26 Հոկտեմբեր, Բշ
19/11/2021
«Թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց» (Մատթ. 13.25): Քրիստոս Իր քարոզության համար հնարավորինս լռին, բացօթյա վայրեր էր ընտրում: Տաճարի նեղ շրջապատն ու քաղաքների ժխորալից վայրերը անբավական էին, ամուլ հող Նրա կենաց խոսքի համար: Ուստի Հիսուս սովորաբար կամ լեռան կատարից, կամ ծովակի բաց տարածության մեջ էր խոսում՝ Իրեն հետևող բազմությանը գոհացնելով և ասես ավելի ազատորեն ներշնչվելով երկնքից ու բնությունից: Նման մի վայր էր ժողովրդին պատմվող
18/11/2021
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր: Օրինակ՝ փոքրիկ, փխրուն ծիլերը ճեղքում են երկրագնդի կեղևը, որպեսզի տեսնեն գեղեցիկ աշխարհը
17/11/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում
16/11/2021
Նոյեմբերի 8-13-ը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովին
15/11/2021
- Մեր չար մտքերը, մեր չար տրամադրությունն ազդում են այլոց վրա․․․ - մի անգամ հայտնեց մեզ հայր Պորֆիրոսը։ - Ուստի անհրաժեշտ է միջոց գտնել, որի օգնությամբ կկարողանանք մեր խորքերը մաքրել ամեն տեսակի չարից։ Երբ մեր հոգին սրբագործված է, այն բարություն է շողարձակում։ Այդժամ մենք, առանց մի խոսք ասելու, լռելյայն սեր ենք սփռում։ Իհարկե, սկզբում դժվար է։ Հիշե՛ք Պողոս առաքյալին։ Սկիզբը նույնքան դժվար էր նաև նրա համար։ Նա ցավով ասում էր․ «Ոչ
14/11/2021
Եվ ահա այս աղոթքն եմ անում. թող ձեր սերը ավելի և ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ (Փիլիպ․ 1։9) Սիրելի՛ հավատացյալներ, Ահա այսպես է աղոթում բանտարկության մեջ գտնվող սուրբ Պողոս առաքյալը Փիլիպե քաղաքի և իհարկե բոլոր քրիստոնյաներիս համար, և ոմանք, հավանաբար, կտարակուսեն՝ մտածելով, թե սերն ինչպես պիտի աճի գիտության և իմաստության մեջ, որովհետև այս երկուսը ուղեղի, մտքի գործառույթն են, և շատերը հակված են այն մտքին, որ գլուխը
13/11/2021
Դեպի սրբավայր տանող աղոթքի ուղին օգնում է ուխտավորին առավել մոտ լինել իր Արարչին, քանի որ առանց այս հոգենորոգ ու փրկարար կապի մեռնում է մարդու հոգին՝ դառնալով անընդունակ ապրելու հոգևոր ուրախությունը ո՛չ այս կյանքում և ո՛չ էլ հանդերձյալում: Երբ մարդու հոգին սկսում է կենդանանալ Աստծով, ապա մարդուն շրջապատող ամեն ինչ սկսում է կենդանանալ և ուրախություն ապրել: Առօրյա հոգսերի մեջ գտնվող քրիստոնյայի համար ուխտի ճանապարհը միջոց է իր հայացքը
12/11/2021
Նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ կատարեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։ ԳՀԽ իր մտահոգությունը հայտնեց, որ այս հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց