26 Հոկտեմբեր, Բշ
14/10/2021
Կան զենքեր, որոնք տեսանելի չեն, քանի որ մարդու հոգու և գիտակցության մեջ են: Այդ զենքերը զորեղ են և փորձության ժամանակ ընդունակ են հրաշագործելու. պայքարի դուրս եկած մարտիկն անհաղթահարելի է դառնում, երբ գործածում է և՛ հոգևոր, և՛ տեսանելի զենքերը: Ոչ տեսանելի զենքերից են՝ սերն առ Աստված և առ հայրենիք: Դարեր շարունակ հայ ազգն այս զենքերի գործածմամբ է պահպանել իր հավատն ու հայրենիքը: Հայրենիքի հանդեպ սերը, հայրենիքը խաղաղության մեջ տեսնելու
13/10/2021
Քրիստոնեության հիմնադրումից ի վեր բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել սրբերի շիրիմների և մասունքների վրա, ուր նրանց հիշատակությունների առթիվ տոնական Ս. Պատարագներ են մատուցվել, և հիշատակելի սրբերն իրենց բարեխոսական աղոթքներով աղոթակից են դարձել զինվորյալ եկեղեցու անդամներին: Այդպիսի հնագույն մի սրբավայր է Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, որին կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում է ամփոփված Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի մասունքները,
12/10/2021
Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մեջ Տերն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր» (Գործք․ 9։10): Հավատակից եղբայրներ և քույրեր, սիրելի ուխտավորներ, Տեր Հիսուս Քրիստոսի անհատնում մարդասիրությամբ այս տարի ևս մեծ օրհնության ենք արժանացել՝ Անանիա առաքյալի սուրբ աջի մասունքին խոնարհվելու և հաղորդակցվելու հնարավորություն ունենալով։ Փա՜ռք Երկնային Բարերարին և որդիական խոնարհումս Վեհափառ Հորն ու մեր թեմակալ
11/10/2021
Պարզությունը քրիստոնյայի կարևորագույն հատկանիշներից է: Բայց պետք է նկատի ունենալ, որ պարզությունը անմտություն չէ: Հոգևոր պարզությունն ամենևին կապ չունի դրա հետ, այլ՝ լինել պարզ, մաքուր սրտով, բայց միևնույն ժամանակ՝ խորագետ, իմաստուն: Սուրբ Գիրքը նշում է. «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ, և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստ. 1.4): Սբ. Հովհաննես Սինայեցին ասում է, որ պարզությանը խորթ է խորամանկությունը: Երբ
10/10/2021
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը (Առակներ 1:2): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սրբոց Թարգմանչաց տոնը: Սուրբ թարգմանիչների շնորհիվ մենք այսօր ունենք հայերեն Աստվածաշունչը և նրա մեկնություններն ու մեկնությունների թարգմանությունները: Նրանց շնորհիվ մենք այսօր հարուստ ենք հոգեշահ գրքերով: Գրքեր, որոնք կրթում
09/10/2021
Այսօր աղանդավորներից հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը` մենք վերջին ժամանակներն ենք ապրում։ Սակայն բացի աղանդավորներից, այլ մարդիկ ևս, դեմ լինելով տարբեր գործընթացների, շահարկում են աստվածաշնչյան թեմաները` մարդկանց վախեցնելով աշխարհի վերջով և Ահեղ Դատաստանով։ Քրիստոս Իր գալստյան օրվա և ժամի մասին ասաց, որ ոչինչ չգիտի (Մատթ. 24.36, Մարկ. 13.32), սակայն Իր երկրային կյանքի ընթացքում շատ դեպքերում Իրեն անգետ ցույց տվեց հատուկ նպատակների
08/10/2021
Աստծուն ճշմարտապես հավատացող և սիրող անձը չի կարող անտարբեր գտնվել իր մերձավորի հանդեպ, որ Աստծու պատկերն ու նմանությունն ունի: Սրբերը Երկնային Արքայության արժանացան, քանի որ անտարբեր չէին իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Երջանիկ է նա, ով տեսնում է ուրիշի ցավը և օգնում ու անվերջ բարին սերմանում: «Երբեմն մի փոքր սրտակցությունը, մի ջերմ խոսքը, մի ուշադիր վերաբերմունքը կարող է փոխել մարդու կյանքը, ով հակառակ դեպքում ստիպված կլիներ միայնակ
07/10/2021
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր ժամանակակցի անկեղծ պատմությունը, որը կլինիկական մահ է տարել և եղել դժոխքում: Բարի օր: Անունս Արգիրիս Միտցիս է: Ես ապրում եմ Կիլկիս շրջանի (Հունաստան) Մեգալի-Վրիսի քաղաքում: Այսօր ձեզ կպատմեմ այն, ինչ վերապրեցի կլինիկական մահից հետո: Ես խորհրդակցեցի իմ հոգևոր հոր՝ հայր Կիրիլի հետ, և նա ինձ առաջարկեց պատմել մարդկանց դրա մասին: Հավանաբար ձեզնից ոմանք կծիծաղեն ինձ վրա: Բայց եթե հարյուրից գոնե մեկը