18 Հունիս, Եշ, Պահք
10/09/2021
«Երանի՜ հեզերին, որովհետև Նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. 5:5)։ Մեր այս դարում ո՞վ է հավատում այսպիսի մի խոսքի. «Երկիրը հեզերի ժառանգությունն է…»: Արդյո՞ք տեսնված բան է, որ հեզերը ժառանգեն երկիրը: Ամեն օր և մանավանդ այս օրերին երկրում ի՞նչ ենք տեսնում: Մի՞թե չենք տեսնում, որ հեզերն անդադար չարչարվում են բռնակալներից, իրենց դիրքից զրկվում և վտարվում են ավելի զորավորների ու ճարպիկների պատճառով: Այս իրականությունը տեսնելուց
09/09/2021
Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք: Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, որ այլ է Աստծու նախախնամությունը, այլ՝ օգնությունը,
08/09/2021
Ահաւասիկ կամ աղախին Տեառն, եղիցի ինձ ըստ բանի քում։ Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ (Ղուկաս 1։38)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր միասնաբար տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը։ Հայտնի է, որ նրա ծնողները տևական ժամանակ զավակ չէին ունենում և դրա համար անդադար աղոթում էին։ Ի վերջո Աստված նրանց զավակ պարգևեց, որ պիտի դառնար մարդկության Փրկչի մայրը։ Հովակիմն ու
07/09/2021
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»: - «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված» նշանակում է «որպեսզի մարդիկ ճանաչեն Աստծուն»: Տեսնո՞ւմ ես՝ Քրիստոս էլ ասաց. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա… և դու այժմ փառավորի՛ր ինձ, Հա՛յր…» (Հովհ. 17:4, 5): Ոմանք սխալ են մեկնաբանում այս խոսքերը՝ ասելով. «Քրիստոս էլ է փառք փնտրում»: Իսկ այդ խոսքերը նշանակում են. «Ես, Հա՛յր, ցույց տվեցի Քեզ երկրի վրա: Դու էլ Ինձ երևացրու, որպեսզի մարդիկ
06/09/2021
10․ Իւրաքանչիւրոք որպէս և ընկալաւ շնորհս ինչ՝ ՚ի միմեա՛նս զնոյն մատակարարել, իբրև զբարւոք հազարապետս պէսպէ՛ս շնորհացն Աստուծոյ։ Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես: Այս խոսքերը քարոզելուց հետո էլ Պետրոս առաքյալն իր ունկնդիրներին հիշեցնում է Աստծու բազմապատիկ շնորհների մասին, որպեսզի այդպիսով խոնարհություն ուսուցանի նրանց, քանի որ դա է պահանջում մեզնից
05/09/2021
Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւն Աստուծոյ և զարդարութիւն Նորա։ Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը (Մատթեոս 6։33)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Կյանքում բոլորը ձգտումներ ունեն։ Այս աշխարհում ունևորը ձգտում է բազմացնել իր ունեցվածքը, չունևորը ցանկանում է հարստանալ և նույնպես ունենալ կարողություն և բանեցնել իր պետքերի ու կարիքների համար։ Երկնային Արքայության գաղափարը չարը մոռանալ է տալիս կամ թերահավատություն
04/09/2021
Հոգևոր և նյութական բարիքներ պարգևող Տերը կամենում է, որ մարդիկ միայն իրենց համար չապրեն, այլ իրենց ունեցածը սիրով գործածելով՝ ուրախակից և կարեկից լինեն մերձավորին: Քրիստոնյան կոչված է պտղաբեր կյանք ունենալու, քանի որ, անգործության տրվելով, կկորցնի ունեցածն էլ: Սեր ունեցողին Տերն այլ պարգևներ է շնորհում, իսկ նա, ով սեր չունի, կկորցնի այն, ինչ թվում է, թե ունի: Աստծու շնորհը չի սահմանափակում մարդու ազատությունը և չի ոտնահարում նրա էությունը:
03/09/2021
Գրիգոր Աստվածաբան Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կոչվում է նաև Գրիգոր Նազիանզացի, քանի որ Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքից էր, որդին էր Նազիանզի Գրիգոր եպիսկոպոսի: Նա ապրել և գործել է 328-389 թվականներին: Սուրբ Գրիգոր Նազիանզացին ընկերն էր Սուրբ Բարսեղ Կեսարացու, ում հետ ծանոթացել էր ուսումնառության տարիներին Կապադովկիայում և մտերմացել Աթենքի համալսարանում ուսանելու ժամանակ: Աթենքի համալսարանը Պլատոնի կողմից Ն.Ք. չորրորդ դարում հիմնադրված