20/07/2020
«Որ ընդունի զՈրդին, ընդունի և զկեանսն. և որ ոչ ընդունի զՈրդին Աստուծոյ, և ոչ զկեանսն ընդունի»։ «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կյանքը» (Ա Հովհաննես 5։12)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ․ Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը կամ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը։ Պատահական չէ, որ այս տոնի հաջորդ օրը ննջեցյալների
19/07/2020
«Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք» (Մտթ. 17:4): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Քիչ առաջ երգեցինք «Լույս ի լուսո»՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին Լույս՝ Լույսից դավանելով, և «Նիկիական հանգանակ»-ի հենց այս տողն է այսօրվա խորհրդանիշը, քանի որ Հայ Առաքելական մեր մայր Եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Շնորհավորում եմ ձեզ, սիրելինե՛ր, այս իսկապես փառաշուք ու լուսափայլ տոնի
18/07/2020
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր դասը և արև երեխաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում են եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը: «Փա՜ռք Բարձրյալին, Ում նախախնամությամբ արդեն մի քանի տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը բարեկամացել է Կարեն Վարդանյանի հետ: Գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ պարգևել է ազգանվեր
17/07/2020
Քրիստոսի հետևորդն իր հավատի մասին առավելաբար վկայում է կյանքով, քան թե խոսքերով, քանի որ օրինակներն առավել ազդեցիկ են, քան խոսքերը: Խոսքերը հուզում են և ոգևորում, իսկ օրինակները՝ համոզում: Տիրոջ պատվիրաններին ընդառաջ գնացող անձն սկսում է իր շուրջը լուսավորել՝ շատ շատերի համար դառնալով առաքինի կյանքի կենդանի օրինակ: Առաքինի կյանքից բխող լույսը շատերին կարող է առաջնորդել դեպի լուսավոր կյանք, ուր հնարավոր է ուրախություն և մխիթարություն
15/07/2020
«Հայր Աստծո համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը» (Հակոբ. 1:27): Քրիստոնեական կրոնը ճանաչում է այն հավատը, որի հիմքում մարդասիրությունն է, քանի որ հավատը, որը չի արտահայտվում մարդասիրությամբ, ոչ միայն ապտուղ է և անօգուտ, այլև անմաքուր է Տիրոջ առաջ: Քրիստոնեական կրոնը չի ճանաչում այլ օրենք, քան մարդասիրության
13/07/2020
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Օրինակներից կեսում Զաքարիայի [տասներկու ցեղերի] սփռման մասին աղոթք է, թե Բաբելոնից վերադառնալով, ասում է, սփռվեցին Աստծու առաջ, նաև Դավթին է վերաբերվում, երբ փախչում էր Աբիսողոմից: Նաև ունի Ովսիա բարեպաշտի աստվածսիրության խորհուրդը, որովհետև առաջինը նա պատմեց Աստծու կանխատեսության մասին և կարծես թե ի դեմս նրա է ասում. 1. Տէ՛ր, փորձեցեր զիս և ծանեար զիս, 2. դու ծանեար զնստելն իմ, և զյառնել իմ: Տե՛ր, ինձ փորձեցիր
12/07/2020
«Ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ բարբառոյ իմոյ: «Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է» (Հովհաննես 8:37): Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այս խոսքերը Պիղատոսին ասաց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մարդու հետ խոսում է մարդու իսկ փրկության համար, որին պետք է ունկն դնել: Քրիստոսի մարդանալուց առաջ Աստված մարդկանց հետ խոսում էր մարգարեների միջոցով, որպեսզի հրեա ժողովրդին սթափեցնի, արթնացնի մեղքերի թմբիրից,
11/07/2020
Աստծո՝ որպես իմաստուն Ճարտարապետի, կողմից արարված աշխարհում ոչինչ պառակտված չէ, այլ ամեն ինչի մեջ զարմանալի մի կապ կա: Եթե նայենք այն ամենին, ինչը հնարավոր է դիտել մարմնական աչքերով, երկրին՝ իր բազմազան արարածներով, լուսատուներով զարդարված երկնքին, ապա հնարավոր չէ չնկատել այն սերը և փոխադարձ կապը, որ գոյություն ունի արարչության մեջ: Իսկ արարչագործության պսակին՝ մարդուն, Աստված այնպես է արարել, որ մարդիկ փոխադարձ ծառայություններով