29/06/2020
Սաղմոս Դավթի, Երեմիայի ձեռքով՝ եբրայերենում անվերնագիր: Խոստովանում է, որ հնում անվերնագիր է գտել, և ինքն է տվել Երեմիային, որ նույն եղանակով ողբաց Իսրայելի վրա, և որ նրանը չէ այս սաղմոսը, և նա Բաբելոն նույնպես չգնաց, այլ սուրբ Դավիթը Հոգով տեսնելով պանդխտության մեջ գտնվող գերու տառապանքները և ողբալու վայրը՝ ասում է. 1. Առ հետս Բաբելացւոց, անդ նստէաք և լայաք, որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն: Բաբելոնի գետերի մոտ՝ այնտեղ նստած լալիս էինք,
28/06/2020
«Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, եւ ահա բարի են յոյժ»։ «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Մարդը միշտ ցանկանում է գեղեցիկ կյանքով ապրել և հարմարավետություններ ունենալ։ Մարդիկ տարբեր նպատակներ, ծրագրեր, ձգտումներ ունեն, որոնք ցանկանում են իրականացած տեսնել։ Եվ այս ամենը կարող է մարդկանց ներքաշել վազքի մեջ, յուրաքանչյուրին՝ իր ձևով։ Մարդկանց
27/06/2020
Սիրելի՛ եղբարներ և քույրեր ի Քրիստոս, «Տիրոջ Աջն ամեն առավոտ օրհնում է երկիրը, բայց երբ Աստված խոնարհ մարդու է տեսնում, երկու ձեռքով է օրհնում նրան»,- այսպես էր ասում մի սրբակյաց վանական, և ես այսօր ուզում եմ հավատալ, որ խոնարհ ու մաքուր սրտով եք կանգնած Տեր Հիսուս Քրիստոսի առջև՝ փառաբանելու Նրան հերթական օրվա, հերթական պայծառ ու լուսաշող տոնի համար, որոնց արժանի դարձրեց մեզ: Շնորհավորում եմ ամենքիս, սիրելինե՛ր, այսօրվա սրբաբույր
26/06/2020
13. Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք բովանդակ սպասիցէք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի: 14. Իբրև զորդիս հնազանդութեան. մի՛ կերպարանեալք առաջին ձերովք անգիտութեանն ցանկութեամբք: 15. Այլ ըստ սրբոյն, որ կոչեաց զձեզ, և դո՛ւք սուրբք յամենայն գնացս ձեր լինիջի՛ք: 16. Վասն որոյ գրեալ է, եթէ եղերո՛ւք սուրբք, զի ես սուրբ եմ: 17. Եւ եթէ Հայր կոչիցէք զայն, որ առանց ակնառութեանն դատի ըստ իւրաքանչիւր գործոց. ապա երկիւղիւ
24/06/2020
Ոչ մի դարաշրջան քրիստոնեական հոգու համար այնքան գայթակղիչ և վտանգավոր չի եղել, որքան մեր դարաշրջանը: Գուցե եղել է ավելի տանջալի և ավելի դժվար ժամանակաշրջան, ինչպես օրինակ, մարտիրոսների դարաշրջանը, երբ նրանք ահեղ տանջանքների և ահավոր մահվան էին դատապարտվում: Սակայն մինչ այս երբեք չեն եղել գայթակղության առումով այսքան վտանգավոր ժամանակներ: Գիտական և հատկապես տեխնիկական նվաճումները, որոնք եղել են մարդկային կյանքը հեշտացնելու նպատակով,
23/06/2020
Ալելուիա Կրկնությամբ է ասում, թերևս այստեղ կրկնում է այնպես, ինչպես որ աստիճանների սաղմոսից առաջ դնում էր «ալելուիա» վերնագիրը: Տարբեր խրատներից բոլորի համար օգտակար բան է կազմում, քանի որ ասում է ընդդեմ նրանց, ովքեր արարածներին ինքնագո են համարում և կամ այլոց, և նրանց, ովքեր հայտարարում են, թե Աստծու [կողմից են ստեղծվել] բարին ու չարը: Ուստի ձայնում է բոլոր ազգերին՝ ասելով. 1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն
22/06/2020
Քրիստոնյայի գրեթե ողջ կյանքը անցնում է ստի և ճշմարտության հակասության մեջ: Ճշմարտության աղբյուրը Աստված է: Սրա մասին վկայում է Սուրբ Գիրքը՝ Նրա խոսքը ճշմարտություն է (Առակ. 8:7), Նրա օրենքը ճշմարտություն է (Սաղմ. 118:142) և սերնդե-սերունդ մնում է Նրա ճշմարտությունը (Սաղմ. 118:90): Ճշմարիտ վկայություն տվողները հնազանդվում են ճշմարտության հեղինակին՝ Աստծուն և Նրա կամքն են կատարում: Նրանք, ովքեր սուտ վկայություն են տալիս, դառնում են ստի հեղինակի՝ սատանայի
21/06/2020
«Յուսա՛ ի Տէր և արա զքաղցրութիւն» «Հո՛ւյսդ դիր Տիրոջ վրա և բարությո՛ւն գործիր» (Սաղմոս 36։3)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Քրիստոնեությունը սիրո կամուրջներ է կառուցում ամենատարբեր մարդկանց միջև, խտրականություն չի դնում հարուստի և աղքատի, առողջի և հիվանդի, տղամարդու և կնոջ միջև, միմյանց է կապում ծանոթին ու անծանոթին, բարեկամներին, ընկերներին, մեծերին ու փոքրերին, որովհետև նրա բուն էությունը