Գրքեր
Բազմաթիվ հոգսերի պատճառով մարդը մոռանում է Աստծուն
31/05/2017
- Հա՛յր, իսկ մի՞շտ է, որ հոգսը մարդուն հեռացնում է Աստծուց: - Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ. երբ հայրը մոտենում է խաղով տարված երեխային ու քնքշորեն շոյում նրա գլուխը, ապա վերջինս, խաղով տարված լինելով, նույնիսկ չի էլ նկատում դա: Նա հայրական փաղաքշանքը կնկատի [այն ժամանակ], երբ մի փոքր կտրվի խաղից: Այդպես էլ մենք, որևէ հոգսով զբաղված լինելով, չենք կարողանում Աստծո սերը զգալ: Չենք զգում այն, ինչ Աստված տալիս է մեզ: Ուշադիր եղի՛ր, թանկագին ուժերդ զուր .....
Սաղմոս Զ
30/05/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի ութերորդական եղանակով: Վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդկային բնությունը և յոթերորդ օրը նա օրհնեց արարածների գլխավորին, ով հանցանք գործելու պատճառով երկյուղ կրեց ութերորդ՝ հարության օրվանից: Քանզի յոթերորդ օրը խորհրդանշում է վերջին կիրակին, որին հաջորդելու է ութերորդ դարը, որը ո՛չ գիշեր կունենա և ո՛չ էլ հաջորդ օր, որովհետև դրանից հետո այլևս ո՛չ օր կփոխվի և ո՛չ էլ դար: Այդ պատճառով էլ ասում է. «Բոլոր թշնամիներս .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը
29/05/2017
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական .....
Մայիսի 28-ը նշանավորվեց խաղաղության ուխտով
28/05/2017
Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
28/05/2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ .....
Արևելքի խորհուրդը քրիստոնեության մեջ
27/05/2017
Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվում են արևելյան ուղղվածությամբ: Եկեղեցիների խորանները գտնվում են արևելյան կողմում: Քրիստոնյաները թե՛ եկեղեցում և թե՛ տանը աղոթում են դեմքով դեպի արևելք: Եկեղեցում, երբ հրաժարվում են սատանայից, այսինքն՝ մեղքերից հավատքի դառնալու համար շրջվում են դեպի արևմուտք, իսկ Աստծուն խոստովանելիս՝ դեպի արևելք: Քրիստոնյայի համար մահվանից հետո էլ արևելքը չի կորցնում իր խորհուրդը, քանի որ ննջեցյալին թաղում են դեմքով .....
Ճշմարիտ հավատքից հնարավոր չէ բարին չբխի
26/05/2017
Յուրաքանչյուր ընտանիքի մեծ ուրախություն է պատճառում երեխայի ծնունդը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը ևս ապրեց այդ ուրախությունը, համայնքի անդամների թիվը համալրվեց ևս երկուսով. Սաֆարյան ընտանիքում լույս աշխարհ եկան զույգ զավակներ Սամվել և Նարեկ Սաֆարյանները: Նորածինների մայրը՝ Մկրտչյան Աննան, ցանկացավ իր գոհունակությունն առ Աստված հայտնել՝ որևէ կարիքավոր ընտանիքի օգնելով: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր .....
Համբարձման տոնը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում
25/05/2017
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը .....
Համայնքի կողմից խրախուսվեց հայրենիքի նվիրյալ պաշտպանը
24/05/2017
«Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» (Ղուկաս 11:28): Ճշմարիտ երանությունը, Փրկչի խոսքի համաձայն, կայանում է Աստծո խոսքը լսելու և գործադրելու մեջ: Առաջին դարից առ այսօր ճշմարիտ երանության ուրախությունն են ապրում Քրիստոսի Մարմինը կազմած եկեղեցական համայնքները: Հոգևոր ընտանիք կազմած համայնքի անդամներն այդ երանության ուրախարար պտուղները նախ վայելում են իրենց ընտանիքում՝ համայնքում՝ միմյանց նկատամբ ցուցաբերած .....
Սաղմոս Ե
22/05/2017
Ժառանգորդների մասին Սաղմոս Ժառանգորդ է կոչում Աստծո Բանին, ինչպես նաև նրա հետ միաբանված եկեղեցուն՝ որպես գլուխ ունենալով Աստծուն, ինչպես որ ասում է. «Եկե՛ք…ժառանգեցե՛ք» (Մատթ. 25:34): Եվ Պողոսն էլ ասում է. «Ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Որոշ թարգմանիչներ ժառանգորդ բառը բաժնեկից են թարգմանում. բաժնեկից է, ասում են, աստվածասեր հոգին և սուրբ Եկեղեցին: Եվ բաժինը դա անակնկալ որևէ իր ստանալն է, և այն [մարդկային] .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․