18 Հունիս, Եշ, Պահք
21/06/2021
22. Որ է՛ ընդ աջմէ Աստուծոյ երթեա՛լ յերկինս, ՚ի հնազանդել նմա հրեշտակաց և իշխանութեանց և զօրութեանց։ Գնացած լինելով երկինք՝ Նա Աստծու աջ կողմում է: Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները: Երանելի Պետրոսն, ըստ իր իմաստության և մանավանդ աստվածատուր շնորհների, որոնք ստացել էր Հոգու փչումով, ջանում ու փորձում է ամեն կերպ փառաբանել Քրիստոսի մարդեղությունը։ Ո՛չ որպեսզի ավելացնի Նրա փառքը, այլ որպեսզի մարդկանց
20/06/2021
Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար (Հռոմ. 8:10): Քրիստոսանվեր սիրելի՛ հավատացյալներ, Աֆրիկյան ցեղախմբերից մեկի սովորության մասին մի գրառման հանդիպեցի վերջերս, որ մտածելու տեղիք տվեց: Ասում են, որ ըստ տվյալ ցեղախմբի սովորության, եթե նրանցից մեկը որևէ վատ արարք է գործում, ապա մյուսները հավաքվում են և մի քանի օր նրան հիշեցնում իր իսկ գործած լավ արարքները՝ համոզելով, որ իրականում ինքը
19/06/2021
Սիրելի ժողովուրդ, Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք
19/06/2021
Իրաւունք Աստուծոյ ի վերայ սրբոց իւրոց և այցելութիւն ի վերայ ընտրելոց նորա։ Աստծո արդարությունը Իր սրբերի վրա է, և Նրա ձեռքն անպակաս է Իր ընտրյալների վրայից (Իմաստություն Սողոմոնի 4։15)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է։ Կյանքում ծնունդը, վերածնունդը, գտնվելն ու փրկվելը, հարությունը ուրախություն ու ցնծություն են պարգևում մարդկանց և վերածվում տոնի։ Այդպիսի
19/06/2021
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր հավատքի հայր և Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Հայ եկեղեցու պատկառելի հայրապետն իր կենդանության օրոք Հայաստան աշխարհի Լուսատու և Լուսավորիչ հանդիսանալուց բացի, իր մահվամբ բնակակից է երկրի վրա՝ իր խնկելի նշխարներով, երկնքի մեջ՝ իր լուսեղեն հոգով, և հայի սրտի մեջ՝ իր անջնջելի հիշատակով: Սուրբ մասունքներով հայտնի Զորավոր Ս. Աստվածածին
18/06/2021
Որոշ մարդիկ հարցնում են. «Ինչո՞ւ պետք է մերժենք կյանքի հաճույքները` կապվելով քրիստոնեության կապանքներով»: Այս հարցին պատասխանելու համար նախ հարկ է մի քանի մտորումներ ունենալ մարդկային կամքի, հաճույքի և կրքերի մասին: Անտիկ փիլիսոփայության մեջ հատկանշական մի պատկերացում կա մարդկային կամքի մասին: Մարդու բանականությունը` որպես կառք վարող, վարում է մի կառք` լծված երկու ձիերով, որոնցից մեկը հեզ և հնազանդ է, իսկ մյուսը վայրի: Չար ձին հաճախ
17/06/2021
«Գիրն սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ. 3:6): Բնության և պատմության, ինչպես նաև խղճի ու հայտնության իրականությունները հասկանալու երկու եղանակ կա, և միայն այդ երկու ձևով է հնարավոր ըմբռնել դրանք: Առաջին եղանակը իրականության արտաքինը, տեսքը հասկանալն է. սա նշանակում է իրականությունը հասկանալ տառացիորեն: Իսկ երկրորդ եղանակը իրականության ներքին, ծածուկ իմաստը և ներշնչող ոգին ըմբռնելն է. սա էլ նշնակում է իրականության «հոգին»
16/06/2021
Հայ ազգի գոյության, նրա փառքի և բարեկեցության համար շատ սերունդներ են գործել ու մաքառել: Դարավոր ժառանգությունը՝ ազգային եկեղեցին, լեզուն, գրականությունը, մշակույթը, որ ստացել ենք մեր հայրերից, նրանց հավատքի, անձնվիրության և հերոսական ոգու պտուղներն են: Իսկ ժառանգածը՝ որպես սրբություն, պահպանելն ու շենացնելը յուրաքանչյուր հայորդու բարոյական և սրբազան պարտականությունն է ու պատիվը: Հայ քրիստոնյայի համար անգին ժառանգություն է աստվածային