26 Հոկտեմբեր, Բշ
24/10/2021
Եթէ ոք կամիցի զկնի Իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր և եկեսցէ զկնի Իմ: Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը, և գա Իմ ետևից (Մատթեոս 16: 24): Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտը՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի գտնվելը: Երբ Հիսուս Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը նստած էր, եկավ մի կին՝ ձեռքին «նարդոսի ազնիվ, մեծարժեք յուղի մի շիշ», և այդ յուղով
22/10/2021
Աստծու մոտ բոլորը կենդանի են Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը: Նշանակում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի» (Մատթ. 22:32), ուստի տիրավանդ սիրո պատվիրանը վերաբերում է նաև ննջեցյալներին: Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իր մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Ննջած հարազատի հանդեպ սերը և նրանից բաժանվելու վիշտը նա արտահայտում ու ամոքում
21/10/2021
- Մի զարմանալի բան ասեմ ձեզ,- մի օր հայտարարեց հայր Պորֆիրիոսը։- Ուրիշներին դատապարտողը չի սիրում Քրիստոսին։ Երբ որևէ մեկը անպատվի մեզ, այսինքն՝ ինչ-որ կերպ վիրավորի՝ զրպարտելով, վիրավորանք հասցնելով, ապա մտածենք, որ նա մեր եղբայրն է, որին տիրել է թշնամին։ Նա թշնամու զոհն է դարձել։ Ուստի ճիշտ է ցավակցել նրան և աղոթել Աստծուն, որպեսզի Նա ողորմի և՛ մեզ, և՛ նրան։ Եվ Աստված երկուսին էլ կօգնի։ Իսկ եթե զայրանանք նրա վրա, ապա թշնամին նրանից կցատկի
20/10/2021
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, շնորհել է բանականություն և ազատություն, զարդարել նրան Իր պատկերով ու նմանությամբ՝ այդ կերպ ցույց տալով նրան այն բարձր կոչումը, որին նա կոչված է ի սկզբանե: Մարդու առաջին կոչումն Արարչին փառաբանելն է, հոգով Նրան ձգտելը և Նրա հետ միավորյալ կյանքից ուրախություն ապրելը: Ողջ արարչագործությանն Արարչին փառաբանելու տիեզերական կոչ է ուղղում սաղմոսերգուն (Սաղմ. 148): Աստծուն ճշմարտապես փառաբանելու
18/10/2021
- Հա՛յր, Աստված ե՞րբ է մարդուն անուշահոտություն զգալու հնարավորություն տալիս: - Աստված երբեմն անուշահոտություն է ուղարկում աղոթքի ժամանակ, երբեմն, երբ չես աղոթում, որպեսզի մխիթարի, քաջալերի, հայտնի, բայց միշտ՝ ինչ-որ նպատակով: - Երբեմն աղոթելիս, երբ Աստծու ողորմությունն եմ հայցում, ներքին փոփոխություն եմ զգում, հուզմունք: - Երբ մարդ խոնարհաբար խնդրում է Աստծու ողորմությունը և գիտակցում սեփական մեղավորությունը, այնժամ Աստված ուղարկում
17/10/2021
Բայց լավ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին․․․․ (Գաղ․ 4։18)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, «Նախանձախնդիր» բառը, որ գործածում է այստեղ Պողոս առաքյալը, հայերենի բացատրական բառարանում նշանակում է մեծ եռանդով մի բանի հետամտող՝ մի բան պաշտպանող, որևէ բանի ջերմեռանդ պաշտպան՝ կողմնակից՝ կատարող։ Շատ կարևոր է սա իմանալ հասկանալու համար, թե հատկապես ինչ է հորդորում մեզ սուրբ առաքյալը և ինչ է ակնկալվում մեզնից ՄԻՇՏ։ Վերջերս մի
16/10/2021
Երթայք յաշխարհ ամենայն և քարոզեցէք զԱւետարանն ամենայն արարածոց: Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց (Մարկոս 16:15): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս պատվիրանը տվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին: Եվ այսօր մենք տոնախմբում ենք սուրբ ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը, որոնք գրավոր ավանդեցին մեզ Ավետարանը: Նրանք կյանքի ուսուցման
15/10/2021
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սոցիալական գործունեությամբ իր ծառայությունն է մատուցում Աստծուն և մարդկանց՝ որպես ուղենիշ ունենալով ավետարանական գլխավոր պատգամը: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օտվում» (Ա Կորնթ. 13:3): Եկեղեցում իրականացվող սոցիալական ծառայությունները քրիստոնեական սիրո արտահայտություններ են, սիրո