18 Հունիս, Եշ, Պահք
15/07/2020
«Հայր Աստծո համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը» (Հակոբ. 1:27): Քրիստոնեական կրոնը ճանաչում է այն հավատը, որի հիմքում մարդասիրությունն է, քանի որ հավատը, որը չի արտահայտվում մարդասիրությամբ, ոչ միայն ապտուղ է և անօգուտ, այլև անմաքուր է Տիրոջ առաջ: Քրիստոնեական կրոնը չի ճանաչում այլ օրենք, քան մարդասիրության
13/07/2020
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Օրինակներից կեսում Զաքարիայի [տասներկու ցեղերի] սփռման մասին աղոթք է, թե Բաբելոնից վերադառնալով, ասում է, սփռվեցին Աստծու առաջ, նաև Դավթին է վերաբերվում, երբ փախչում էր Աբիսողոմից: Նաև ունի Ովսիա բարեպաշտի աստվածսիրության խորհուրդը, որովհետև առաջինը նա պատմեց Աստծու կանխատեսության մասին և կարծես թե ի դեմս նրա է ասում. 1. Տէ՛ր, փորձեցեր զիս և ծանեար զիս, 2. դու ծանեար զնստելն իմ, և զյառնել իմ: Տե՛ր, ինձ փորձեցիր
12/07/2020
«Ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ բարբառոյ իմոյ: «Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է» (Հովհաննես 8:37): Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այս խոսքերը Պիղատոսին ասաց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մարդու հետ խոսում է մարդու իսկ փրկության համար, որին պետք է ունկն դնել: Քրիստոսի մարդանալուց առաջ Աստված մարդկանց հետ խոսում էր մարգարեների միջոցով, որպեսզի հրեա ժողովրդին սթափեցնի, արթնացնի մեղքերի թմբիրից,
11/07/2020
Աստծո՝ որպես իմաստուն Ճարտարապետի, կողմից արարված աշխարհում ոչինչ պառակտված չէ, այլ ամեն ինչի մեջ զարմանալի մի կապ կա: Եթե նայենք այն ամենին, ինչը հնարավոր է դիտել մարմնական աչքերով, երկրին՝ իր բազմազան արարածներով, լուսատուներով զարդարված երկնքին, ապա հնարավոր չէ չնկատել այն սերը և փոխադարձ կապը, որ գոյություն ունի արարչության մեջ: Իսկ արարչագործության պսակին՝ մարդուն, Աստված այնպես է արարել, որ մարդիկ փոխադարձ ծառայություններով
10/07/2020
- Հա՛յր, անվանակոչությանս տոնին «քաղցրավենիք» չստացա, իսկ քույրերը «հյուրասիրության» էին սպասում (1): - Այո, ճիշտ ես, ես քեզ «քաղցրավենիք» չուղարկեցի և քույրերին հյուրասիրելու ոչինչ չունեիր, սակայն մեկ այլ նվեր եմ պատրաստել քեզ համար: Մի քանի օրից մենք ևս կնշենք մեր Մոր տոնը (2), և ես կրկին կխնդրեմ նրան, որպեսզի իր քաղցրանուշ սիրով սնի քեզ ու բազում սրբազան շնորհներ պարգևի: - Հա՛յր, երբ ժամանակ առ ժամանակ անկում եմ ունենում,
08/07/2020
20. Որ յառաջ անծանօթ էր (=ծանօթ) նախքան զիսկզբանէ աշխարհի. (եկն) և երևեցաւ ի վախճան ժամանակաց վասն ձեր: Նա, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վախճանին ձեզ համար: Անծանոթ էր, ասում է, ոչ թե ամբողջ մարդկության համար, այլ՝ նվաստների և աշխարհասերների համար, և նրանց, ովքեր դևերի մոլորությամբ կուռքերին էին պաշտում և կամ ովքեր օրենքի խտրություն էին դնում: Իսկ մարգարեներն, ահա, տեղյակ էին, թեև առակով և օրինակով էին խոսում
07/07/2020
Արդյո՞ք մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարող է հասնել լիարժեք ազատության: Ըստ հայրաբանության՝ լիարժեք ազատության հնարավոր է հասնել Երկնային Արքայությունում: Ազատությունը մարդուն տրվում է այն չափով, որքանով նա մերձ է Աստծուն: Երկրի վրա մարդն ազատություն է ձեռք բերում՝ կատարելության ձգտելով: Ազատության ձեռքբերման ճանապարհին կարևոր նշանակություն ունի հնազանդության առաքինությունը: Հնազանդությունն ամեն մի խոսքի անառարկելի կատարումը
06/07/2020
Սաղմոս Դավթի: Փրկությամբ վերադարձան, փրկվեցին իրենց վրա հարձակվող ազգերի բազմությունից՝ ասելով՝ 1. Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով, առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ: Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տեր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ քեզ: Գոհություն ենք մատուցում, ասում են, մեր սրտերի վկայությամբ, թե դու պարգևեցիր մեզ այս հաղթությունը, և հրեշտակների հրապարակում (ըստ հրեական սովորության Տիրոջ տաճարում