26 Հոկտեմբեր, Բշ
26/12/2021
Եղերուք դուք կատարեալք, որպէս և Հայրն ձեր Երկնաւոր կատարեալ է։ Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթեոս 5։48)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Տարեվերջյան խոկումներով ու աղոթքներով յուրաքանչյուրս փորձում է ամփոփել անցնող տարին։ Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ մնասների առակի մասին է, մեզ օգնում է վերափոխել մեր կյանքը։ Իսկ ինչպե՞ս վերափոխել։ Վերափոխել՝ հետևելով մեր Տեր և Փրկիչ
25/12/2021
- Տեսե՛ք, մի պատմություն պատմեմ ձեզ,- ասաց հայր Պորֆիրոսը։ Մի միանձնուհի, որ ամեն բանում ձգտում էր կարգուկանոնի, բարկությամբ ասաց իր խոստովանահորը․ - Այսինչ քույրը բարկացնում է բոլորին իր դժվարություններով ու բնավորությամբ։ Չենք կարողանում համբերել նրան․․․ Այդժամ ծերը պատասխանեց․ - Ախր դու նրանից վատն ես․․․ Սկզբում միանձնուհին զարմացավ ու սկսեց հակաճառել, սակայն ծերի բացատրությունից հետո հասկացավ ու գոհ մնաց։ Ծերը նրան
23/12/2021
Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն
22/12/2021
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով աշխարհը համակվեց փրկության հույսով. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): Փրկչին ընդունողները, Նրա խոստման համաձայն, Աստծու որդիները կոչվելու պատվի արժանացան. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ
20/12/2021
Քանի դեռ Աստված սիրում է մեզ, մենք կանք Կան մարդիկ, որոնց մասին անհնար է ասել «կար»։ Չէ՞ որ մարդն ապրում էր երկրի վրա, հաստատ, իսկ հետո մահացավ ու չկա այլևս։ Նշանակում է՝ կա՞ր։ - Ինչո՞ւ կար։ Ահա ես տեսնում եմ նրա քայլվածքը, լսում ձայնը և հուզվում, ասես նա իսկապես մտել է սենյակ։ - Բայց չէ՞ որ դա միայն հիշողության մեջ է, իսկ այստեղ, հիմա նա չկա, բացակա է։ - Նա չկա, բայց չկա ինչ-որ ուրիշ կերպ, ասես խոսքը կենդանի բացակայության մասին է, որովհետև,
19/12/2021
Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկ․ 17։5): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ղուկասի ավետարանի տասնյոթերորդ գլուխը սկսվում է Տեր Հիսուս Քրիստոսի զգուշացումով․ «Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա․․․ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար: Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան: Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և
18/12/2021
Սուրբ Աստվածածնի անսերմ հղիության խորհդանշանն է աշխարհի արարման ժամանակ առանց վար ու ցանքի, միայն Աստծո խոսքով հողի` բույսեր աճեցնելը (Ծննդ. 1.11-12): Մարդկության մեղքերի համար Քրիստոսի զոհագործության խորհրդանշանն է Աբրահամի կողմից իր որդի Իսահակի փոխարեն Աստծո պարգևած խոյի մորթվելը: Քրիստոսի մարդեղացման և մարդկանց մեղքերի բոցից փրկելու խորհրդանշանն է հնոցի բոցից Դանիել մարգարեի երեք ընկերների փրկվելը: Ն.Ք. 586 թ. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր
17/12/2021
«Ավելի կործանարար կիրք, քան նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ իրեն կրողին: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ նախանձը՝ այն հոգուն, որի մեջ նա ապրում է»,- ասել է Սբ. Բարսեղ Կեսարացին: 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Կլոդ Հելվեցիուսը նախանձի մասին ասել է, որ այն բոլոր կրքերից ամենանողկալին է և նախանձի անվան ներքո ատելությունն է, դավաճանությունն ու ինտրիգը: Նախանձ մարդը