հաճախակի հանդիպող առյուծները, օձերը, որոնք երբեմն պատկերված են հերալդիկ դիրքերով: Կարելի է ճանաչել նաև որոշ թռչուններ՝ սիրամարգեր, աքաղաղներ, թութակներ, արագիլներ, կաքավներ, .....
Մարիամի և Եղիսաբեթի հանդիպման թեման պատկերագրության մեջ
Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրում Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթին կատարած Մարիամի այցելությունը: Երբ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին նրա հղության ավետիսն է տալիս, ասում է նաև. «Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած, որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացիր, որ Աստծո համար անկարելի բան չկա» (Ղուկաս 1:36-37): Շարունակության մեջ Ղուկաս ավետարանիչը գրում է. «Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով .....
Գույների խորհրդաբանությունը պատկերագրության մեջ
Հայ մանրանկարչության և որմնանկարչության մեջ կերպարները հանդես են եկել իրենց գունային դրսևորմամբ, ունեցել իրենց գունային խորհրդանիշները: Յուրաքանչյուր գույն իր խորհրդանշական իմաստն ունի: Ըստ գույների է պատկերագրվել խորհուրդը: Մանրանկարի մեջ գույնը նույն դերն է խաղում, ինչ բառը կամ նախադասությունը՝ գրականության մեջ: Միջնադարում գրված «խորանների մեկնության» գույների տեսության համաձայն՝ գործածական են եղել յոթ գույներ՝ սպիտակ, .....
«Աստվածածնի յոթ վերքը» պատկերագրությունը
Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով .....
Թագակիր Աստվածածնի ամենաշնորհ պատկերը
Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու խորհրդի կրողն է, սրբուհի, երկնային և երկրային թագուհի ու բարեխոս: Սուրբ Գրքի շատ մարգարեություններ Սուրբ Կույսին են վերաբերվում. «…Թագուհին Քո աջ կողմում է կանգնած» (Սաղմոս 44:10): Սուրբ Կույսը բոլոր սրբերի թագուհին է: Պատկերագրության մեջ Աստվածածինը ներկայացվում է Թագուհու կերպավորումով: Թագուհի Աստվածածնի պատկերագրական տիպի առաջացման հիմքում ընկած են 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած դավանաբանական .....
Բարեխոսության թեման Աստվածածնի պատկերագրությունում
Աստվածածնի պատկերագրական տարբերակներից են «Բարեխոս Աստվածածինը» պատկերագրական տիպը: Քրիստոնեական արվեստում այն ձևավորվել է 9-10-րդ դարերում: Պատկերագրական այս կերպը ծագել է «Բարեխոսություն» (Դեիսուս) տեսարանից, որում գահակալ Քրիստոսի երկու կողմերում պատկերվում են աղոթելու դիրքով կանգնած Աստվածածինը և Ս. Հովհաննես Մկրտիչը: Բարեխոս Աստվածածնի պատկերագրությունը Բյուզանդիայում հայտնի է «Ագիոսորիտիսա» անունով (բառը ծագել .....
Աստվածածինը քնած Մանկան հետ
«Աստվածածինը քնած Մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաև «Չննջող ակն» անվանումով, քանի որ քնած Մանկան կերպարում մարմնավորվում է մշտարթուն և ամենատես Աստված: Պատկերագրությունը հիմնվում է Աստվածաշնչի, ինչպես նաև Աստվածամոր փառաբանական երգերի վրա: Դավթի սաղմոսներում կարդում ենք. «Թող քո ոտքը չսասանվի, և քո Պահապանը թող չննջի, ինչպես չի ննջում և քուն չի մտնում Պահապանն Իսրայելի» (Սաղմոս 120:3-4): «Աստվածածինը .....
Չարչարանաց Աստվածածնի կերպարը. «Սևանի Աստվածամայրը»
Պատկերագրական այս տիպը լայն տարածում է գտել 15-16-րդ դարերի կեսերին հունական և իտալական կերպարվեստում: Այն սերում է 11-12-րդ դարերում սկզբնավորված «Խանդաղատանքի» պատկերագրությունից և ունի գաղափարական նույն բովանդությունը: Չարչարանաց Աստվածածնի կերպարի միջոցով արտահայտվում է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության և Աստծո կամքին հնազանդության գաղափարը: Հայ միջնադարյան արվեստում Չարչարանաց Աստվածածնի տիպը ներկայացնող մեզ հայտնի .....
«Օրանտա» Աստվածածնի պատկերագրությունը
Աստվածամոր հնագույն պատկերները ներկայանում են «Օրանտա» պատկերագրական տիպով: «Օրանտա» (աղոթող) Աստվածածնի պատկերագրական կերպավորման ծագումը կապվում է քրիստոնեական արվեստի ձևավորման շրջանի հետ: Ն. Կոնդակովը մանրազնին ուսումնասիրելով  «Օրանտա»  Աստվածածնի պատկերները, նշում է, որ Օրանտայի առաջին օրինակները հայտնաբերվել են 3-րդ դարի հռոմեական կատակոմբների առաստաղանկարներում: «Օրանտա» Աստվածածնի (լատ.Orans-աղոթող) .....
«Ստնտուի» պատկերագրական տիպը
«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում .....
«Օդիգիտրիա» Աստվածածնի պատկերագրությունը
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել .....
«Աստվածածնի ոտքերի տակ լուսնի մահիկը» պատկերը
Այս պատկերը խորհրդանշում և արտահայտում է Սուրբ Կույսի անարատ հղությունը (Ղուկաս 1:26-38): Կանանց հղությունը կապված է լուսնային ամիսների հետ, սակայն Աստվածածնի հղությունը բնական չէր, ինչպես սովորաբար բոլոր կանանց մոտ: Սուրբ Կույսի հղությունը գերբնական էր և վեր էր այդ օրինաչափությունից, հետևաբար Աստվածածինը հաղթահարել էր լուսնային ամիսների հետ կապված օրինաչափությունը: Ահա այս գաղափարը արտահայտված է Աստվածածնի ոտքերի տակ պատկերված լուսնի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․