7 Հոկտեմբեր, Բշ
14/07/2015
Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան...» (1:28): Փաստորեն Արարիչ Աստված մարդու խնամքին և հոգածությանը,
13/07/2015
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի
12/07/2015
Իրար վրա ջուր ցողելու տոն. Վարդավառ տոնի առավել հաճախակի հանդիպող բացատրություն: Այնինչ եկեղեցական բոլոր տոները, ինչպես նաև Վարդավառը, բացի արտաքին շերտից ունի նաև ներքին խորը բովանդակություն, ուր անհրաժեշտ է ներթափանցել, հասնել նպատակին՝ քաղելով սպասելի պտուղները: Տոնի հոգևոր խորհուրդը բոցավառում և կենդանացնում է մեր հավատը, փոխում մեր կյանքը: Հակառակ պարագայում, երբ չկա պատրաստակամություն խորամուխ լինելու տոնի պատմությանը, ապա
10/07/2015
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:1): Արդյո՞ք կատարում ենք տիրավանդ այս պատվիրանը: Ցավոք, ո՛չ: Մեզանում այսօր նկատվում է ոչ միայն միմյանց դատելու, բամբասելու, այլև հոգևորականներին դատելու, վատաբանելու խիստ պարսավելի երևույթը: Նկատելի է կրոնավորի հանդեպ ոչ միայն քամահրական վերաբերմունք, այլև հաճախ բացահայտ կերպով
09/07/2015
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն
08/07/2015
Ամառվա տապին ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի երեխաներին ուրախ և անմոռանալի օրեր պարգևելու մեծ ցանկությամբ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ) հուլիսի 8-ին մեկնարկեց իննօրյա ամառային-բակային ճամբարը: Սա ԵԿԽ-ի առաջին կազմակերպված ճամբարն էր «Ցերեկային կենտրոն»-ում: ԵԿԽ-ի աշխատակիցների և կամավորների նախանձախնդրությունն ու պատրաստվածությունն ուղղված էր նրան, որ ճամբարային օրը յուրաքանչյուր երեխայի համար դառնա հետաքրքիր և հագեցած: Ճամբարային
08/07/2015
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհաննես 8:12): Ճշմարիտ Լույսը տարածելու և սերմանելու իր պատասխանատու առաքինությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ կրթում և դաստիարակում է բազում սերունդների: Լույսը փոխանցելու կարևոր օջախներից մեկն է հանդիսանում եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցները: Հոգևոր-բարոյական կրթության և դաստիարակության
08/07/2015
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: