15/10/2022
Եկեղեցական կյանքի անբաժանելի մասն է ուխտագնացությունը, որ ընթացք է դեպի Աստված: Աղոթքի այս ուղին հավատքի մեջ աճելու և կատարելագործվելու միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս ուխտավորին ոչ միայն սրբավայրեր այցելել, այլև տեսնել սեփական թերությունները, տկարությունները, ինչպես նաև Աստծու զորությունը, աջակցությունն ու օրհնությունը: Հանուն Աստծու հետ միավորման և հոգու զորացման՝ ուխտավորն ուխտի ճանապարհին համբերում է որոշակի դժվարությունների,
14/10/2022
Արարիչ Աստված ողջ աշխարհին շնորհել է Իր կենսատու Խոսքը, որին հաղորդ ենք դառնում՝ Սուրբ Գիրքն ընթերցելով: Բոլոր ժամանակաշրջաններում եղել են մարդիկ, որ կասկածի են ենթարկել Աստվածաշնչի գրքերի աստվածային ծագումը: Մարգարեները մարգարեացել են, առաքյալները՝ քարոզել, միևնույն ժամանակ նրանք խոսել ու գրել են ոչ թե մարդկային իմաստությունից, այլ Սուրբ Հոգուց ներշնչված: Այն, որ Աստված է գործել նրանց մեջ, խոսել նրանց շուրթերով, լուսավորել Սուրբ Հոգով,
13/10/2022
- Ուրախությունը մեր կրոնն է։ Պետք է ձգտենք դրան։ Քրիստոսն է դրախտը, զավակներս։ Դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Դրախտը սկսվում է այստեղից։ Լրիվ նույն բանն է՝ ով այստեղ՝ երկրի վրա, ապրում է Քրիստոսով, նա ապրում է դրախտում։ Հենց այդպես է, ինչպես ասում եմ ձեզ։ Հավատացե՛ք, դա է ճշմարտությունը։ Մեր գործն այն է, որ ջանանք միջոց գտնել Քրիստոսի լույսի մեջ մուտք գործելու համար։ Այդ միջոցն ամենևին էլ ամեն ինչ տառի ոգով կատարելը
12/10/2022
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1:27) և պատվիրեց՝ ասելով. «...․Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17): Ադամն ու Եվան իրենց ազատ կամեցողությամբ կերան բարու և չարի գիտության ծառից, և այսպիսով մահը մտավ աշխարհ իր ֆիզիկական, բարոյական և հոգևոր բաժիններով: Ինչքան էլ մարդիկ ուշադիր լինեն իրենց ուտելիքին,
11/10/2022
«Որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ» (Եբր. 7:12): «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:9): Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝
10/10/2022
Հոկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Խոր Վիրապ: Մինչ ճանապարհ ընկնելը կիրակնօրյա դպրոցի սաները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին,
09/10/2022
Ժամանակակից աշխարհն այսօր կորցրել է աղոթքի ոգին: Մարդը մոռացել է, որ բաղկացած է մարմնից և հոգուց և ըստ Պողոս առաքյալի՝ կոչված է փառավորելու Աստծուն թե՛ մարմնով և թե՛ հոգով (Ա Կորնթացիս 6:20): Իսկ Քրիստոսին ճշմարտապես հետևել ցանկացողների համար աղոթքը հոգու պահանջ է, ամենօրյա ջանք, որ հոգևոր ուրախություն պատճառելուց զատ նոր ուժ և նոր հնարավորություններ է տալիս՝ Աստծով հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները: Հոկտեմբերի
08/10/2022
Սուրբ հայրերը ամեն ինչին հոգևոր, աստվածային աչքով էին նայում: Հայրաբանական գրքերը Աստծու Հոգուց են գրվել և նույն Հոգու առաջնորդությամբ էլ սուրբ հայրերը մեկնել են Սուրբ Գիրքը: Այժմ հաճախ չես հանդիպի այդ Հոգուն, և այդ պատճառով էլ մարդիկ չեն հասկանում հայրաբանական գրվածքները: Նրանք ամեն ինչին աշխարհիկ աչքով են նայում, ավելի հեռուն չեն տեսնում, նրանք չունեն այն տարածականությունը, որը հավատն ու սերն են տալիս: Երանելի Արսեն Մեծը* չէր փոխում