1 Հոկտեմբեր, Գշ
04/11/2021
- Հա՛յր, աբբա Իսահակը գրում է․ «Խոնարհը, երբ կանգնում է Աստծու առջև, չի համարձակվում ցանկանալ աղոթել»։ Հապա ի՞նչ է անում։ - Իրեն անարժան է զգում աղոթելու, Աստծու հետ խոսելու համար։ - Եվ ի՞նչ է անում, հա՛յր։ - Նրա համար բավարար է, որ կանգնած է Աստծու առջև։ - Հա՛յր, Դուք ինչպե՞ս էիք աղոթքի մեջ վարժվում այն վայրերում, որտեղ ճգնում էիք։ - Սուզվում էի աղոթքի մեջ։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում «սուզվում էի»։ Խորասուզվում էի․․․ Քաղցր
03/11/2021
Ամեն պարագայում և ամեն տեղ իր շահը փնտրողը հայտնվում է շահամոլության մեղքի մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան ագահությունը: Սուրբ Գիրքը հորդորում է և ասում՝ ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին (Ա Կորնթ. 10:24): Հետևյալ պատմությունը շատ պարզ կերպով բնութագրում է այս մոլությունները. «Մի երիտասարդ ցանկանում է վանք ընդունվել: Վանականը սկսում է հարցեր տալ նրան՝ ցանկանալով փորձել, թե արդյո՞ք նա իրապես որոշել է աշխարհը թողնել: -
01/11/2021
- Մի գաղտնիք էլ կա,- մի օր նկատեց հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսի վեհանձնությունը․․․ Քրիստոնյան վեհանձն է։ Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Նրանով, որ քրիստոնյան նախընտրում է դիմանալ վիրավորանքին, քան վիրավորել։ Իսկ ինչպե՞ս է դա լինում։ Երբ մեզ այցելում է բարությունը, սերը, այդժամ մոռանում ենք մեզ պատճառված չարի մասին։ Արդեն չենք տեսնում այդ չարիքը։ Այստեղ գաղտնիք է թաքնված։ Երբ չարիքը գալիս է դիվական աշխարհից, չեք կարող խուսափել դրանից, որովհետև
30/10/2021
Քրիստոնեական հնագույն ավանդույթներից է ուխտագնացությունը, որ հայ քրիստոնյայի կյանքի անբաժան ու կարևոր մասն է կազմել ու կազմում: Դեպի սրբավայր տանող ուխտի ճանապարհներն ուխտավորի համար աղոթքի, խոկման և Տիրոջը փառաբանելու ճանապարհներ են: Հոկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբավայրեր: Մինչ մեկնելը
29/10/2021
Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գոյության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահման ունի, ապա ի՞նչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հարցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ: Սուրբ Գրքի համաձայն` այլ երկինքներ էլ կան (Եփ. 4.9, Եբր. 7.26, Հայտն. 21.1): Պողոս առաքյալը հափշտակվեց
27/10/2021
«Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը, այդ պատճառով կյանքի ժամանակը պետք է բարիքով լցնել, որովհետև անցնող ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»,- ասել է եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին: Այսօրվա ժամանակաշրջանին բնորոշ շտապողականության մեջ շատ հաճախ մարդիկ կանգ չեն առնում, որպեսզի ժամանակավորից բացի խորհեն նաև հավիտենության մասին: Առավել կառչելով երկրային արժեքներին՝ մոռացության են մատնում երկնայինը: Թեև մարդը գործում է,
26/10/2021
- Հա՛յր, անստեղծ լույսն ինչպիսի՞ն է: - Որտեղի՞ց իմանամ: Իմ խցում արարված վառարան է, որը վառում եմ տաքանալու համար: Իսկ եթե լույս է հարկավոր, ապա մոմ եմ վառում ու նայում: Երբեք հարկ չկա լույս կամ աստվածային պարգևներ փնտրելու, այլ միայն ապաշխարության կարիք կա, որը խոնարհություն կբերի, իսկ հետո Բարեգութ Աստված կտա մարդուն այն, ինչ հարկավոր է նրան: Մի օր ես գնացի հայր Դավիթ Դիոնիսիացուն այցելության: Նա ապրում էր հնոտիքով լցված խցում, մթության
25/10/2021
Դարեր շարունակ հայ ուխտավորի համար սիրելի ուխտավայր է Երևանի հնագույն եկեղեցիներից՝ Զորավոր Ս. Աստվածածինը: Ս. Անանիայի, Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի և անհայտ երկու սրբերի ու Խաչափայտի երկու մասունքներով հարուստ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին ունի հինգ ուխտի օր, որոնցից վերջինն այս տարի հոկտեմբերի 24-ին էր՝ Գյուտ խաչի տոնին: Չորս տարի է, ինչ Սուրբ Խաչին նվիրված այս տոնը մեծ թվով ուխտավորիների է համախմբում Զորավոր