27 Հոկտեմբեր, Գշ
10/02/2019
Փետրվարի 10-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ ինտելեկտուալ խաղ՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Զորավոր»
10/02/2019
Սիրելի՛ և հարազատ եղբայրներ ու քույրեր, Տիրոջ անեզր ողորմությամբ անցկացրինք մի շաբաթ ևս, և այսօր երջանկություն ունենք կրկին մեր Հոգատար Հոր սուրբ հարկի ներքո գտնվելու և հաղորդակցվելու այն խորին խորհրդին, աշխարհում կատարվող այն մեծագույն հրաշքին, որ միայն Սուրբ Պատարագի ժամանակ է կատարվում, երբ մահկանացուները միավորվում են Տիրոջ Սուրբ և Անմահ մարմնին ու արյանը: Աստվածաստեղծ տիեզերքը լի է Տիրոջ հրաշքներով, սիրելինե՛ր, հրաշքներով լի
09/02/2019
Հրեշտակները լուսեղեն էակներ են, որոնք, ինչպես ակնարկում է Աստվածաշունչ մատյանը, ստեղծվել են առաջին օրը, լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդուն: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով, իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածքի մեջ կենցաղավարող մարդու հետ, մարդու համար (Եբր. 1:14): Հրեշտակները ավետարանական պատկերների անբաժանելի մասն են
08/02/2019
Հիշո՞ւմ եք այն կնոջը, որին ցանկանում էին սպանել ամուսնուն դավաճանելու համար, և Հիսուս ամբոխից պաշտպանում է նրան միայն մի խոսքով՝ ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա (Հովհ. 8:7): Եվ նույնիսկ գլուխը չի բարձրացնում՝ ավազին ինչ-որ նշաններ պատկերելով: Եկեղեցու ավանդության մեջ ավետարանական այս հատվածի հետաքրքիր մեկնություն կա: Դրա համաձայն՝ Հիսուս մատով ավազին գրում էր մեղադրողներից յուրաքանչյուրի ծածուկ մեղքերը: Գրում էր կարճ, սակայն
07/02/2019
22. Լինիջի՛ք առնելիք բանին, և մի՛ լսելիք միայն համարեսջիք յանձինս: 23. Զի եթէ ոք լսօղ միա՛յն իցէ բանին՝ և ո՛չ առնելի, նման է նա մարդոյ, որ պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ: 24. Զի հայեցեալ ետես զինքն, և զանց արար, և անդէն մոռացա՛ւ թէ որպիսի ոք էր: Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու
06/02/2019
«Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, և ինչ էլ որ Իմ անունով Հորիցս խնդրեք, ձեզ տա: Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»,- առ այսօր Իր սիրո պատգամն է հնչեցնում Տերն ի լուր աշխարհի (Հովհ. 15:16-17): Եվ առ այսօր եկեղեցին՝ որպես Քրիստոսի Մարմինը երկրի վրա, շարունակում է Տիրոջ ուղենշած ճանապարհով ընթանալ՝ հավատարիմ մնալով Տիրավանդ պատգամին: Փետրվարի 6-ին Զորավոր Ս.
06/02/2019
Հավատքի զգացումը Մեր օրերում կան մարդիկ, որ իրենց կոչում են աթեիստներ, այսինքն` պնդում են, թե չեն հավատում Աստծուն: Նման պնդումը շատ զարմանալի է հավատացյալների համար: Միևնույն ժամանակ, ընդհակառակը, հավատացյալների պնդումն է զարմանալի անհավատների համար: Վերջիններս ասում են, որ տրամաբանությամբ և շատ այլ փաստարկներով կարելի է ցույց տալ, թե ավելի խելացի է Աստծուն չհավատալը: Մինչդեռ հավատք ունեցողների համար տարբեր տրամաբանական մտածողությունները
05/02/2019
Յուրաքաչյուր պարգև՝ լինի նյութական, թե հոգևոր, Աստծո պարգևն է մարդուն: Աստված բազմաթիվ պարգևների է արժանացրել մարդուն, որպեսզի ստացածը ի բարին գործածելով՝ բաժնեկից դարձնի իր մերձավորներին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցծրագրերին աջակից յուրաքանչյուր անձ ջանում է Աստծո տվածը Աստծուն վերադարձնել՝ բարի գործերով հարստանալու մեծ ձգտումն ունենալով: Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն