04/09/2020
Ճշմարիտ սեր ունեցողը մերձավորին համարում է Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մեկը, որը նաև Աստծու տաճար է համարվում: Նա, ով սիրում է իր մերձավորին, դրախտային երանելի վիճակ է ապրում՝ ի տարբերություն նրա, ում սրտից բացակայում է այդ սերը: Ճշմարիտ սեր ունեցողը մշտապես ուրախ է, իսկ եթե մերձավորի կողմից որևէ անախորժության է հանդիպում, ապա մեծահոգաբար և համբերությամբ տանում է այն, քանի որ սերն, ըստ Պողոս առաքյալի, համբերատար է (Ա Կորնթ.
03/09/2020
Ինչո՞ւ է մարդկային կյանքը բարդացել, խճճվել ու դարձել անմաքուր: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ, թաքցնելով իրենց մեղքերը, խճճվել են դրանց մեջ և ազատվելու որևէ փորձ չկատարելով՝ ընթանում են մահաբեր ուղով: Մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց՝ Կյանքի Աղբյուրից, խաթարում է մարդկային փոխհարաբերությունները և ենթարկում հոգևոր մահվան: Որքան մարդն ուշացնում է զղջումն ու ապաշխարությունը, այնքան ավելի է խճճվում մեղքի կապանքների մեջ, ինչպես թռչունը՝
02/09/2020
Կենդանի և գործուն սերն իր ճանապարհին կառուցում ու ամրացնում է ամեն ինչ: Սերն, ըստ Սուրբ Գրքի, ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14), Սուրբ Գրքի արքայական օրենքն է (Հակ. 2:8), Աստծու օրենքի կատարումը (Հռոմ. 13:8) և անկասկած իր մեջ կրում է ներկա և ապագա երանելի կյանքի խոստումը: Մարդկային կյանքն արագահոս գետի նման անցնում է ու գնում, անցյալը հնարավոր չէ վերադարձնել, ապագան անորոշ է, իսկ կյանքի ավարտն էլ հայտնի չէ, ուստի Քրիստոսի հետևորդը ջանում է
01/09/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։ Աշխարհում այսօր տարածված
31/08/2020
1. Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Յոթանասունից թարգմանության մեջ այսպես չէ դրված և ոչ էլ իրականում Անգեոսի և Զաքարիայինն է, այլ բոլորի օրհնությունն է Աստծուն, և խրատ՝ ուղղված մարդկային ամբողջ ազգին, ինչպես նաև մարգարեություն է Տիրոջ տնօրինության մասին: 2. Օրհնեա՛ անձն իմ զՏէր, օրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչեւ եմ ես: Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ, պիտի Տիրոջն օրհնեմ իմ կյանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի
29/08/2020
«Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարի սյուժեն հիմնվում է Ղուկասի Ավետարանում շարադրված հարուստի և աղքատ Ղազարոսի պատմության վրա (Ղուկաս 16:19-31): Մատենադարանի № 7651 ավետարանում «Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարը բաժանված է երկու մասի: Ձախում ծալապատիկ նստած մեծատունը արբում է իր ծառայի հետ, աջում՝ կիսամերկ նստած է աղքատ Ղազարոսը, և շունը լիզում է նրա վերքերը: Այս նկարը համեմատվել է, այսպես կոչված, Հայնրիխ III-ի ոսկե ավետարանագրքի
28/08/2020
Օգոստոսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երգչախումբը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Արամ ֆրանկյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեց Սաղմոսավանք: Աղոթքի ուղին ուխտավորներին առաջնորդեց մի սրբավայր, որ կառուցվել է 13-րդ դարում Լուսավորչի անապատ կոչվող վայրում, այն աշխարհում միակ հայկական վանքն է, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների՝ սաղմոսների պատվին Սաղմոսավանք
28/08/2020
«Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը, թե՝ «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են», նաև՝ «Անիրավությունից հեռու լինի ամենայն ոք, ով կանչում է Տիրոջ անունը» (Բ Տիմ. Բ 19)։ Ա Տիմոթեոսին ուղղված երկրորդ թուղթը երևան է բերում հոգեկան այն վրդովմունքները, որ Պողոս առաքյալը ունեցել է իր կյանքի իրիկնամուտին։ Այդ թղթում կան տեղիներ, որոնցում առաքյալը մտահոգված է երևում։ Այն եկեղեցում, որի հովիվն էր Տիմոթեոսը, ի հայտ