26 Հոկտեմբեր, Բշ
15/09/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Վերադարձից ու թշնամուն հաղթելուց հետո և ուրախության մեջ լինելով՝ հոգուն հորդորում է Աստծուն մատուցել օրհնության երախտիքը: Նաև հայտնապես մարգարեանում է եկեղեցու հաստատության և առաքյալների քարոզչության մասին՝ ասելով. 12. Գովեա, Երուսաղեմ, զՏէր: Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղեմ: Բնակիչներին է հորդորում [գովաբանել], այլ ոչ թե քաղաքին, որովհետև Երուսաղեմը խաղաղություն է կոչվում, և բնակիչները կրում են այդ
14/09/2020
«Յետին թշնամին խափանի՝ մահ»: «Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է» (Ա Կորնթ. 15:26): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Խաչվերացը: Այն խաչին նվիրված հերթական տոներից է, իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օր է: Ցավոք, մարդիկ հաճախ, անտեսելով տոնի ուրախությունը, այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Այնինչ հարկավոր է տոնի օրը ուրախանալ, իսկ հաջորդ օրը միայն հիշել
13/09/2020
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վեր բարձրացման և գերությունից վերադարձի ու փառաբանության հիշատակը: Տոնական օրը նշանակալից էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և ներկա ուխտավորների համար. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակի առթիվ ուխտի Ս. Պատարագ մատուցեց: Քարոզին Տեր Հայրը, տոնի առթիվ
13/09/2020
«Քո մահվան Խաչը կենաց աղբյուր դարձավ մեր մահկանացության համար» (Սբ. Եփրեմ Ասորի): Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու անխախտ հետևելով Եկեղեցու հայրերի հաստատած կանոնին՝ այսօր տոնում է Տաղավար տոներից հինգերորդը՝ Խաչվերացը, որի առթիվ էլ մեծ խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս: Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչին նվիրված այս տոնը, որ նշվում է համայն քրիստոնեական
12/09/2020
- Հա՛յր, Սինայի վանահայր սուրբ Գևորգը Սինայից ինչպե՞ս հայտնվեց Երուսաղեմում ու այնտեղ Սուրբ Հաղորդություն ստացավ(1): - Մի անկնթարթում գնաց ու վերադարձավ: Հափշտակվեց: - Նա միևնույն ժամանակ նաև իր խցո՞ւմ էր: - Ոչ, խցում չէր. մի քանի վայրկյանում հայտնվեց Երուսաղեմում, հաղորդվեց ու մեծ արագությամբ վերադարձավ Սինայ: - Նա թռչո՞ւմ էր, հա՛յր: - Super բենզին էր լցրել: Հոգևոր տոմսո՛վ էր թռչում: - Ինչպե՞ս է հնարավոր, հա՛յր, որ սուրբը միևնույն ժամանակ
11/09/2020
Այսօր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և արև երեխաների համար պայծառ ու նշանակալից օր է. եկեղեցու մեծ ընտանիքը նշում է հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի քահանայական ձեռնադրության տասնհինգ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հովվության յոթ ամյակները: Տասնհինգ տարի առաջ սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոռ սարկավագ Գրիգորյանը, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվեց
09/09/2020
Հոգևոր կյանքում կարևոր նշանակություն ունի խորքային և ճկուն դատողությունը կամ ինչպես Սբ. Գրիգոր Տաթևացին է նշում՝ խոհականությունը. «Բոլոր գոյությունների սկիզբը Աստված է, բոլոր բարիքների սկիզբը սերն է, բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է»: Ինչպես նաև մատնանշում է. «Բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է, որովհետև խոսքի և արհեստների մեջ առկա մարդկանց հոգևոր և մարմնական բոլոր շնորհները նախ մտքում են մտածվում, և երկարատև
08/09/2020
«Այսօր ցնծան երկնայինքն և պար առեալ ի բարձունս: Երգեն զերգս հոգևորս հավուր ծննդյան Սրբուհւոյն». շարականագիրն այս տողերով նկարագրում է այն մեծ ցնծությունը, որ ապրել են երկնային զորքերը Աստվածամոր ծննդյան օրվա առթիվ: Մեր եկեղեցու հայրերի կողմից Աստվածամորը ձոնված սքանչելահյուս շարականները, մեղեդիներն ու տաղերը, նրան նվիրված յոթ տոները, նրա անունը կրող բազում սրբավայրերը վկայում են հայ քրիստոնյայի խորին հարգանքն ու ջերմ սերը Ամենասուրբ