26 Հոկտեմբեր, Բշ
19/09/2021
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց հոգևոր կենտրոնի առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդները, Ս. Հռիփսիմեի վանքն էր: Սրբուհու գերեզմանի առջև խոնարհվելով և նրա բարեխոսությանը
19/09/2021
Եկայք առ Իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք և Ես հանգուցից զձեզ։ Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ (Մատթեոս 11։28)։ Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի այս կանչը ուղղված է բոլորին։ Այս կանչը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք «ծանրացել և բեռնավորվել» են մեղքերով և ցանկանում են մաքրվել։ Այս կանչը վերաբերում է բոլոր այն մարդկանց, ովքեր կարիք ունեն թեթևացնելու
18/09/2021
Սիրելի՛ Սրբազան հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ երկար, արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը՝ Ձեր տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև առաքելությունը՝ Ձեր ծառայասիրության,
17/09/2021
Սուրբ Բաբելասը Անտիոքի եպիսկոպոսն է եղել: Նա կայսեր չար գործերի և վարքի համար քաջությամբ արգելեց նրան եկեղեցի մտնել: Այդ իսկ պատճառով իր երեք աշակերտների հետ միասին գլխատվեց Դեկոս կայսեր հրամանով: Նման միջադեպ եղել է նաև Հուսիկ Կաթողիկոսի և Տիրան թագավորի միջև: 1957 թ. Երուսաղեմում հրատարակված «Հայաստանյայց Եկեղեցու սրբերը և տոները» գրքի հեղինակ Թորգոմ Պատրիարք Գուշակյանը գրում է. «Մեր եկեղեցական պատմության մեջ Հուսիկը ներկայացնում
15/09/2021
Փառաբանությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ այդ ոլորտում երկու վիճակ կա: Եթե մարդ չանցնի առաջինի միջով, չի կարող հասնել երկրորդին: Առաջինում մարդը վշտերի մեջ է, բայց ամեն ինչ ճիշտ է ընկալում: Հետևում է բարի խորհուրդներին, իրեն է մեղադրում, խոնարհվում է, զղջում և շնորհակալություն հայտնում Աստծուն ամեն ինչի համար. «Տե՛ր Աստված,- ասում է,- երախտապարտ եմ Քեզ, իմ մեղքերի համար եմ այս ամենը տանում: Ես արժանի եմ ավելի վատին, բայց վախենում
14/09/2021
11․ Եթէ ոք խօսիցի՝ իբրև զԱստուծոյ պատգամս. եթէ ոք մատակարարիցէ՛ իբրև ՚ի զօրութենէ զոր շնորհէ Աստուած. զի յամենայնի՛ փառաւորեսցի Աստուած ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, որում փա՛ռք և զօրութիւն յաւիտեանս ամէն։ Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման: Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից.
13/09/2021
«Մի՛ վախեցիր մահվանից, որովհետև Աստված ամեն բան արել է, որ դու մահվանից վեր լինես» (Իսահակ Ասորի)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երեկ Տերը մեզ արժանացրեց ներկա գտնվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած հինգ տաղավար տոներից՝ Խաչվերացի տոնին։ Մայր Եկեղեցին, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, տարվա մեջ հինգ տոն է առանձնացրել առավել հանդիսավորությամբ նշելու համար՝ ընդգծելով դրանց դերն ու խորհուրդը քրիստոնյայի կյանքում։ Եվ տարեց-տարի
12/09/2021
Որպէս սիրեցի Ես զձեզ, զի և դուք սիրեսջիք զմիմեանս։ Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցե՛ք (Հովհաննես 13։34)։ Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Տոնը նշանավորում է 7-րդ դարում Տիրոջ խաչափայտի գերեդարձությունը Պարսկաստանից։ Սուրբ խաչի տոները առնչվում են Տիրոջ խաչափայտին ու խաչի երևումներին։ Դրանք պանծացնում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելությունը, սերը մարդկության