27 Հոկտեմբեր, Գշ
24/08/2019
«Դիվահարների բժշկումը» տեսարանի պատկերագրական նմուշներ է ներկայացված Մատենադարանի № 7651 ձեռագրում: Մատթեոսի ավետարանում (8:28-34) խոսվում է երկու, Մարկոսի (5:1-20) և Ղուկասի (8:26-39) ավետարաններում՝ մեկական գերգեսացի դիվահարների մասին, որոնք բնակվում էին գերեզմանների մոտ: № 7651 ձեռագրում բացակայում են Մարկոսի և Ղուկասի մոտ հիշատակված շղթաները և ոտնակապերը, որ դիվահարը մոլեգնած խորտակում է: Փոքր ֆրիզաձև մանրանկարների հեղինակը դիվահարներին
23/08/2019
Երջանկության համար Անտիկ աշխարհում տաղանդ բառը դրամի միավոր էր, իսկ այժմ այդ բառի իմաստի տակ շատեր հասկանում են կարողությունը հայտնի դառնալու, և, իհարկե, դրանով նաև դրամ վաստակելու: Սուրբ Հռիփսիմեն մերժեց հարստությունը, փողը, շքեղությունը, հասարակության մեջ ազդեցիկ դիրքը: Նույն բանն արեց Սուրբ Սանդուխտ կույսը: Նա թագավորի դուստր էր, ուներ մեծ հարստություն, իշխանություն, սակայն այս ամենից հրաժարվեց: Իսկ հիմա համեմատենք այս սրբուհիներին
22/08/2019
- Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում: - Գիտե՞ս ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս: - Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել: - Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց: - Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք
21/08/2019
Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր: Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին:
20/08/2019
Սերը Աստծո և մերձավորի նկատմամբ քրիստոնեական բարոյականության սկիզբն է: Սիրո պատվիրանն իր մեջ խտացնում է բոլոր պատվիրանները, առանց անձնազոհ սիրո չի կարող լինել իրական քրիստոնեական կյանք: «Սերը քրիստոնեական կյանքի հիմքն է» (Ս. Մակար Մեծ): Աստծո նկատմամբ սերն անհնար է առանց մերձավորի հանդեպ սիրո: Սիրո միջոցով քրիստոնյան հասնում է Աստծու հետ հաղորդակցության, որովհետև «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված
19/08/2019
Ալելուիա: Ալելուիան Սիմաքոսը չթարգմանեց, Ակյուղոսը «գովեցեք» թարգմանեց՝ ըստ հելլենական լեզվի: Ունի նաև հրեաների ապերախտության և Մովսեսի դեմ դուրս գալու խորհուրդը: Սաղմոսը նաև նոր ժողովրդի ընտրության խորհուրդն ունի: 1. Խոստովան եղերո՛ւք Տեառն, զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը: Հուսացող եղեք, ասում է, որովհետև ամեն քաղցրություն նրա հետ
18/08/2019
«Ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ»: «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս 1:28): Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է իր հինգ տաղավար տոներից՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը: Աստվածածնի վերափոխումը Աստվածամոր փոխադրումն է երկինք իր Միածին Որդու առաջնորդությամբ: Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո տասներկու տարի ապրեց Սուրբ Հովհաննես առաքյալի խնամածության
14/08/2019
17. Իսկ վերին իմաստութիւն, նախ՝ զի սուրբ է, և ապա խաղաղարա՛ր, հե՛զ, դիւրահաւա՛ն, լի՛ ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան: 18. Պտո՛ւղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ, որ առնեն զխաղաղութիւն: Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն