Թեմատիկ Քարոզներ
Հավատք և սեր
«Հավատը, որ սիրով է գործում...» (Գաղ. 5։6): Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը: Որևէ այլ կրոն այնպիսի խորությամբ չի միավորում, չի գրկախառնվում այդ զույգ աղբյուրներին, .....
Հավատք
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ,  Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝ .....
Ի ծնե կույրը
«Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 9։5): Կյանքի խավարը լուսավորող այն պայծառ ջահն է Հիսուս, որ շրջում էր Հրեաստանում մահվան ստվերի մեջ նստողներին լուսավորելու և տգիտության խավարը փարատելու համար: Հիսուս Իր կյանքի ընթացքում մշտապես քաղցրաբարո եղավ՝ Իր ապրած օրերը նվիրելով միայն բարիք գործելուն և լուսավորելուն, մխիթարեց, դաստիարակեց, մարդուն սրտով ու մտքով բարձրացրեց, արդարացրեց ու սրբեց նրան Իր Հորն ընծայելու համար: Մեր Փրկիչը երբևէ .....
Հայոց քրիստոնեությունը
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։ Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։ Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն .....
Մարդկանց հարությունը
Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք: Բնությունն արթնացել է իր բոլոր պերճանքներով ու զարդերով և տիեզերքի զարթոնքն է իրականացնում: Դաշտերն ու լեռներն իրենց երփներանգ գույներով, .....
Քրիստոսի հարությունը
«Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը»: «Հարյավ» բառը մի քանի նշանակություն ունի․ այն երբեմն ցույց է տալիս մարդու նստած կամ ընկած տեղից վեր կենալը, ինչպես, օրինակ, այս պարագայում․ «Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում» (Գործք 9․8)։ Քնած տեղից արթնանալն ու վեր կենալը ևս այս բառով են բնութագրվում, զորօրինակ․ «Վա՜յ նրանց, .....
Խաչի պարծանքը
«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։ Քրիստոնեության մեջ շատ վաղուց արդեն Խաչը խորագույն մեծարանքի առարկա է դարձել։ Խաչն ա՛յն օրվանից դադարեց գերիների տանջանքի համար նախատեսված գործիք լինելուց, երբ աշխարհին կտակեց իր վրա խաչված այն խեղճ Հալածվածին՝ մարդկության փրկության համար Ինքն Իրեն Զոհողին՝ նույն Ինքը՝ Աստծուն։ Գողգոթայի .....
Մոգերի երկրպագությունը
«Ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ» (Մատթ․ 2։1)։ Իմ պատվական եղբայրնե՛ր ի Քրիստոս, այս հրաշափառ տոնի տոնախոսականն ինձ է վիճակված խոսել, ուստի այս առթիվ ես շատ երջանիկ եմ զգում ինձ։ Ուրախությամբ ավետում եմ ձեզ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։ Այս պանծալի պահին երկնքի հրեշտակների հետ եկեք ցնծությամբ երգե՛նք․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, և հաճություն՝ մարդկանց մեջ»։ Փոքր-ինչ առաջ խնկելի Խորենացու .....
Մարդու աստվածային ծագումը
«Մենք Աստծու զարմից ենք» (հմմտ. Գործք 17։28)։ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մեր միտքն ինքնին հակվում է հարցնելու, որ եթե Հիսուս մարդացած Աստված է, ուրեմն ինչպիսի՞ն է մարդու ծագումը: Այս հարցմանը կցանկանայի պատասխանել 19-րդ դարի մեծանուն բանաստեղծի խոսքերով. «Անկում ապրած Աստված է մարդը, Որին միշտ հիշում է երկինքը»: Այդպիսով հետևած պիտի լինեի նաև Պողոս առաքյալին, որն Արիսպագոսի առջև աթենացիների հետ խոսելիս մեջբերում է հույն բանաստեղծ .....
Հովնանի քունը
«Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տեր Աստծուն» (Հովնան 1։6)։ Իմ այս բնաբանը Հովնան մարգարեի գրքից է: Նրա պատմությունն ամենաարտասովոր հրաշքներից մեկն է: Հավատացյալն, անշուշտ, այդ պատմության ոգուն պետք է նայի, և ոչ թե տառին, ու երբ մարդ այդ ոգու տեսանկյունից է նայում, այնտեղ մարդու սրտի և Աստծու ճանապարհների ուսումնասիրությանն է հանդիպում ու համոզվում, որ այս գիրքը սքանչելի է թե՛ իր ինքնատիպությամբ և թե՛ համառոտությամբ: Ապաշխարության .....
Եզեկիայի հիվանդությունը
Այն ժամանակ Եզեկիան հիվանդացավ մահացու հիվանդությամբ (Եսայի 38։1)։ Սուրբ Գրքի ամենից խրատական և հուզիչ պատմությունը, որ ծանոթ է շատ բարեպաշտների, Իսրայելի ու Հրեաստանի թագավորների պատմությունն է: Այդ պատմությունն ուսումնասիրողը կտեսնի, թե ճշմարիտ Աստծու պաշտամունքն ուրացող ժողովուրդն ինչպիսի՜ սարսափելի ձևով է ենթարկվում ապականության և քայքայումի, ու թե ինչպես է ամբարիշտ հասարակությունը մատնվում ստրկության և ավերածությունների, որոնք .....
Նիկոդեմոս
«Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր» (Հովհ. 3։1): Այսօրվա «Ճաշու Ավետարանում» հիշատակվող Նիկոդեմոսը նշանակալի տեղ չի գրավում ավետարանական պատմության մեջ: Միայն Հովհաննեսի Ավետարանում է, որ Նիկոդեմոսին հանդիպում ենք երեք դրվագներում: Իսկապես որ, Նիկոդեմոսը չի ներկայանում որպես առանձնապես մեծ հարգանք ու պատիվ ունեցող մի անձնավորություն, քանի որ թեպետ Հիսուսի ծածուկ բարեկամը եղավ, սակայն .....
Զվարճանքը
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11։9)։ «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4։4)։ Մեր մարմնի առողջությունը կամ մեր հոգևոր առաքինությունները, մեր մտքի ուշիմությունն ու, վերջապես, կյանքի երջանկությունը հնարավոր .....
Արդարությունը և խաղաղությունը
«Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն» (Սաղմ. 84։11)։ Սաղմոսի այն գլուխը, որից վերցրել եմ իմ այս բնաբանը, երեք մասի է բաժանված: Առաջինում սաղմոսերգուն փառաբանում է Աստծու սերն ու շնորհած բարիքները, երկրորդում, ընդհակառակը, նկարագրում է Աստծու բարկությունն ու պատիժները մեղանչող ժողովրդի հանդեպ, իսկ երրորդ մասում խոսում է խաղաղության և արդարության միջև տեղի ունենալիք գրկախառնության մասին: «Արդարությունն ու խաղաղությունը .....
Նոր քահանայությունը
«Որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ» (Եբր. 7:12): «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:9): Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․