27 Օգոստոս, Եշ
25/11/2021
21-րդ դարում տեղեկատվական դաշտի և գիտատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գործարար հարաբերությունների հստակեցումը դառնում է ձեռնարկատիրական գործունեության կայուն երաշխիքը` իր տեղն ու դիրքը ժամանանակից մրցունակ շուկայում ապահովելու համար: Այստեղ իրենց նշանակալի կարևորությունն ունեն էթիկայի գրված կամ չգրված կանոնները, որոնցով առաջնորդվում են գործարարները: Առանց բարոյական արժեքների հասարակության վստահությունը գործարարության
24/11/2021
- Մեր շուրջն ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Ուրախացեք այն ամենի համար, ինչ շրջապատում է մեզ։ Ամեն ինչ մեզ սովորեցնում է և տանում դեպի Աստծու սերը։ Մեզ շրջապատող ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են՝ և՛ շնչավորը, և՛ անշունչը, և՛ բույսերը, և՛ կենդանիներն ու թռչունները, և՛ լեռներն ու ծովը, և՛ մայրամուտն ու աստղազարդ երկինքը։ Դա փոքր սեր է, որի միջոցով գալիս ենք դեպի մեծ Սերը՝ Քրիստոս։ Օրինակ՝ ծաղիկներն իրենց
23/11/2021
«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը» (Հովհ․ 2․11)։ Հիսուսի հրապարակային կյանքը լի էր հրաշքներով, որոնք նպատակ ունեին հաստատել ու զորացնել նորադարձների հավատքը։ Այդ հրաշքներից առաջինի մասին պատմում է Հովհաննես Ավետարանիչը։ Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելուց հետո Հիսուս գնում է Գալիլիա։ Ամենից առաջ կարևոր էր, որ Հիսուս ամրապնդեր աշակերտների՝ Իր նկատմամբ ունեցած
22/11/2021
Սուրբծննդյան պահքն սկսվում է նոյեմբերի վերջին, և դա լավագույն ժամանակը չէ խնդության համար։ Երկինքը կապարագույն է, արևը կոկորդիլոսն է կուլ տվել, դեմքերը մոխրագույն են և կտրականորեն ուզում ես քնել։ Այսինքն՝ քունդ այնպես է տանում, որ անգամ առավոտյան վազքը չի օգնում ակտիվ ընկերներին․ նոյեմբերյան տկարավազք։ Բնակչության մոտ համատարած ախտորոշվում է պանդիտ։ Դա այն է, երբ մարդ կամաց-կամաց վերածվում է պանդայի․ սև շրջանակներ աչքերի տակ, խղճալի
21/11/2021
Դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք։ Կենդանի Աստծու տաճար եք դուք (Բ Կորնթացիներ 6։16)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր երեքամյա Սուրբ Աստվածածնի՝ տաճարին ընծայման օրն է։ Սուրբ Աստվածածինը մեր անձերը Աստծուն նվիրելու և մեր սրտերում Աստծուն ընդունելու մեծագույն բարեխոսն է։ Աստվածամայրը հավատաց Աստծուն, վստահեց Աստծուն և արժանացավ Աստծու մայրը լինելու մեծ պատվին։ Իր մաքրությամբ և անաղարտությամբ կրեց
20/11/2021
Մեր Եկեղեցին ամեն տարի տոնում է տասներկու վարդապետների տոնը: Այդ տասներկու վարդապետներն են` 1. Ռեթեոս Աթենացի, 2. Դիոնիսիոս Արիսպագացի, 3. Սեղբեստրոս` Հայրապետ Հռոմի, 4. Աթանաս, 5. Կյուրեղ Երուսաղեմացի, 6. Եփրեմ Խուրի Ասորի, 7. Բարսեղ Կեսարացի, 8. Գրիգոր Նյուսացի, 9. Գրիգոր Աստվածաբան, 10. Եպիփան Կիպրացի, 11. Հովհան Ոսկեբերան, 12. Կյուրեղ Ալեքսանդրացի: Այս վարդապետներն ապրել են սրբակենցաղ կյանքով և թողել են կարևոր ուսուցումներ, որոնց հիման վրա Եկեղեցին
19/11/2021
«Թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց» (Մատթ. 13.25): Քրիստոս Իր քարոզության համար հնարավորինս լռին, բացօթյա վայրեր էր ընտրում: Տաճարի նեղ շրջապատն ու քաղաքների ժխորալից վայրերը անբավական էին, ամուլ հող Նրա կենաց խոսքի համար: Ուստի Հիսուս սովորաբար կամ լեռան կատարից, կամ ծովակի բաց տարածության մեջ էր խոսում՝ Իրեն հետևող բազմությանը գոհացնելով և ասես ավելի ազատորեն ներշնչվելով երկնքից ու բնությունից: Նման մի վայր էր ժողովրդին պատմվող
18/11/2021
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր: Օրինակ՝ փոքրիկ, փխրուն ծիլերը ճեղքում են երկրագնդի կեղևը, որպեսզի տեսնեն գեղեցիկ աշխարհը