Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Երբ հետամուտ ենք ավետարանական գլխավոր պատգամին
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սոցիալական գործունեությամբ իր ծառայությունն է մատուցում Աստծուն և մարդկանց՝ որպես ուղենիշ ունենալով ավետարանական գլխավոր պատգամը: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օտվում» (Ա Կորնթ. 13:3): Եկեղեցում իրականացվող սոցիալական ծառայությունները քրիստոնեական սիրո արտահայտություններ են, սիրո .....
Հերթական երախտագիտության արտահայտությունը Հադրութից տեղահանված ընտանիքին
Աստծուն ճշմարտապես հավատացող և սիրող անձը չի կարող անտարբեր գտնվել իր մերձավորի հանդեպ, որ Աստծու պատկերն ու նմանությունն ունի: Սրբերը Երկնային Արքայության արժանացան, քանի որ անտարբեր չէին իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Երջանիկ է նա, ով տեսնում է ուրիշի ցավը և օգնում ու անվերջ բարին սերմանում: «Երբեմն մի փոքր սրտակցությունը, մի ջերմ խոսքը, մի ուշադիր վերաբերմունքը կարող է փոխել մարդու կյանքը, ով հակառակ դեպքում ստիպված կլիներ միայնակ .....
«Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ»
Ըստ Սուրբ Գրքի՝ Աստծու պատկերն ու նմանությունը կրող անձի համար մերձավորը նա է, ով այդ պահին իր ուշադրութան և հոգածության կարիքն ունի: Քրիստոնյաների համար գթասրտության մեծ օրինակ հանդիսացավ Քրիստոս, Ով Իր հետևորդներին պատգամեց. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Երկնավոր Հորը նմանվել ձգտող անձն ոչ թե ինքն է փնտրում մերձավորներ, այլ ինքն է ջանում դառնալ շատերի համար մերձավոր: 20-րդ դարի եկեղեցու հայրերից՝ .....
«Բարձրագույն ուրախությունը բխում է զոհաբերությունից»
Արարիչ Աստված, սիրով արարելով մարդուն, նրա մեջ դրել է առաքինությունների գլուխը համարվող սերը, որ կյանքի է կոչվում միմյանց հանդեպ ուշադրությամբ, հարգանքով և հոգածությամբ: Մերձավորին սիրողն իր հնարավորության չափով զոհաբերում է իր հոգևոր ու նյութական կարողությունից և հարստանում առաքինազարդ լիարժեք կյանքով, որի պտուղը հավիտենական երանելի կյանքն է: Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ մերձավորին սիրողը փնտրում է ոչ թե իր, այլ մերձավորի օգուտը՝ ի շահ .....
Քրիստոնեությունը ոչ այնքան ուսմունք է, տեսություն, որքան՝ ապրելակերպ
Քրիստոնյայի համար առաջնագույն նպատակ է նմանվել իր Արարչին: Աստվածնմանության՝ կատարելության, ձգտողներին Տերն օգնում է և աստիճանաբար ավելի ու ավելի վեր՝ դեպի Իր մոտ, բարձրացնում: Սուրբ Գրքում Եկեղեցին հաճախ նմանեցվում է բարձր լեռան (Ես. 2:2-3, 11:1-10): Մկրտությամբ քրիստոնյա դարձած անձը մոտենում է լեռան ստորոտին, և նրա հետագա կյանքը կատարելության սանդուղքով մշտապես վեր բարձրանալն է: Սուրբ Գիրքը բազմիցս հաստատում է, որ փրկությունն անքակտելիորեն .....
Սիրով գործածենք մեր ունեցածը՝ կարեկից լինելով մերձավորին
Հոգևոր և նյութական բարիքներ պարգևող Տերը կամենում է, որ մարդիկ միայն իրենց համար չապրեն, այլ իրենց ունեցածը սիրով գործածելով՝ ուրախակից և կարեկից լինեն մերձավորին: Քրիստոնյան կոչված է պտղաբեր կյանք ունենալու, քանի որ, անգործության տրվելով, կկորցնի ունեցածն էլ: Սեր ունեցողին Տերն այլ պարգևներ է շնորհում, իսկ նա, ով սեր չունի, կկորցնի այն, ինչ թվում է, թե ունի: Աստծու շնորհը չի սահմանափակում մարդու ազատությունը և չի ոտնահարում նրա էությունը: .....
«Մարդ կկորցնի ամեն ինչ, բացի նրանից, ինչ բաշխել է»
Տարբեր են Աստծու կողմից շնորհված պարգևները և անթիվ՝ մերձավորին օգնելու կերպերը: Յուրաքանչյուրին շնորհված կարողությունը ևս մի պարգև է, որ անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել, բազմապատկել սիրո գործերով և վերադարձնել Պարգևատուին կարիքի մեջ գտնվող մերձավորի ձեռքով: Մարդուն շնորհված պարգևները նրա սեփական վայելքի համար չեն, այլ սիրո գործերը կյանքի կոչելու համար: Սերը մերձավորի հանդեպ մարդկության զարդն է և մխիթարությունը,  սիրող սիրտը դրախտային .....
Մեծագույն ու սուրբ գործ է հայրենիքին ծառայելը
Ինչպես ընտանիքն է աճում և ամրանում սիրո, ջերմության, հոգատարության և խնամքի շնորհիվ, այնպես էլ հայրենիքը՝ որպես մեծ ընտանիք, բարգավաճում և զորանում է իր զավակների սիրո ծառայության շնորհիվ: Այս մեծ ընտանիքի բոլոր անդամները կոչված են միահամուռ ուժերով հասնելու ընդհանուրի բարիքին: Չկա մեկ օր կամ մեկ ժամ, որ ընտանիքի որևէ անդամ ցանկությամբ դեպքում չկարողանա քիչ թե շատ օգտակար լինել իր ընտանիքին: Երբ յուրաքանչյուր անդամ նախանձախնդրորեն .....
«Հայրենասիրությունը շնորհ է, քանզի կարող է լինել, երբ մեր հոգում կա Աստված»
Բոլոր ժամանակներում Աստծուն ճշմարտապես սիրող քրիստոնյան անկեղծորեն սիրել է նաև իր հայրենիքը և ապրել ու գործել հանուն հայրենիքի շինության և բարգավաճման: Հայրենասերներից ոմանք նախանձախնդրորեն գործել են իրենց հայրենիքի բարեկարգության և հոգևոր լուսավորության համար, ոմանք նպաստել են հայրենիքի բարգավաճմանն արվեստի, մշակույթի և իրենց գիտելիքի միջոցով, ոմանք խիզախորեն պաշտպանել են հայրենիքը թշնամիներից և անգամ իրենց կյանքը զոհել հանուն .....
Սիրո և երախտագիտության դրսևորում զոհված հերոսի ընտանիքին
Սերը կյանքի ներքին ուժն է, բոլոր բարիքների անսպառ աղբյուրը, քրիստոնյայի համազգեստը, առանց որի, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նա չի տարբերվի ոչ քրիստոնյայից: Օրինակ, եթե զինվորականն իր համազգեստը չհագնի, ոչ ոք չի իմանա, որ նա զինվորական է, նույնպես քրիստոնյան Աստծու, բոլոր սրբերի, հրեշտակների և մարդկանց առջև ճանաչելի է դառնում միայն սիրո միջոցով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15), .....
«Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»
Բեղմնավոր ու հեռանկարային է այն կյանքը, որը հիմնված է զոհողության վրա: Իսկ եսասիրությունը, սահմանափակելով մարդու կյանքը, այն դարձնում է անպտուղ և նույնիսկ՝ աղետալի: Այս ճշմարտությունը թե՛ խոսքով և թե՛ կյանքով ուսուցանեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 15:12): Անձնազոհության ուղին հավիտենական կյանքի նախապայմանն է. «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն .....
Լուսավոր ու բարի գործերը վկայվում են կյանքով
Ամանորը պարզապես Նոր տարի չէ, այն իր մեջ նոր սկիզբ է պարունակում, որ կապված է համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ իրադարձության՝ Աստվածորդու մարդացման հետ: Այդ է պատճառը, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ դեկտեմբերի 30-ից սկսվում է պահեցողության շրջան, որ նախորդում է բոլոր տոների սկիզբը համարվող տոնին՝ Սուրբ Ծննդյանը: Պահքի յուրաքանչյուր օրը աղոթքի, ապաշխարության, հոգու փրկության համար կատարված մի քայլ է, որ առաջնորդում .....
Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից տեղափոխված ընտանիքներին
Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից Երևան տեղափոխված վիրավոր և զոհված զինծառայողների քսանհինգ ընտանիքի հետ: Տեր Հայրը զոհվածների հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ կատարեց և իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց. «Մեր խոնարհումը ձեզ և մեր բոլոր զինվորներին ու զորավարներին, .....
Այցելություն վիրավոր զինվորների ընտանիքներին
Վարդանանց և այլ հերոսամարտեր կերտած հայի հերոսական ոգին այսօր էլ շարունակում է ապրել: Այդ ոգով ներշնչված մեր քաջարի զինվորները Հայոց նոր գոյապայքարում, թշնամու դեմ համառ դիմադրություն ցույց տալով, խիզախորեն մարտնչեցին՝ պաշտպանելով հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը: Հայոց մեծ զորավար Գարեգին Նժդեհն ասել է. «Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը՝ ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությունների՝ ազգի, հայրենիքի .....
Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի նվերը գնդերեց Դավիթ սարկավագին
Հայոց պատմության դարավոր էջերը փաստում են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ազգի կենաց-մահու օրհասական պահերին խոսքով և գործով ոգեշնչել է հայրենյաց պաշտպան զինվորին ու զորավարին և հաճախ ազգային-ազատագրական պայքարի գլուխ կանգնել: Հայոց զորքը ճակատամարտի է մեկնել՝ հոգևորականի օրհնությունն ստանալով: Այսօր էլ Հայոց բանակում հոգևոր սպասավորություն են իրականացնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները: Կարևոր առաքելության կոչված .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․