27 Հոկտեմբեր, Գշ
13/03/2019
Աստվածաշնչի ընթերցանությունը քրիստոնյայի հոգևոր կյանքի հիմնասյուներից է։ Եթե աղոթելով մենք խոսում ենք Աստծու հետ, ապա Սուրբ Գրքի միջոցով Նա է խոսում մեզ հետ, պատասխանում մեր աղոթքներին, երկխոսություն է դարձնում մեր աղոթքը։ Կարդալ Աստծու Խոսքը՝ նշանակում է երես առ երես անձնական երկխոսության մեջ մտնել կենդանի Աստծու հետ։ Երբ կարդում ենք Ավետարանը, Քրիստոս անձնապես ներկա է և Իր փրկարար խոսքն է ուղղում մեզ։ Սակայն շատ անգամ մեր ընթերցանությունը
12/03/2019
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս
12/03/2019
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11:9): Մարդկային կյանքը վաղ թե ուշ հասնում է մի շեմի, որից այն կողմ հնարավոր չէ ոչինչ փոխել: Այդ շեմը ֆիզիկական մահն է. քանի դեռ մարդն ապրում է, հույս ունի ապաշխարության: Սուրբ Գրքի իմաստասիրական գրքերից մեկում կարդում
11/03/2019
Սաղմոս Դավթի. աղոթք: Իր, Եզեկիայի, Զորաբաբելի և [մարդկային] բնության անունից այս աղոթքն է մատուցում: 1. Խոնարհեցո, Տէր, զունկն քո և լո՛ւր ինձ, զի աղքատ և տնանկ եմ ես: Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես: Ինչպես մարդասեր բժիշկ՝ խոնարհեցնում է ականջն իր հիվանդի շուրթերին, և լսում նրա ցածր ձայնը: Եվ ով աղոթում է, նախ ինքն է խոնարհվում, և ապա նոր Տերն է խոնարհվում: Աղքատ ու տնանկ եմ ես. թեև Դավիթը, Եզեկիան և Զորաբաբելը
10/03/2019
«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա՛ ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. Ե 17) Մեծի Պահոց մեր ապաշխարության և ինքնաքննության ընթացքին մեջ այսօր երկրորդ կիրակին է, որ մեր Եկեղեցին կոչել է Արտաքսման կիրակի: Մեր նախահայրերու դրախտեն վտարման պատմության մեջ մենք կոչված ենք մեր ապաշխարանքի ճիշտ ուղին գտնելու, հասկանալու, թե ինչո՞ւ ենք ապաշխարում, մանավանդ ի՞նչ պետք է անել, որպեսզի ապաշխարանքը իր լիարժեք իմաստն ստանա: Իրոք,
10/03/2019
Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: Աստված երբեք Իր կամքը չի պարտադրում
09/03/2019
Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսման կիրակի` հիշեցնելով առաջին մարդկանց` Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից (Ծննդ. 3.22-24): Արտաքսման կիրակիի նախորդ կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան` բարի կենդանություն, ուրախություն բառից, որը հիշատակն է դրախտում առաջին մարդկանց երանության: Դրախտը իրական դրախտ էր ոչ թե այն գեղեցիկ պարտեզի առկայությամբ (Ծննդ. 2.8-10), ուր ապրում էին առաջին մարդիկ, այլ` առաջին հերթին աստվածային ներկայությամբ, այդ ներկայությունը
08/03/2019
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների