15/05/2018
Ի կատարած իմաստության սաղմոս Դավթի: Այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկավ պատմեց Սավուղին, թե ահա Դավիթն Աքիմելիքի տանն է: Դովեկը, որ Եսավի որդիների՝ եդոմայեցիների մոտից էր եկել Սավուղի մոտ և թլփատվել էր և հաճոյացել նրա առաջ, մատնում է Դավթին՝ ասելով, թե նա եկել է Աքիմելիքի մոտ և նրանից հաց ու սուր վերցրել և հարցրել Տիրոջից: Սավուղը բարկանում է և Դովեկին հրամայում կոտորել երեք հարյուր հինգ քահանայի, այդ ժամանակ Դավիթը երգում է և ասում. 1.
14/05/2018
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: Իր հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանը նախկինում կոչվել է «Վիշապկենց»: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում,
13/05/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը,
13/05/2018
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Ինչպես հարությունից հետո Քրիստոս երկրի վրա մնաց քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից
13/05/2018
Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս օրը շատ նմանություններ ունի առաջին Ծաղկազարդին, քանի որ նույն պաշտամունքն են մատուցում և ընթերցում են առաջին Ծաղկազարդի Ավետարանները: Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին: Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հիմքում ընկած է հետևյալ ավանդությունը: Ըստ որի՝ Գրիգոր
12/05/2018
Հոգևոր կյանքում փորձություններ շատ են լինում: Այնուամենայնիվ, այդ փորձությունների մեջ ամենից աննկատ և անտեսանելի, նույնքան էլ վտանգավոր, կամ հույժ վտանգավոր է հոգևոր մոլորությունը կամ այլ խոսքով` ծածուկ, աննկատելի հոգևոր հպարտությունը, որը թաքնված գործում է մարդու հոգում: Հոգևոր մոլորությունը հոգևոր ճշմարիտ ուղենիշների կորուստն է: Այն Ադամի և Եվայի մեղքի կրկնություն է, երբ մարդ իր հոգու խորքում կարծում է, թե ինչ-որ հոգևոր մակարդակի
11/05/2018
Մայիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ մարտի 28-ին մանկատան Դաունի
11/05/2018
Երբ ես փոքր էի, ինձ այնքա՜ն էր օգնում եկեղեցի հաճախելը: Տարրական դասարաններում շատ լավ ուսուցիչ ունեինք: Նա նույնպես օգնում էր մեզ, հունական ազգային երգեր և շարականներ էր սովորեցնում: Կիրակի օրերին երգում էինք եկեղեցում՝ «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստված»… - Աղջիկներն էլ էին երգո՞ւմ: - Այո, բոլոր երեխաները միասին երգում էին: Առաջ եկեղեցին դպրոցի մոտ էր, և մենք եկեղեցու բակում էինք խաղում: Տոներին ուսուցիչները մեզ եկեղեցի