27 Օգոստոս, Եշ
12/07/2021
«Մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց»: (Յովհաննէս Երզնկացի-Պլուզ) Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երեկ ուրախությամբ նշեցինք Պայծառակերպության տոնը և ինչպես հաստատված է մեր Մայր Եկեղեցու օրացույցում՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է կոչվում, ուստի, այսօր հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ՝ ի Քրիստոս ննջած մեր հավատավոր ու առաքինասեր
11/07/2021
Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զաստուածային քո զօրութիւնդ. զքեզ փառաւորեմք իմանալի լոյս: Դու այսօր պայծառակերպվեցիր լեռան վրա՝ Քո աստվածային զորությունը ցույց տալով, ուստի ամենքս փառավորում ենք Քեզ, ո՛վ կատարյալ Լույս (Շարական): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Այսօր նշում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության
10/07/2021
- Հա՛յր, երբեմն անհրաժեշտություն եմ զգում խցում մնալու և կանոնը կարդալու, այլ ոչ թե Պատարագին գնալու: - Այն, ինչ կատարվում է Պատարագի ժամանակ, կարո՞ղ է ուրիշ ժամանակ կատարվել: Չի՛ կարող: Իսկ այն, ինչով զբաղվելու ես խցում, կարելի է ուրիշ ժամանակ էլ անել: - Եկեղեցում ոչ միշտ եմ զգում այն փոփոխությունը, որ խցում եմ զգում: - Տե՛ս, անհատական աղոթքը ընդհանրականի նախապատրաստությունն է: Համատեղ աղոթքը, որակի տեսանկյունից, կարող է անհատականից ցածր
09/07/2021
Աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ իրենք ունեն, որն է տեսողությունը: Այսինքն` աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով ուրիշ աչքերի մեջ, մարմնի այլ մասերին նայելով` աչքերն իրենց չեն տեսնի: Նույն կերպ հոգին կարող է իրեն տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ ինքն ունի, որն է իմաստությունը: Ինչպես որ հայելիները ավելի պարզ են ցույց տալիս, քան աչքերի հայելիները, նույնպես աստվածային իմաստությունն ավելի հստակ է ցույց տալիս, քան
08/07/2021
3. Եթե նյութը հավիտենապես գոյություն ունեցած լիներ և բոլոր նյութեղեն էակները ներգործաբար կամ կրավորաբար նրանից ծնված ու առաջացած լինեին, այսինքն՝ կա՛մ նյութն ինքն իրենից նրանց կերպավորած ու եղանակավորած լիներ՝ իբրև էակ ստեղծելով, կա՛մ էլ այդ էակներն ինքնածնելիությամբ առաջանային այդ հավիտենական նյութից, այդ դեպքում հարկ կլիներ խոստովանելու նաև, որ նյութն իրենում ի բնե ծնելիության զորություն և հատկություն ուներ: Մինչդեռ բոլոր բնագետները
07/07/2021
Որոշ մարդկանց կողմից անընդունելի է առաքինություններից՝ խոնարհությունը, նրանց կարծիքով՝ այս առաքինությունը նսեմացնում է մարդու անհատականությունը, զրկում եռանդից, նախաձեռնող լինելուց և միայն կատարող դարձնում: Խոնարհության մասին նման սխալ հասկացությունն առաջ է գալիս հոգևոր անգիտությունից: Խոնարհության առաքինությունը գեղեցիկ կերպով բացահայտվում է ավետարանական մի շարք պատմություններում, օրինակ՝ հռոմեացի հարյուրապետի ծառայի
06/07/2021
- Հա՛յր, շատերը կարծում են, որ պարտադիր չէ եկեղեցի հաճախել: - Մարդիկ չեն ձգտում հասնելու բուն էությանը, կտրում են լարը, Աստծու հետ կապը, իսկ հետո արդեն այլևս ոչ մի տեղից օգնություն չեն ստանում: Ցավոք, քրիստոնյաների մեծ մասը չի մասնակցում խորհուրդներին, այդ պատճառով էլ գոյություն ունի դիվական ազդեցությունը: Ես միշտ աշխարհականներին ասում եմ, որպեսզի եկեղեցի հաճախեն, քանի որ այնտեղ սրբագործվում են: Անգամ այն միտքը, որ Աստծու տաճար մտնելով՝
05/07/2021
1. Քրիստոսի չարչարե՛լն մարմնով վասն մեր, և դուք ՚ի նո՛յն միտս վառեցարո՛ւք. զի որ չարչարի՛ մարմնով՝ դադարէ ՚ի մեղաց: Արդ, քանի որ Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, դո՛ւք էլ զինվեցեք նույն մտածումով, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց: Հոգու իմաստության խորքերը կարող են ներթափանցել նրանք, ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, ովքեր, հեռանալով նյութական կյանքից, աստվածային գրքերի պատգամների համաձայն են ապրում, ովքեր «հարուստ»