18 Հունիս, Եշ, Պահք
24/05/2020
«Խնդրեցին երեսք իմ զերեսս Քո, Տէ՛ր, խնդրեցին»։ «Իմ հայացքը, Տե՛ր, փնտրեց Քո հայացքը» (Սաղմոս 26։8)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը՝ Համբարձումից հետո Աստծո Միածին Որդու մուտքը Երկնային Երուսաղեմ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ավարտեց Իր երկրային տնօրինության օրերը, կատարեց Իր առաքելությունը, պատարագվեց մարդկանց փրկության համար, հարություն առավ,
23/05/2020
- Հա՛յր, Ձեր մարմինը չի՞ ցավում: - Ոչ, որովհետև ես մարզվում եմ… հոգևոր մարմնամարզությամբ: - Այդ ինչպե՞ս: - Երկրպագություններ եմ անում, թանկագի՛նս: Աշխարհականները շվեդական մարմնամարզությամբ են զբաղվում, իսկ մենք՝ վանականներս, երկրպագություններ ենք անում: Աշխարհականները ֆիզկուլտուրայի միջոցով մարմինն են առողջացնում, իսկ վանականները երկրպագությունների օգնությամբ և՛ մարմինը, և՛ հոգին են ավելի առողջ պահում: Խեղճ աշխարհականները չգիտեն,
22/05/2020
Քրիստոնեական կրոնի հիմնադրի՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ տեսնում ենք Իր վարդապետության և բարոյական գաղափարի կատարյալ իրագործումը: Նրա խոսքը երբեք չէր հակասում Իր գործին, ընդհակառակը՝ Իր գործը մարմնացումն էր Իր խրատների: Նա ուսուցանեց մարդկանց սիրել մերձավորին, որի բարձրագույն արտահայտությունը «Սիրեցէք զմիմեանս» պատգամի իրագործումն է: Քրիստոս առաջինն էր, որ Իր կյանքը տվեց՝ հանուն մարդկության փրկության: «Աստված չարչարվեց
22/05/2020
Անհնար է, որ որևէ մեկի բարի աղոթքներն անպատասխան մնան: Եվ բազում ու բազում մարդիկ այսօր համոզվել են, որ իրենց կյանքում չի եղել որևէ բան, որ Աստծուց խնդրեն և չստանան: Սակայն կան մարդիկ, ովքեր ասում են, որ աղոթքով իրենց շատ խնդրանքներ չեն կատարվել: Մեր Եկեղեցու մեծագույն Կաթողիկոսներից մեկը` Հովհան Մանդակունին, ասում է, որ եթե քո որևէ աղոթք անպատասխան է մնացել, ապա պատճառն այն է, որ ջերմեռանդությամբ չես խնդրել: Բայց աղոթող մարդկանց թվում նաև
21/05/2020
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկնաբույր Համբարձման տոնի առթիվ և որպես ավետիս՝ շտապում եմ կրկնել Տիրոջ քաջալերող խոսքերը, որ Իր հոտին ուղղեց այդ մեծասքանչ իրադարձությունից անմիջապես առաջ. «….Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20): Մարդացյալ Աստծու մասին խոսելիս՝ հաճախ Նրան կոչում ենք «հարուցյալ
20/05/2020
Այս աշխարհի երջանկությունից տարբերվող բոլորովին մի այլ երջակություն է խոստանում Փրկիչը, և առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը՝ անկախ այս աշխարհում ունեցած պատվից ու դիրքից և կարողությունից: Մեղքի դեմ պատերազմողի հոգին, ավելի ու ավելի մոտենալով Աստծուն, դեռևս այս կյանքում է լուսավորվում երկնայինի փառքի ճառագայթով և վայելում Աստծո որդին լինելու օրհնությունն ու երջանկությունը: Որքանով, որ մարդ կհաղթահարի
19/05/2020
Աշխարհն անցողիկ է և այն, ինչ կա այս աշխարհում և ինչին կառչած է մարդը, նույնպես անցողիկ է: Նյութականին գերի դարձած անձը վաղ թե ուշ գիտակցում է, որ «ամեն ինչ ունայնություն է» (Ժող. 2:11): Բայց այլ է այն մարդու վիճակը, որն Աստծո կամքով է ապրում, նրա համար կարևորագույն նպատակ է դեպի Աստված ընթանալը, Ով կատարյալ է և հավիտենական և Ով կարող է միայն հավիտենական երջանկություն պարգևել: Աստծո կամքին հետևողը պարզորեն գիտակցում է անցողիկի և հավիտենականի
19/05/2020
Տասը պատվիրաններից երրորդը պահանջում է Աստծո անունը զուր տեղը չտալ (Ելք 20:7), սուրբ պահել Նրա անունը, այսինքն՝ զգուշանալ Աստծո անունը պղծելուց և Նրան անպատվելուց: Աստված խոսքով ստեղծեց աշխարհը. «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սաղմ. 32:6): Աստված Ինքը կոչվում է Բան, Խոսք. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհ. 1:1): Բանը՝ Աստծո Խոսքը, մարմնավորվեց, և մեր Փրկիչը դարձավ: