Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 5.20
20. Գիտասցէ՛, զի որ դարձուսցէ՛ զմեղաւորն ի մոլորութեան ճանապարհէն իւրմեէ, փրկեսցէ զոգին իւր ի մահուանէ, և ծածկեսցէ զբազմութիւն մեղաց:
Թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի ամբողջ բազմությունը:
Թող իմանա, ասում է, այսինքն՝ տեղյակ լինի և մտապահի այդպիսին, և իր սրտում համոզված լինի, որ իզուր չի աշխատում մոլորյալ մարդուն չար ճանապարհից հետ դարձնելու համար, այլ մեծ երանության .....
Հակոբոս 5.17-19
17. Եղիայ մա՛րդ էր իբրև զմեզ չարչարելի՛. և յաղօթս եկաց, և ո՛չ տեղեաց յերկիր զերիս ամս և զվեց ամիս:
18. Եւ դարձեալ եկաց յաղօթս՝ և ետո՛ւն երկինք զանձրև՝ և բուսայց երկիր զպտուղ իւր:
Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը:
Երբ ասաց, թե արդարների աղոթքները շատ ազդեցիկ են օգնելու համար, և օրինակ չբերեց, թե որքան ազդեցիկ .....
Հակոբոս 5.16
16. Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս, և աղօ՛թս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք:
Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:
Երբ խոսեց մարմնավոր ցավերը երեցների խնդրվածքների միջոցով բժշկելու մասին, միաժամանակ հայտնեց նաև այդ մեղքերի թողության միջոցով հոգու փրկության մասին: Ապա ուղղվելու համար մեկ այլ ճանապարհ էլ է ցույց տալիս՝ մեղքերի խոստովանություն, որ մայրն է բոլոր բարիքների, և նավահանգիստ .....
Հակոբոս 5.14-15
14. Հիւանդանայցէ ոք ի ձէնջ, կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյն, և արասցեն ի վերայ նորա աղօթս, և օծեն իւղով յանուն Տեառն:
15. Եւ աղօթքն հաւատովք՝ փրկեսցեն զաշխատեալն, և յարուսցէ զնա Տէր. և եթէ մեղս ինչ իցէ գործեալ՝ թողցին նմա:
Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի:
Այստեղ հիվանդություն ասելով նկատի .....
Հակոբոս 5.12-13
12. Յառաջ քան զամենայն ինչ, եղբա՛րք իմ, մի՛ երդնուցուք, մի՛ յերկինս, մի՛ յերկիր, մի՛ յայլ ինչ երդումն, այլ եղիցի ձեր բան՝ այո՛ն՝ այո՛, և ո՛չն՝ ո՛չ, զի մի՛ ի կեղծաւորութիւն ինչ անկանիցիք:
Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այոն թող լինի՝ այո, և ոչը՝ ոչ, որպեսզի կեղծավորության պատճառով չընկնեք:
Երբ հերթականությամբ մեր առջև խրատներ դրեց և զգուշացրեց ու հավաստի օրինակներ բերեց, ապա այն, .....
Հակոբոս 5.10-11
10. Օրինակ առէք, եղբա՛րք, չարչարանաց և երկայնմտութեան զմարգարէսն, որք խօսեցան յանուն Տեառն:
11. Ահաւասիկ երանե՛մք համբերողաց, զհամբերութիւնն Յովբայ լուարո՛ւք, և զկատարումն Տեառն տեսէ՛ք, զի բազմագութ է Տէր և ողորմած:
Եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը .....
Հակոբոս 5.9
9. Մի՛ տրտմեցուցանէք զմիմեանս ե՛ղբարք, զի մի՛ դատիցիք:
Մի՛ տրտմեցրե՛ք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք:
Երբ քաջալերեց հուսահատվածներին և սրտապնդեց, ու նրանցից հեռու վանեց անմտությունը: Ապա բոլորի համար ընդհանուր օրենք է հաստատում՝ թե՛ հարուստների և թե՛ աղքատների, թե՛ ծառաների և թե՛ տերերի, բոլոր նրանց համար, ովքեր միևնույն հավատի բարետոհմությունը ստացան իրենց անձերին և ավազանով միևնույն Հոր որդիները կոչվեցին, որպեսզի անհամերաշխ .....
Հակոբոս 5.6-8
6. Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ո՛չ կայր ձեզ հակառակ:
Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:
Ահա պարզ խոսքով ասում է այն, ինչ բազում անգամներ հարուստների անիրավության մասին առակներով և օրինակներով ասաց: Եվ այդ նույն զրկանքները, որ իրենք մեղք չեն համարում, սպանություն կոչեց: Արդարև, իսկապես, եթե մեկը մարդ է սպանում, անմիջապես վերջ է դնում նրա մարմնական տանջանքներին, իսկ նա, ով գողանում է մեկի ունեցվածքը և նրան աղքատության կապում .....
Հակոբոս 5.4-5
4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց:
Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին:
Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես .....
Հակոբոս 5.2-3
2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ:
Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր:
Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա .....
Հակոբոս 4.13-17, 5.1
13. Ահաւասիկ են, որ ասեն՝ այսօր և վաղիւ երթիցո՛ւք յայս անուն քաղաք, եղիցո՛ւք անդ տարի մի, վաճառեսցո՛ւք եւ շահեսցուք.
14. Որք ո՛չ գիտէք զվաղիւն:
15. Որպիսի՞ ինչ են կեանք ձեր, զի իբրև զմրրի եք, որ առ սակաւ մի երևեալ՝ և ապա ապականեալ: Փոխանակ զի ասէիք՝ եթէ Տէր կամեսցի, կեցցո՛ւք և արասցուք զայս ինչ կամ զայն:
16. Եվ արդ՝ պարծիք յամբարտաւանութեան ձերում. ամենայն ինչ այնպիսի պարծանք՝ չարութիւն են:
17. Որ ոք գիտիցէ զբարին՝ և ո՛չ առնիցէ, մեղք են նմա:
Այժմ .....
Հակոբոս 4.11-12
11. Մի՛ բամբասէք զմիմեանս եղբարք, որ բամբասէ զեղբայր իւր, կամ դատի զեղբայր իւր, զօրէնսն բամբասէ և զօրէնսն դատի:
Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք, ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը:
Աստվածային բոլոր գրքերում (և բարի մարդկանց կողմից) բամբասանքը հանդիմանության է արժանանում, քանզի բանսարկուի հայտնագործությունն է, որով Արարչին բամբասեց մարդու մոտ: Հետևաբար, որպես ամեն տեսակի մեղքի .....
Հակոբոս 4.9-10
9. Տառապեցարո՛ւք, սգացարո՛ւք, և լացէ՛ք:
Տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք:
Երկմտելու փոխարեն, ասում է, և առաջին մեղքի համար, որ անգիտության պատճառով գործեցիք, տառապեցե՛ք, սգացե՛ք, և լացե՛ք: Միայն ձեռքերի արդարությունը բավարար չէ մեղքերը մաքրելու համար, և ոչ էլ սրտերը՝ երկմտությունից ուղղելու, այլ այս ամենի հետ նաև պետք է ապաշխարողի կերպարանք ստանալ. տառապել, սգալ, տրտմել, հոգոց հանել և դառնապես լացել ինչպես մեռելի վրա, և այդ ամենի միջոցով քավել .....
Հակոբոս 4.7-8
7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ:
Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից:
Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն .....
Հակոբոս 4.5-6
5. Կամ թէ վայրապար համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ՛ հոգին՝ որ բնակեաց ի մեզ, տալ զառաւել շնորհսն:
Կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»:
Այն բոլոր գրքերը, որ Աստծու Հոգով գրվեցին, կերպարն ու օրինակն են, և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ՝ մեր շահի, օգուտի և վարդապետության համար, որպեսզի նրանցից իմանանք Աստծու կամքի կատարումը, և որ չշեղվենք .....
490948824848481847894700468646664650463646194589454644994481