Գրքեր
Միասնական աղոթքով հաղթահարված բարձունքները
21/05/2017
Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի .....
Աստծու ողորմածության և մարդու անարժանության մասին
20/05/2017
Քրիստոնեավայել կյանքով ապրող, Աստծուն մշտապես հուսացող և հավատացող քրիստոնյան, ով շոշափելիորեն զգում է Աստծու ներկայությունն ու օգնականությունն իր կյանքում, ժամանակ առ ժամանակ հարկ է, որ մտորի. «Ինչո՞ւ է Աստված հանապազ օգնում ինձ, չէ՞ որ ես այնքա՜ն մեղավոր եմ, անարժան...»: Ցավով պետք է նկատել, որ այսօր շատ հայորդիք մեծագույն վստահությամբ իրենք իրենց մասին ասում են, թե որևէ վատ արարք չեն գործում, ոչ ոքի չեն սպանում, չեն գողանում, որևէ .....
Դպրոցականների հագեցած օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
19/05/2017
Մայիսի 19-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 3-րդի «Բ» դասարանի աշակերտներն իրենց դասվարի՝ Գալստյան Քրիստինեի ուղեկցությամբ այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Մեծ էր տարրական դասարանի աշակերտների ուրախությունը. նրանք եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միասնական աղոթք ունեցան թե՛ եկեղեցում և թե՛ եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում: Ապա Տեր Հոր ներկայացմամբ տեղեկացան, թե ինչու է եկեղեցին .....
Քրիստոնեություն և ժամանակակից երաժշտություն
19/05/2017
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել: Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը .....
Հոգևորականի հանդիպում-զրույցը դպրոցականների հետ ազատություն թեմայի վերաբերյալ
18/05/2017
Մայիսի 18-ին, «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդիպեց և զրույց ունեցավ Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի 10-ի «Բ» հումանիտար դասարանի աշակերտների հետ: Դպրոցականներն եկեղեցի էին այցելել դասղեկի՝ Կարինե Թարսյանի և անգլերենի մանկավարժ Հռիփսիմե Մարգարյանի ուղեկցությամբ: Մինչ դպրոցականների այցը եկեղեցի, նույն .....
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
18/05/2017
Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, շարունակեց իր աշխատանքը։ Ժողովի մնացյալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված .....
Հոգու դեղամիջոցներ
18/05/2017
Քրիստոնյաներից շատերը հասկանում են, որ մեղքերը շղթայում են իրենց, սակայն չեն կարողանում դուրս գալ այդ դրությունից և վեր բարձրանալ հոգևոր կատարելության աստիճաններով: Արդ, սուրբ հայրերի հոգևոր փորձառության և գրվածքների միջոցով անհրաժեշտ է նաև իմանալ, թե ինչպես է հնարավոր հոգու բժշկություն ապրել` կրքերին, վատ սովորույթներին գերի չլինելով, որովհետև մեղքերի շղթայով սեղմված հոգին չի գտնում իր տեղն ու խաղաղությունը կյանքում: Հավատքի ուղին .....
Նյարդերը թաքնված եսասիրություն են, մաս 2-րդ
17/05/2017
Մեր յուրաքանչյուր գործողություն իր մեջ կա՛մ խոնարհություն է պարունակում, կա՛մ՝ եսասիրություն: Լավ է, որ ամեն ինչում խոնարհություն լինի, որևէ փոքր բանից սկսել և խոնարհությամբ ու բնական կերպով անել դա, իսկ հետո աստիճանաբար ընդլայնել գործողությունների շրջանակը: Չեմ ասում, որ հանգստանաք, թուլանաք, ոչ էլ ներշնչում եմ, որ պետք չէ ոչինչ անել: Միայն ասում եմ, որ պետք չէ հույսը դնել այն բարի գործերի վրա, որ անում ենք, և ասում եմ, որ պետք է դրանք ճիշտ .....
Եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով
17/05/2017
Քրիստոսի Մարմինը կազմող եկեղեցու անդամները՝ որպես գլուխ ունենալով Քրիստոսին, ջանում են, որ Քրիստոսի Մարմինն աճի և զորանա, որպեսզի, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը հասնեն հավատի ամբողջական միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը (Եփեսացիներ 4:13): Աշխարհով մեկ սփռված մեր հավատավոր հայրենակիցները՝ Տիրոջ կողմից պարգևած շնորհի չափով, թե՛ արտերկրում և թե՛ հայրենիքում իրենց աղոթքով և ծառայասիրությամբ փորձում են իրենց լուման ունենալ Հայ .....
Մոսկվայում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
16/05/2017
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար: Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․