13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Դու ի սուրբս բնակեալ ես, գովեալդ Իսրայելի։
Ի քեզ յուսացան հարքն մեր, յուսացան ի քեզ և փրկեցեր զնոսա։
Դու ապրում ես սրբերի մեջ և գովերգվում Իսրայելում։
Քեզ վրա հույս դրին հայրերը մեր,
հույս դրին Քեզ վրա, և Դու փրկեցիր նրանց (Սաղմոս 21։4, 5)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրն է։ Եղիան մարգարե էր, որ հրեաներին դատապարտում էր Ճշմարիտ Աստծուն մոռանալու և կուռքերին պաշտելու .....
«Որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ» (Ա Կորնթ․ 2.5)։
Իմաստուն մի խրատ, որ դարերի խորքից թրթռալից ոգևորությամբ հնչում է մեր ականջներին։ Հաստատուն համոզում ունեցող և ժայռի պես ամուր կանգնած դյուցազունի հրամանն է սա։ Ա՛յն գործչի հրամանը, որն իր իրականացրած աստվածային առաքելության լիուլի գիտակցությունն ունեցավ ու նաև քրիստոնեական գիտակից հավատքի կազմակերպիչը եղավ։
Այդ ուժգին ու հեղինակավոր ձայնը Եփեսոսից է գալիս։ .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
Երբ Փրկչի երկրային առաքելությունն արդեն կատարելապես իրագործվեց և հասավ Երկինք վերադառնալու ժամանակը, Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց Իր սիրելիներին մնալ Երուսաղեմում և միատեղ ու միասիրտ սպասել Մխիթարիչին, որ պիտի ուղարկվեր Հորից՝ մխիթարելու հավատարիմներին և հիշեցնելու այն ամենը, ինչ Քրիստոս ուսուցանեց նրանց։ Նրա համբարձումից տասը օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնին, երբ սուրբ Աստվածածինն .....
Ո՛չ զի մեք սիրեցաք զԱստուած, այլ զի Նա՛ սիրեաց զմեզ, և առաքեաց զՈրդին Իւր ի քաւութիւն մեղաց մերոց։
Մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մերմեղքերի քավության համար (Ա Հովհ․ 4։10)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.
Այսօրվա կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են Երկրորդ Ծաղկազարդ, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ երկինք համբարձումից հետո Նրա մուտքը Վերին Երուսաղեմ ցնծությամբ ու փառաբանությամբ տոնախմբում .....
Աստվածապաշտ սիրելի՛ հավատացյալներ,
Շնորհավորում եմ բոլոր ներկաներիդ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման փառաշուք տոնի կապակցությամբ։ Պահոց քառասուն օրերի խստությունից հետո քառասուն օր էլ ապրեցինք Սուրբ Հարության տոնի պարգևած ուրախությունը և հասանք Տիրոջ համբարձման խորախորհուրդ տոնին։ Աստվածաբանական տեսանկյունից այս տոնը շատ մեծ ու կարևորագույն խորհուրդ ունի մարդու համար, քանի որ լրումն է նրա փրկության աստվածային ծրագրի .....
«Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ. 1.4)։
Տիեզերքի բովանդակ հորինվածքում չկա ավելի խորհրդավոր մի երևույթ, քան այն իմացական գործունեությունը, որը պարզ ասած կոչում ենք «խորհուրդ» կամ «մտածում»: Գիտությունն ինչ կերպ էլ ուզենա վերլուծել այն, միևնույն է, այդ «խորհուրդը» մշտապես անբացատրելի կմնա, ինչպես այն փիլիսոփայական քարը, որը փնտրում են նյութի պատահական ընթացքի և ինքնաշարժության հիմքում: .....
Զի որ ոչ բառնայ զխաչ իւր և գա զկնի Իմ, ոչ կարէ Իմ աշակերտ լինել։
Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել (Ղուկաս 14։27)։
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր.
Աստված արարել է մարդուն, սիրում է նրան և մշտապես հոգում է նրա փրկության համար։ Եվ հարկ է, որ մարդկանց սիրտն ու միտքը Աստծու սերը տեսնեն ու փառաբանեն Նրան։ Շատ հաճախ մարդիկ չեն տեսնում Աստվածային առաջնորդությունն ու օգնությունը իրենց իսկ կյանքում և հակված .....
«Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև եթե ճանաչված լիներ, արդարև, փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ․ 2․8)։
Այս խոսքը առաքյալի կողմից աշխարհի իմաստության, այսինքն՝ գիտության հասցեին ուղղված ծանր ամբաստանություն է, չնայած որ մենք ամեն օր ականատես ենք լինում գիտության նոր նվաճումներին ու կերտած հաղթանակներին։
Ինչպե՞ս կարելի է ուրանալ արդեն իսկ պատմության սեփականությունը դարձած, աչքի զարնող այն իրողությունները, .....
Բայց տեսե՛ք, թե ինչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի (Ղուկ․ 11։41):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանձնահատուկ երկյուղածությամբ և գոհությամբ է օրհնում ու գովաբանում Քրիստոսի անսահման սիրո և մեր փրկության նշան սուրբ Խաչը՝ նշելով նրա սքանչելի երևման տոնը։ Այսօր առանձնահատուկ ջերմությամբ ենք խոնարհվում մեզ մխիթարող, մեզ զորացնող, հույս պարգևող .....
Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ։
Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհաննես 1։9)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է, ով իր հոգևոր սպասավորությունն է ժամանակին բերել նաև Սուրբ Անանիայի անապատում և մեծ ավանդ ու ներդրում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում։ Այսօր .....
«Տերը հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»» (Ծննդ․ 4․9)։
Սուրբ Գրքի առաջին գլուխներում ընթերցողի ուշադրությունը գրավում են հետևյալ երկու հարցումները, որոնք Աստված ուղղել է մարդուն.
«Ո՞ւր ես» (Ծննդ. 3.9),
«Ո՞ւր է եղբայրդ» (Ծննդ. 4.9):
Այս երկու հարցադրումներից է սկիզբ առել ողջ աշխարհի՝ ինչպես անհատական, այդպես էլ համայնական փրկությունը: Այս հարցումներն այսօր էլ Աստված ուղղում է մեզ նույնքան հանդիսավորությամբ՝ .....
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի (Ղուկ․ 9։25)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Ամեն ինչ վաճառքի հանած ու դրանով իսկ ամեն բան արժեզրկած այս աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն իր շահն, իր օգուտն է փնտրում, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն ասես զգուշացնող նշան լինեն, որ հարկավոր է կանգ առնել ու լրջորեն մտածել իրական օգուտի ու արժեքավորի մասին։ Այս մի տողով Տեր Աստված մարդու հոգին հակադրում է ողջ աշխարհին, դնում է .....
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:4)։
Ստորին Եգիպտոսի ընդարձակածավալ անապատներում՝ արևի կիզիչ ճառագայթների տակ, երբեմն մի արտակարգ տեսարան է առաջանում, որը կոչվում է կրկներևույթ և որի գիտական բացատրությունը միայն 19-րդ դարի սկզբում տրվեց: Ճամփորդն իր հոգնությունից ու ծարավից ընկճված, տկար աչքերով հորիզոնի վրա հետզհետե ընդնշմարում է կապտագույն, ընդարձակ լճեր, որոնք մինչև իսկ եզերված են բնակավայրերի տարտամ ուրվագծերով՝ այնպիսի .....
Դու ես վէմ, և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի Իմ, և դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն։
Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթեոս 16։18)։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.
Քրիստոսի հարության Հինանց շրջանի երրորդ կիրակին է։ Ունայն է այն մարդու կյանքը, որը հարության խոստումն իր հոգում չունի, հարության և հավիտենական կյանքի խոստմամբ չի վերափոխվում, .....
«Մի՛ սպանիր» (Ելք 20.13)։
Թերևս ձեզնից ոմանք, չսպասելով, որ ավարտեմ բնաբանս, սրտնեղած ասեն․ «Պատշաճ չէ, որ քաղաքակիրթ ու բարեհամբավ այս քաղաքի եկեղեցում նման բնաբանով սկսվող քարոզ հնչի»: Գուցե նաև ասեք. «Ավելի լավ կլիներ այս պատվիրանն ուղղել թաքստոցներում հանգրվանած ավազակներին, որոնք հարձակվում են քարավանների ու ճանապարհորդների վրա, կողոպտում են ու սպանում: Այսպիսի բնաբանով խոսել մի ժողովրդի հետ, որն արժանապատվորեն է ապրում .....