27 Հոկտեմբեր, Գշ
19/03/2019
Մարդու կյանքը բաղկացած է գործողություններից, փոխներգործություններից և, իհարկե, փոխադարձ սպասումներից: Մարդու գիտակցության մեջ դեռ մանկուց ապրում են ստերեոտիպեր, որոնք որոշ մարդկանց համար պարտավորեցնող են: Օրինակ՝ հրշեջը պետք է անվախ լինի, հսկիչը՝ ուժեղ, բժիշկը՝ բարի, մարզիչը՝ տոկուն, մայրը՝ հոգատար և այլն: Սոցիալական սպասումները լիովին տրամաբանական են և օրինաչափ, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մարդու վերաբերմունքը հոգևոր սպասումների նկատմամբ:
18/03/2019
Կորխի որդիների օրհնության սաղմոս: Սաղմոսը հեթանոսների կոչման, եկեղեցու անդրանկության և հավատացյալների առաքինության խորհուրդն ունի: 1. Հիմունք նորա ի լեառն սուրբ նորա. սիրէ Տէր զդրունս Սիովնի առաւել քան զամենայն յարկսն Յակովբայ: Նրա հիմքերն իր սուրբ լեռան վրա են. Տերը սիրում է Սիոնի դարպասներն ավելի, քան Հակոբի բոլոր վրանները: Հիմքերը Քրիստոսն է, որ գլուխն է եկեղեցու: Սուրբ լեռան՝ Աբրահամի և Իսահակի վրա, որոնք մոտեցան այնտեղ, ուր կախված
17/03/2019
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Եկեղեցու սրբազան հայրերն այսօր գեղեցկագույն մի գոհար են դուրս բերել ավետարանական անհատնում գանձատուփից, որն իր սյուժեի բացառիկ գեղեցկության, զգացմունքների գունապնակի հարստության և ծավալվող իրադարձությունների խտության պատճառով, իրավամբ, «առակների թագուհի» անվանումն է ստացել: Մեծ պահքի հոգենորոգ շրջանի Անառակի կիրակին է այսօր, սիրելինե՛ր, և օրվա անվանումից պարզ է դառնում, որ վերհիշում ենք
17/03/2019
Մեծ պահքի երրորդ՝ «Անառակի կիրակին», մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակը» (Ղուկաս 15:11-32): Այս առակում նկարագրվում է մեղսալից կյանքով ապրած անառակ որդու զղջումը և ապաշխարությամբ վերստին դեպի Հայրը դառնալը: Անառակ որդու առակը զետեղված է միայն Ղուկասի Ավետարանում: Հիսուս Քրիստոս, յուրաքանչյուրին հորդորելով ապաշխարել, պատմում է, թե մի մեծահարուստ մարդ երկու որդի ուներ, որոնցից կրտսերը, հորից պահանջելով հայրական
16/03/2019
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի` այդ օրն ընթերցվող Անառակ որդու մասին առակի անունով (Ղուկ. 15.11-32): Մեծահարուստի երկու որդիներից կրտսերը հորից պահանջում է իրեն հասանելիք ժառանգությունը, գնում հեռու երկիր, վատնում ունեցվածքը, ընկնում աղքատության մեջ և տարածված սովի պատճառով ստիպված է լինում մի քաղաքացու ագարակում խոզեր արածեցնել: Այս թշվառության մեջ նա հիշում է, որ նույնիսկ ծառաներն իր հոր տանը ավելի լավ կացության մեջ են,
15/03/2019
Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս
14/03/2019
27. Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ (լուսոյ)՝ այս է. այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց, անարատ պահել զանձն յաշխարհէ: Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից: Երբ հանդիմանեց բարեպաշտությունը՝ այն նմանեցնելով սպիտակեցրած գերեզմանների, որոնք, սակայն, ներսում լի են գարշահոտությամբ, կամ ինչպես տերևախիտ ծառ, սակայն
13/03/2019
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Մարտի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Բարսեղյան ընտանիքին, ուր մեծանում է արև Սեյրանը (10 տ.): Սեյրանն իր քրոջ, ծնողների և տատիկի հետ բնակվում է Եղվարդ քաղաքի Շիրակի 4/28 հասցեում: Նա սովորում է Երևանի թիվ 12 հատուկ