27 Օգոստոս, Եշ
23/08/2021
....անդրադառնանք այն հարցին, որ ուրիշ մարդիկ էլ՝ նախորդներից առավել անմիտները, այն աստիճանի ցնորվեցին՝ ասելով, որ իբր երկյուղն ու տգիտությունն են «հնարել» Աստծու և կրոնի գաղափարը: Սակայն՝ 1. Եթե մարդիկ երկյուղի պատճառով հորինած լինեին Աստծու և կրոնի գաղափարը, ապա ուրեմն Աստծուն պիտի իբրև անողորմ, անողոք ու քստմնելի մի էակ ճանաչեին՝ անժպիտ Պլուտոնի նման մշտապես շանթերով ու չարաչար հարվածներով սպառազինված: Մինչդեռ տեսնում ենք ընդհակառակը.
22/08/2021
Սիրելինե՛ր, և որովհետև այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով (Բ Կորնթ․ 7։1): Սիրելի հավատացյալներ, որ Աստծու որդիները և դուստրերը լինելու խոստումն ունեք, Շնորհավորում եմ ձեզ այդ անհավատալի, անպատմելի և ուղղակի խենթացնող հեռանկարի համար, որ անգին մի գանձ է՝ ձրիաբար նվիրված ձեզնից յուրաքանչյուրին։ Սա այն հարստությունն է, որ քրիստոնյային տարբերակում է անհավատից։
21/08/2021
ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ 70-ամյա հոբելյանի առթիվ: Աստվածային նախախնամությամբ տարիներ առաջ ստանձնեցիք Հայ ժողովրդի հոգևոր առաջնորդությունը` Հայաստանյայց Եկեղեցու պայծառության աստվածահաճո տեսլականով ու նվիրումով: Երկու տասնամյակից ավելի Ձերդ Սրբության
20/08/2021
Հոգևոր կյանքում ամենից կարևոր հիմնասյուներից մեկը սիրտը խաղաղության մեջ պահպանելն է: Այն մտքերը, որ ներթափանցում են մեր բանական դաշտը և սրտին հոգսաշատություն և անհանգստություն են բերում, դրանք հաճախ չար ոգիների կողմից ուղարկված մտքեր են լինում, որոնցով փորձ է արվում ընկճել մարդու հոգին, վհատության և նույնիսկ հուսահատության մատնել, սպառել հոգու ներուժը, որպեսզի մարդ դադարի գործել և այդպիսով հոգևոր կյանքում չառաջադիմի, այլ նահանջ ու անկում
19/08/2021
Ուշադրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Մարդն իր ուշադրությունն ուղղում է այնտեղ, ինչն իր համար հետաքրքիր է, հաճելի, անհրաժեշտ և նշանակալից: Որտեղ ուշադրությունն է, այնտեղ էլ մարդն է: Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձը արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձնում իր հոգևոր կյանքին և հոգու փրկությանը: Երբ մարդ պատրաստվում է բնակություն հաստատել հեռավոր մի երկրում, ապա նախապես հետաքրքվում է, թե ինչ երկիր
18/08/2021
- Մի՞թե սա անձրև է, հա՛յր, տերևները լրիվ չոր են(1): - Ի՞նչ ասեմ: Անգամ այս անձրևը, որ ընդամենը տերևներն է թրջել, մի՞թե քիչ է: Երբ ես երկնքում ամպ տեսա, չկարողացա քնել Աստծու հանդեպ երախտագիտության զգացումից: «Տե՛ր Աստված,- ասում էի,- մենք արժանի չենք անձրևի»: Զգուշացե՛ք ապերախտությունից: Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք Աստծուն: - Հա՛յր, երբ Աստված մեր մենաստանի կարիքների համար արված որևէ խնդրանք կատարի, ինչպե՞ս հայտնենք մեր երախտագիտությունը: -
17/08/2021
8․ Նա՛խ քան զամենայն սէր սե՛րտ ունել ընդ միմեանս. զի սէր՝ ծածկէ՛ զբազմութիւն մեղաց։ Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ, որովհետև «սերը ծածկում է մեղքերի շատությունը»։ Եվ քանի որ Աստծու պատվիրաններից մեծագույնը սիրո պատվիրանն է, առաքյալն այնուհետև նկարագրում է այդ առաջին պատվիրանի բնույթը. «Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ»: Աստծու բոլոր պատվիրաններն էլ ապրեցնող են, ուստի մենք պարտավոր ենք
16/08/2021
Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ: Նա, ով չի ճանաչում մահը, վախենում է մահից, իսկ նա, ով ճանաչում է մահը, չի երկնչում նրանից (Եղիշե)։ Սիրելի հավատացյալներ, Եղիշե մեծ վարդապետի այս խոսքերը արձանագրված են ոսկեգրքույկ իր պատմության մեջ: Այսօր, երբ բոլորս խմբվել ենք Տիրոջ այս տան մեջ՝ Միածնաէջ այս տաճարում, վերստին մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված նաև օրվա առիթով, որ մեր հայրերի իմաստուն տնօրինությամբ