18 Հունիս, Եշ, Պահք
15/06/2021
21. Որ և զձե՛զ ըստ նմին օրինակի, կեցուսցէ մկրտութիւնն. ոչ զմարմնոյ աղտն ՚ի բաց ընկենլով, այլ զբարւո՛ք մտաց հանդէս առ Աստուած, ՚ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի. Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճմտանքով հանդիսություն Աստծու առջև Հիսուս Քրիստոսի հարության միջոցով: «Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ»: «Դուք նրանցից բյուրապատիկ ավելի
14/06/2021
- Հա՛յր, ես դեռևս աշխարհում եմ ապրում և, եթե կարելի է, ասացեք, թե ինչպես կարող եմ հեռու մնալ աշխարհիկ զվարճություններից: - Դրա մասին կարող ես հայր Իսահակի մոտ գտնել: Ուշադիր կարդա առաջին գլխի չորս առաջին տողերը և խորհիր կարդացածիդ մասին: Սուրբն ասում է. «Աստծու երկյուղը առաքինության սկիզբն է: Ինչպես ասում են՝ ադպիսի երկյուղը ծնվում է հավատից և սերմանվում մարդու սրտում, երբ նրա միտքը, հրաժեշտ տալով աշխարհիկ զվարճությանը, ժողովում է այս
13/06/2021
Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի (Մտթ. 12:7): Աստվածասեր սիրելի եղբայրներ և քույրեր, Օսեե մարգարեի գրքից (6:6) այս մեջբերումը փարիսեցիները վստահաբար շատ լավ գիտեին, քանի որ Օրենքի փայլուն գիտակներ էին և Քրիստոսին էլ այս փաստը քաջ հայտնի էր, բայց այնուամենայնիվ Նրա նախատինքը խոսում է հակառակի մասին: Ինչո՞ւ: Ճիշտ նույն պատճառով, որով մենք ենք տեսնող մարդուն ասում.
12/06/2021
Ինչպես ծառի վրա միանման տերևներ չենք գտնի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ, տարբեր լինելով հանդերձ, միավորվելու կարևորագույն պատճառներ ունեն, այն որ արարված են Աստծու պատկերով և նմանությամբ, ունեն մեկ Երկնավոր Հայր, մկրտությամբ, ազատվելով նախածնողներից ժառանգած ադամական մեղքից, Աստծու որդիներ են դառնում, Սուրբ Հոգու շնորհներին և քրիստոնյա անվանն արժանանում, իսկ Հաղորդությամբ, հաղորդակից դառնալով Քրիստոսի Մարմնին և Արյան, փրկության հնարավորություն
11/06/2021
Խոր Վիրապի եկեղեցու դրսի պատին արված մի քանդակի վրա պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորը, իսկ անկյունում` Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը: Զարմանալի է, որ չար Տրդատ թագավորը դարձավ բարի և հեզ քրիատոնյա: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա բարի կամ արդար մարդ առանց մեղքի, և չկա վատ մարդ առանց առաքինության»: Այնուհետև եկեղեցական Սուրբ Հայրը, շեշտելով, որ մարդու բնությունն Աստծո կողմից չար չի ստեղծվել, ասում է. «Ոչխարը
10/06/2021
Աստված հավատքի հիմքն է, այսինքն՝ բոլոր արարածներին անէությունից ստեղծող հավիտենական, ինքնագո, ամենակարող Էակը: Սուրբ Գիրքը, ողջամիտ մարդու համար իբրև անուրանալի ճշմարտություն սահմանելով այս սկզբունքը, առանց նախապես Աստծու գոյության մասին որևէ բան ասելու՝ սկսում է պատմել արարչությունից ի վեր Նրա գործերի մասին՝ «սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1) խոսքն ասելով, և բնավ ջանք չի գործադրում իր այս վկայությությունը ցուցմունքներով
09/06/2021
- Հա՛յր, միտքս այս ու այն կողմ է թափառում: - Երբ ես փոքր էի, երեխաները ճնճղուկ էին որսում, ճանկից պարան էին կապում և այդպես զվարճանում էին: Բաց էին թողնում, խեղճ ճնճղուկները թռչում էին՝ կարծելով, թե ազատ են, բայց հետո կծիկը կծկում էին, և ճնճղուկները հետ էին իջնում: Նույն կերպ էլ միտքդ կարող է սավառնել, բայց եթե կծիկը Քրիստոսի ձեռքին է, ապա ո՞ւր պիտի կորչի, կթռչի մի փոքր ու կրկին կդառնա դեպի Քրիստոս: - Հա՛յր, բավական է կենտրոնանամ աղոթքի վրա և
08/06/2021
Երբ մարդ, հոգին մոռացության մատնելով, սկսում է ծառայել միայն մարմնին, բազմաթիվ կրքերի ու մեղքերի մեջ է ընկնում և կորցնում աստվածապարգև ազատությունը: Իսկ կորցրածն Աստծու ողորմածությամբ հնարավոր է վերագտնել միայն ապաշխարությամբ, որը բուժում է մարդու ոչ միայն հոգին, այլ նաև մարմինը: Աստված նախ և առաջ ակնկալում է մարդուց ներքին մաքրություն, հեզություն ու խոնարհություն: Ս. Մակար Մեծի վարքագրություն մեջ կարդում ենք դևի հետ նրա հանդիպման մասին,