Գրքեր
«Երանելի է այն մարդը, որն իր մեջ Աստծո սերը ունի»
27/07/2018
Հուլիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց վիրավոր ազատամարտիկ Նելսոն Ղոջիկյանին (65 տ.), ով տասը օրից ավել է, ինչ ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկը վիրավորվել է գլխից և ոտքից: Ազատամարտիկի որդին՝ Սերգեյ Ղոջիկյանը (38 տ.), նշեց, որ հայրը բուժում է ստացել նաև Մոսկվայում, ոտքն ամպուտացիա է արված, անկողնային .....
«Աստվածածնի յոթ վերքը» պատկերագրությունը
27/07/2018
Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով .....
Աստվածտեսությունը հասանելի է միայն մաքուր հոգիներին
25/07/2018
Լեռան Քարոզիչը Աստծուն տեսնելու անհրաժեշտ միջոց է նկատում սուրբ սիրտը: Քրիստոս պատգամում է լինել մաքուր ոչ միայն մարմնով, այլ նաև սրտով: «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8): Այս երանին հաջորդում է երանի ողորմածներին, որովհետև բավական չեն միայն բարի գործերը, անհրաժեշտ է ունենալ նաև մաքուր սիրտ: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ շատերը, ողորմած լինելով հանդերձ, միաժամանակ ապրում են կրքերի .....
Եկեղեցու հոգևոր խորհրդանիշները
24/07/2018
Եկեղեցին Երկնքի Արքայությունն է երկրի վրա: Եկեղեցին` իբրև շինություն, այն միակ վայրն է, որտեղ առավել արդյունավետ են լինում մարդկային աղոթքները, և դարձյալ` եկեղեցին այն միակ վայրն է, որտեղ մարդը կարողանում է հաղորդակցվել Աստծո հետ ոչ միայն հոգեպես, այլև նյութապես` Սուրբ Հաղորդության` Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակմամբ: Եկեղեցուն բամբասողները, հայհոյողները իրենց վրա մեծ մեղք են բարդում, որով և մեծ պատիժ են ստանալու, եթե այստեղ չապաշխարեն .....
Սաղմոս ԾԷ
23/07/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր սաղմոս Դավթի: Այս սաղմոսը նախորդի պես նույն էությունն ունի և նույն միտքն է արտահայտում. Դավթի մասին է, գերու, Տիրոջ և հրեաների: 1. Թէ արդարև զարդարութիւն խօսէիք. և ուղիղս դատէիք որդիք մարդկան: Եթե դուք արդարությամբ խոսեիք, ուղիղ կլինեին ձեր դատաստանները, մարդկանց որդիներ: Ուրիշ պատճառներ չի նշում, այլ, ասում է, եթե իրապես արդարություն սիրեիք, ուղիղ դատեիք, ոչնչի պակաս չէր լինի: 2. Քանզի և արդ իսկ ի սրտի .....
«Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան»
21/07/2018
- Հա՛յր, հաճախ ստիպված ենք լինում լսել «Եկեղեցու նորոգման, բարեփոխման» մասին: Ասես Եկեղեցին նույնպես ծերանում է և նորոգության կարիք ունի: - «Ծերացե՞լ է»: Չէ՜ մի: Նույնիսկ նրանք, որ ակնածանք չունեն, բայց գլխում գոնե մի փոքր դատողություն ունեն, նոր, ժամանակակից նորոգումներով չեն գոհանում, այլ հինն են փնտրում: Օրինակ՝ նոր ոճի սրբապատկերները նման մարդկանց չեն հուզում, նրանք հին սրբապատկերների արժեքը հասկանում են: Եվ եթե ուղղակի խելամիտներն .....
Հոգևոր կրթարանը երեք տարեկան է
20/07/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն երեք տարեկան է: Երեք տարի է, ինչ գործում է մի կրթարան, ուր երեխաները, Աստծո խոսքով կրթվելով և դաստիարակվելով, սովորում են հավատքի իրենց առաջին քայլերը կատարել, ուր երեխաները Սուրբ Գրքից և սրբերի վարքից ծանոթանում են, թե հազարամյակների ինչ ուղի է անցել հավատքը, ուր երեխաները ոչ միայն տեղեկանում են Հայ եկեղեցու տոնացույցին, այլև իրենց մասնակցություն են ունենում եկեղեցական արարողություններին .....
Երանի են ողորմածները
19/07/2018
Արդարության քաղցն ու ծարավ ունեցողը մարդկանց նկատմամբ ողորմած է և գթասիրտ: «Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն…» երանիին հաջորդում է «Երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս 5:7): Արդարության գաղափարին հարակից է ողորմությունն ու գթասրտությունը:   Որևէ ժողովրդի մեծության գաղտնիքն իր բարոյական ուժերի և սկզբունքների մեջ է: Սակայն սկզբունքներն առանց սիրո և գութի, .....
«Բարեպաշտությունը բոցավառվում է սիրո առկայությամբ»
18/07/2018
Հուլիսի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Իգիթյան Էլինարին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Տեր Հայրը Իգիթյան ընտանիքի զավակներին փոխանցեց նաև քաղցրավենիքի փաթեթ, որը մեծ սիրով պատրաստել էր աջակից ընտանիքի զավակ վեցամյա Միքայելը: Էլինարն իր երկու տղաների հետ բնակվում է Նորքի 1-ին նրբ. 46/2 .....
Հրեշտակը խորանում
17/07/2018
Մարդիկ ուզում են, որ քահանաները սուրբ լինեն: Նրանց այդպես է թվում: Իրականում իսկական սրբությունը ոչ միայն ջերմացնում է, այլ նաև ժամանակ առ ժամանակ՝ այրում: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Աստված հաճեր ոչ թե մարդկանց շուրջառ հագցնել ու խորանում դնել, այլ հրեշտակներին: Եկեղեցին, որտեղ, ասենք՝ Միքայել հրեշտակապետը կծառայեր, բարեպաշտ հավատացյալներով լի լինելու փոխարեն դատարկ կլիներ: Բոլորովին դատարկ: Բավական է միայն հրե թևերով երկնաբնակն .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․