18 Հունիս, Եշ, Պահք
30/05/2021
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից,
29/05/2021
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ
28/05/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան
27/05/2021
«Ես եմ բարի Հովիվը. բարի Հովիվն Իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11): Ամեն անգամ, երբ կարդում ենք Ավետարանները, զարմանքով նկատում ենք, որ Ավետարանական պատմությունների մեջ կարգավորվածությունը թերի է: Ինչպես նաև զգալի է տրամաբանական կապի բացակայությունը մանավանդ Հիսուսի ճառերի մեջ, նույնիսկ այն ճառերի, որոնք միևնույն թեմայով են և միայն մեկ անգամ են արտասանվել: Կարգավորվածության և կապի այսպիսի պակասն ուշագրավ է մասնավորապես
26/05/2021
- Հա՛յր, սուրբ Գրիգոր Պալամասը գրում է, որ առաքինությունները, քանի որ մոտ են Աստծու առաքինություններին, մարդուն ունակ են դարձնում Աստծուն ընդունելու, սակայն չեն միավորում Նրա հետ: Իսկ աղոթքն իրականացնում է Աստծու հետ կապը: Նա ի՞նչ նկատի ունի: - Սրբազանը խոսում է մաքուր աղոթքի մասին: - Մաքուր աղոթքն ի՞նչ է: - Երբ հոգևոր ազնվություն, անձնազոհություն կա, մարդ հարազատանում է Աստծուն, Նրա հետ կապ է ունենում, և միտքը մշտապես Աստծու մեջ է գտնվում:
25/05/2021
Մայիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Փափուկ ուժը՝ որպես Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմամշակութային դերի սահմանափակմանն ուղղված կոշտ քաղաքականություն» թեմայով սեմինարին, որը վարեց աղանդագետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ալմաստ Մուրադյանը: Սեմինարը,
24/05/2021
19. Որով և ոգւոցն որ էին ՚ի բանտին, երթեալ քարոզեա՛ց։ Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին։ Իսկ առաքյալն այնուհետ մահվան վրա Աստծու ներգործության մասին է խոսում, ըստ որի՝ Նա Իր հոգով «ներգործեց» ստորին դժոխքում եղող հոգիների վրա։ Եվ արդ, Պետրոսն ասում է. «Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին»։ Անսահման և անոլորտ է Աստվածության բնությունը, երկնքից էլ վեր և երկրից անդին, ու չկա մի այնպիսի տեղ, որտեղ Նա չլինի,
23/05/2021
Մխիթարիչն Հոգին Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն Իմ, Նա ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ և յիշեցուսցէ ձեզ։ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, Որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ (Հովհաննես 14։26)։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը, երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտները հրեղեն լեզուների տեսքով