7 Հոկտեմբեր, Բշ
26/06/2015
Տարբեր գույներով գծագրված աշխարհը լեցուն է զանազան խնդիրներով: Այս աշխարհում չկա մի մարդ, որ զերծ լինի դժվարություններից ու խնդիրներից, ինչպիսի հնարավորություն էլ ունենա կամ հաջողակ լինի: Այդպիսի գոյաբանությունը բնական է համարվում երկրային կյանքի համատեքստում: Այնուամենայնիվ, մարդու ձգտումը` լինել հարատև երջանիկ ու ապրել մշտապես տառապանքից զերծ կյանքով, այս աշխարհում հնարավոր չէ: Եվ ամեն ինչ ունենում է իր սկիզբը և ավարտը, որից խուսափելն
25/06/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքային ընտանիքը երեք տարի է ինչ համալրվել է մեր հայրենակիցներով՝ սիրիահայերով: Որպես համայնքի անդամներ՝ նկատելի է նրանց ակտիվ մասնակցությունը թե՛ եկեղեցական ծեսերին և արարողություններին, թե՛ եկեղեցական և ազգային տոներին, թե՛ ուխտագնացություններին և այլ համայնքային ծրագրերին: Սբ. Թարգմանչաց տոնին` հունիսի 25-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ սիրիահայ
23/06/2015
2015թ-ի հունիսի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կայացավ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հանդիպումը Տիկնանց միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա և մասնակից էին նաև ներկայացուցիչներ եկեղեցու Ծխական խորհրդից: Տիկնանց միությունն արդեն մեկ տարի է, որ կազմավորվել և իր գործունեությունն է ծավալել: Իհարկե, առայժմ միայն շատ նախաձեռնությունների հիմքերն են գցվում, բայց դատելով արդեն կատարված գործերից՝ վիրավոր
23/06/2015
Հունիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ այս տարի ևս հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է Հայոց բանակում ծառայած զինվորների
21/06/2015
«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան երեխաների աչքերը կրկին անգամ փայլեցին և ժպտացին, երբ հանդիպեցին իրենց համար արդեն ծանոթ և հարազատ դարձած երիտասարդներին ու հոգևորականներին: Հունիսի 21-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին կրկին անգամ այցելեցին մանկատուն: Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին
19/06/2015
«Մենք մեր զինվորի կողքին ենք». մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործական երկրորդ ծրագիրը Արարատյան Հայրապետական թեմը սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային
18/06/2015
Բյուրականից հյուսիս, բարձունքի վրա սրբատաշ բազալտ քարով կառուցված հայկական ճարտարապետության մեջ սկզբունքային նորությամբ եկեղեցու չափին գերազանցող եռագմբեթ գավթով տարածվում է 13-րդ դարի Տեղերի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին: Հունիսի 18-ին վանքը հյուրընկալել էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու նորակազմ «Զորավոր» երգչախմբին: Նրանք Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ էին այնտեղ այցելել:
18/06/2015
Հունիսի 18-ին Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի կամավորներն ու աշխատակիցները «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ԱՀԹ-ի «Ցերեկային կենտրոն»-ի սաների համար կազմակերպեցին այց Երևանի կենդաբանական այգի: Մինչ այդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կենտրոնի սաներին օրհնեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Կենդանաբանական այգում յուրաքանչյուր երեխա մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էր