04/03/2019
Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջին դասարանների աշակերտները հանդես եկան Բուն բարեկենդանին նվիրված միջոցառմամբ: Թեև եղանակը անձրևային էր, բայց երեխաները կարողացան լիարժեք նշել Բուն բարեկենդանյան տոնախմբությունը՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձնելով նաև հանդիսատեսին: Մինչ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը ողջունեց
03/03/2019
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.
03/03/2019
Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի
03/03/2019
«Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի»: «Գիշերով իմ հոգին դեպի Քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանզի Քո հրամանները լույս են երկրի վրա» (Եսայի 26:9): Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մեր մայր եկեղեցին տոնախմբում է Մեծի Պահոց առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, որը դրախտային կյանքի հիշատակն է: Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր
03/03/2019
Բուն բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է: Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝ Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում, «Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝ Մուսա Լեռում և այլն: Բարեկենդանի օրը կազմակերպվում էր զանգվածային խնջույքներ: Այդ օրը վայելում էին առատ ուտելիք, պատրաստում էին ճոխ սեղան, կատարում էին դիմակավոր
02/03/2019
Պատկերագրության համակարգում դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Հանդիպում ենք նաև դրախտի պատկերման այլ տարբերակի. ծառերով ու ծաղիկներով լի պարտեզը վերացված է, մնում են միայն կենդանիները, ինչպես հնադարյան մի շարք փղոսկրաքանդակների վրա: 10-րդ դարում կառուցված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակից սկսած դրախտի կենտրոնում իմացության ծառի աջ և ձախ կողմերում Ադամն ու Եվան են, նրանց հետ պատկերվում
02/03/2019
Տիեզերական ժողովը քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հատուկ հավաք է, որը տեղի է ունենում մեկ ընդհանուր հավատքի վկայության, հավատքի ուսմունքի ճշմարտությունների հաստատման համար, որոնք եկեղեցուն են տրվել հայտնությամբ, ուստի և, անկասկած, հավաստի են: Նվիրված են եղել հիմնականում դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին: Նաև հաստատելու համար կանոններ, որոնք պարտադիր
01/03/2019
«Ակլատի՜զ, բռնեբիբի՜զ, եկար մեզ հյուր, կախվար երդիս» Այսպես էին երգում երեխաները՝ ակլատիզը տան երդիկից կախելով: Հնուց ի վեր գոյություն ուներ յուրահատուկ օրացույց-շաբաթացույց՝ ակլատիզը, հաշվելու համար Մեծ պասի յոթ շաբաթները: Բուն բարեկենդանից անմիջապես հետո՝ Մեծ պասի առաջին օրը, հավի պոչի յոթ փետուրները, գլուխ սոխի (խմորե գնդի, կարտոֆիլի) մեջ ամրացնելով, պատրաստում էին ակլատիզ ու գույնզգույն յոթ թելերի հյուսքով կախում երդիկի