1. Այսուհետև՝ սաղմոս Դավթի:
Վերագրվում է քանանացիներին, առավել ևս՝ Դանիելին, ինչպես նաև հենց Դավթին, որ Սավուղից փախչելով ասաց.
2. Ապրեցո՛ զիս, Տէ՛ր, ի մարդոյ չարէ, յառնէ անիրաւէ փրկեա՛ զիս:
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ:
Նախ սատանան չար կոչվեց, որովհետև տրտմությամբ չարչարեց վերիններին իր անկումով, և [մեր] բնությանն էլ պատրանքով խաբելով՝ դուրս հանեց դրախտից, չարացրեց դրան ու ինքն էլ կոչվեց հորինող և մայր չարության: .....