26 Հոկտեմբեր, Բշ
06/12/2021
Ահեղ դատաստանը սարերի հետևում չէ։ Ես դա զգում եմ ջրից, հողն ու օդը լի են սպասումով, կրակը անհանգիստ է վառվում, բոլոր չորս տարերքները և հատկապես հինգերորդը՝ եթերը, լի են նախազգացումներով ու խռովքով։ Եվ կգա Տերը փառքով ու սուրբ հրեշտակների գնդերով։ Եվ ազնիվ առաքյալները կնստեն տասներկու աթոռներին՝ դատելու բոլոր ազգերին։ - Միայն տասներկո՞ւսը։ Իսկ Պողոս առաքյա՞լը։ Չէ՞ որ նա թեպետ առաջին աշակերտների թվում չէր, սակայն նրանցից պակաս չի տքնել,
05/12/2021
Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկ․ 13։3)։ Սիրելի՛ եղբայրակիցներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Պատարագների, քարոզխոսությունների հաճախող յուրաքանչյուր ուշադիր հոգի անպայմանորեն պարբերաբար լսում է «ապաշխարություն» բառը և ապաշխարելու անհրաժեշտության մասին։ Եկեղեցին ունի ապաշխարության խորհուրդ և ապաշխարողների կարգ։ Ավետարան ընթերցողն առաջին իսկ էջերում կրկին հանդիպում է այս «խորհրդավոր» հասկացությանը,
04/12/2021
Ամէն, ամէն ասեմ ձեզ. զի որ զբանն Իմ լսէ և հաւատայ այնմ որ առաքեացն զիս ընդունի զկեանսն հաւիտենականս և ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, Ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ (Հովհաննես 5։24)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ
03/12/2021
Քաղաքական անկայունության պատճառով այսօր աշխարհի շատ երկրներ զենքի արտադրության խելահեղ մրցավազքի մեջ են, այս ամենից զատ մարդկային ագահության և անփութության պատճառով աղտոտված է մթնոլորտը, ծովային միջավայրի երկու երրորդը, օվկիանոսի մակերեսի երկու տոկոսը ծածկված է նավթաշերտով: Մարդն իր գործունեությամբ նպատակամիտված ոչնչացնում է ինքն իրեն: Եվ ինչպես վկայում է Ս. Սիվղանոս Աթոսացին՝ աշխարհը կանգուն է աղոթքի շնորհիվ: «Ես ձեզ հետ կլինեմ
02/12/2021
Հոգեկիրը նա է, ով ունի Աստծու Հոգին, նկատում է այն ամենն, ինչի կողքով անցնում է։ Նա ամբողջովին տեսողություն է, ամբողջովին հոտառություն։ Բոլոր զգայարանները կենդանի են, բայց կենդանի են Աստծու Հոգու մեջ։ Նա ուրիշ է։ Նա ամեն ինչ տեսնում է և ամեն բան լսում։ Տեսնում է թռչուններին, քարերը, թիթեռին․․․ Որևէ բանի կողքով անցնելիս ամեն ինչ զգում է, օրինակ՝ բույրը։ Ապրում է ամեն ինչում՝ թիթեռների, մեղուների մեջ։ Շնորհը նրան դարձնում է ուշադիր։ Նա ուզում
01/12/2021
Ներկա ժամանակներում առողջ ապրելակերպի ձգտումը դառնում է յուրօրինակ մշակույթ, որն իր մեջ երբեմն ներառում է հոգևոր և ֆիզիկական համադրությունների ամբողջական ուղիներ: Այդօրինակ ուղիներից մեկը համարվում է յոգան, որն առաջարկում է ինքնակատարելագործման մի ճանապարհ՝ իր յուրօրինակ մեթոդներով: Երբեմն կարող ենք հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով, համացանցով տեսնել յոգայի դասընթացների մասնակցության վերաբերյալ գովազդներ, հրավերներ, որոնցում
29/11/2021
Գիտակները պնդում են, որ մահվանից հետո առաջին երեք օրը կարելի է ճանապարհորդել․ թռիր, ուր ուզում ես։ Ասենք, երազել եք լինել Փարիզում, սակայն այդպես էլ չի հաջողվել, կարող եք համարձակորեն պլանավորել մահվանից հետո, որպեսզի չշեղվենք առօրյա հոգսերից։ Թեև հանգուցյալ Պլատոնն այնքանն էլ լավատես չէր։ Նա համարում էր, որ որքան ուժգին է հոգին կապվում մարմնին, այնքան ավելի է ավելանում նրա քաշը, ծանրանում է, դառնում դանդաղաշարժ, և այդ պարագայում արդեն
28/11/2021
«Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակի ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ․ 12։15)։ Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այս զգուշացումը մեր սիրելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է՝ պատասխանելով այն մարդուն, որը խնդրում էր խոսել իր եղբոր հետ, որպեսզի վերջինս ժառանգությունն իր հետ կիսի։ Ապա պատմում է բոլորիս հայտնի անմիտ մեծահարուստի առակն այն մասին, որ մի հարուստ մարդ առատ բերք ստանալով,