7 Հոկտեմբեր, Բշ
28/07/2015
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում: - Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել: - Միգուցե մարտիրոսությա՞ն: - Իհա՛րկե մարտիրոսության կարգին: - Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել: - Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*:
27/07/2015
«Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների փրկությունը՝ մեղքի ու չարիքի բռնությունից» (ս. Գր. Տաթևացի) Սուրբ Գրքից և Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետությունից հայտնի է, որ Աստծու կամքն Իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու փրկությունն ու սրբությունն է, ինչպես ասում է առաքյալը, Աստված կոչեց մեզ սրբության (տե՛ս Ա Թես. 4:7): Խախտելով աստվածային պատվիրանն ու զանց առնելով Աստծո կամքը՝ չուտել արգելված պտղից, մարդը վտարվեց
22/07/2015
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում, Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց 2010-2015 թ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն համայնքների 3-րդ խմբի 38 զինհաշմանդամների: Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը
20/07/2015
Ամառային տաք և պայծառ այս օրերին Երիտասարդական Կարմիր Խաչը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Ցերեկային կենտրոն»-ում «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իր կարևոր առաքելություններից մեկն իրականացրեց: ԵԿԽ-ն ինն օրերի ընթացքում ամառային գույներով հագեցրեց կենտրոնի սաների համար կազմակերպած բակային ճամբարը: Նրանք այս օրերի ընթացքում կարողացան թափանցել երեխաների
19/07/2015
- Հա՛յր, եթե մի մարդ Աստծով համբերում է մարդկանց կողմից պատճառած վշտերին ու անարդարություններին, ապա այդ համբերությունը մաքրո՞ւմ է նրան կրքերից: - Դու դեռ հարցնո՞ւմ ես: Դա նրան ոչ թե մաքրում է, այլ՝ զտում: Մի՞թե այդ համբերությունից վեր բան կա: Այդ կերպ մարդ կարող է իր մեղքերը քավել: Տեսեք. բռնած հանցագործին ծեծում են, բանտ նետում, այնտեղ նա իր փոքրիկ «կանոնն» է կատարում: Եվ եթե այդպիսի մարդն անկեղծորեն ապաշխարի, ապա նա կփրկվի հավիտենական
18/07/2015
Հուլիսի 18-ին՝ երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումներից մեկը: Հանդիպման ձևաչափն այս անգամ մի փոքր այլ էր՝ դասախոսության վայր էր ընտրվել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը: Բանախոս ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը խոսեց վերջին տարիների ընթացքում Հայաստանում կատարվող պեղումների ու դրանց
17/07/2015
Հուլիսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ և ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ կրկին այցելեցին սահմանամերձ Ճամբարակի կիրակնօրյա դպրոց և մանկապարտեզներ: Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Պսակ
17/07/2015
Մեզ պատահած յուրաքանչյուր գայթակղության ամենալավ դեղամիջոցը մեր հարազատների ավելի ծանր փորձություններն են: Միայն պետք է դրանք համեմատել մեզ պատահածի հետ և նրանց միջև եղած մեծ տարբերությունը տեսնել և այն մեծ սերը, որ Աստված է ցույց տվել՝ փոքր փորձություն թույլ տալով մեզ համար: Այդպես վարվելով՝ մենք շնորհակալ կլինենք Նրան, ցավ կապրենք մեր մերձավորի համար, ով ավելի շատ է տառապում, քան մենք և սրտանց կաղոթենք, որպեսզի Աստված օգնի նրան: Օրինակ՝